Ալիևն ու Փաշինյանն ընդդեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի Չշտապել, կարմիր կետագծերում կայանման համար շաբաթական փաթեթից բարձր փաթեթ չգնել Ս․ Կարապետյան․ ՌԴ-ում հայ գործարարները մտահոգված են ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին քննարկումներով
15
Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը «Տրանսպորտը թանկացնում են, որակը չի բարձրանում` մտել են քաղաքացու գրպանը». Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն անհամատեղելի է Եվրամիությանն անդամակցելու նրա ցանկության հետ․ Լավրով Քաղաքային տրանսպորտի և կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների թանկացման դեմ պայքարի մարտավարության մասին․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Քննարկում Գյումրիում (տեսանյութ, լուսանկար) Արսեն Թորոսյանն ուլտիմատում է դրել Փաշինյանի առաջ Փաշինյանն ու Ալիևը ակտիվ «ուղիղ կապի» մեջ են Տրանսպորտի թանկացման կասեցման նիստ (տեսանյութ) Հրատապ. արտահերթ նիստ` տրանսպորտի ու կարմիր կետագծերի թանկացման դեմ (տեսանյութ) Փաշինյանի կառավարությունն այս տարվանից սկսում է հարկային տեռորի քաղաքականություն վարել փոքր բիզնեսի հանդեպ Պատերազմ Արցախում
Աղազարյանի անձնական նամակագրությունը կարդացած ՔՊ-ականները խմբակցությունում ասուխոսի թեմա են դարձել Հոր հասցեին ռեպլիկը Հայկ Սարգսյանը չի մարսել և հարվածել է Հայկ Ղալումյանին Անհետ կորածների հարազատների և Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը թեժ է անցել Ավինյանի թանկարժեք ավիատոմսի համար պատժվողներ դեռ չկան 2021-ի նոյեմբերին ստորագրված այսպիսի թուղթը փրկեց Ուկրաինային, երևի պատկերացրեցիք արդեն. Տիգրան Քոչարյան Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը «Տրանսպորտը թանկացնում են, որակը չի բարձրանում` մտել են քաղաքացու գրպանը». Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Իսկ թե զիջումների ցանկը որքանով կընդլայնվի` կերևա առաջիկայում. Տիգրան Աբրահամյան Դա Բայդենի վերջին վատությունն է Հայաստանին. Տիգրան Քոչարյան Քո կառավարումից քո զզվելը չի գալի՞ս․ «Կարճ ասած» Ջրվեժում՝ «Սոչի պալասի» դիմաց, մի խումբ անձինք հարաբերությունները պարզել են քարերի և ռետինե ու փայտե մահակների միջոցով IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ․ Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ (լուսանկար) Վահան Բիչախչյանը հեռացել է «Պոգոնից» «Սրտի խնդիրներ ունեցող մարդը ստիպված ոտքով է գնացել տուն». Կարեն Վրթանեսյան Հայ գերիների ազատ արձակման պահանջով ակցիա կիրականացվի Կալիֆոռնիայի հրդեհներն ավելի քան 250 միլիարդ դոլարի վնաս են պատճառել «Քո կարճ խելքով, դու շատ ես աշխատո՞ւմ»․ ժողովրդի արձագանքը՝ Փաշինյանին Իսկ գուցե սկսեք վերջապես «քաղաքականությամբ զբաղվե՞լ». «Փաստ» Ալիևն ու Փաշինյանն ընդդեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի Նիկոլն ու իր թալանը (տեսանյութ) ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն անհամատեղելի է Եվրամիությանն անդամակցելու նրա ցանկության հետ․ Լավրով ՔՊ-ն փակում է նույնիսկ մարդկանց շնչառությունը՝օդի ախտոտվածության ցուցանիշի մակարդակով Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը փորձում է արգելափակել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին Boeing բեռնատար ինքնաթիռների վաճառքի ֆինանսավորումը Սպասվում է թույլ ձյուն․ եղանակը՝ առաջիկա օրերին Չշտապել, կարմիր կետագծերում կայանման համար շաբաթական փաթեթից բարձր փաթեթ չգնել Քաղաքային տրանսպորտի և կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների թանկացման դեմ պայքարի մարտավարության մասին․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Քննարկում Գյումրիում (տեսանյութ, լուսանկար) Ս․ Կարապետյան․ ՌԴ-ում հայ գործարարները մտահոգված են ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին քննարկումներով «Արարատ Միրզոյանն ընդունել է Ռուսաստան այցելելու հրավերը»․ Լավրով Մհեր Սահակյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունվարի 15-ին

ՔՊ-ում մի մեծ խումբ դժգոհ է Անդրանիկ Քոչարյանից

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է.

««Ազատություն»-ը, երեկ հղում անելով իր աղբյուրներին, հայտնեց՝ ՔՊ-ում Անդրանիկ Քոչարյանին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարց է բարձրացվել: Թեեւ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հերքեց տեղեկությունը, բայց հստակ է՝ ՔՊ-ում մի մեծ խումբ դժգոհ է Անդրանիկ Քոչարյանից, քանի որ վերջինս մշտապես ՔՊ-ում փորձել է իր թիմը ձեւավորել, խարդավանքներ է հյուսել, չենթարկվողների նկատմամբ պատժամիջոցներ կիրառել, ինչի պատճառով իշխանական մի խումբ պատգամավորներ, մեղմ ասած, ատում են Քոչարյանին: Իշխող թիմում հարաբերությունները սրվել են հատկապես Անդրանիկ Քոչարյանի նախաձեռնած՝ հանցավորության իրավիճակի մասով լսումներից եւ արդարադատության նախարարի թեկնածուների հետ կապված խոսակցություններից հետո:

Բանն այն է, որ Անդրանիկ Քոչարյանը հրապարակավ դժգոհել է, որ հոկտեմբերի 15-ին իր իսկ նախաձեռնած լսումներին ՔՊ 71 պատգամավորներից միայն մի քանիսն են ներկա եղել, ու մեղադրել է իշխանական պատգամավորներին, թե արհամարհական վերաբերմունք են իր նկատմամբ ցույց տվել: Նաեւ Նիկոլ Փաշինյանին է այդ անտարբերության մասին լուրեր հասցրել, որպեսզի նա «թիմի վրա բարկանա»: Քոչարյանը կոպիտ ձեւով դժգոհել է իր թիմակիցներից, ինչն էլ շատերին վիրավորել է: Պատճառներից մեկն էլ կապված է արդարադատության նախարարի թեկնածուների հետ:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Անդրանիկ Քոչարյանն ամեն գնով իր թեկնածուներին՝ Արփի Դավոյանին եւ Արմեն Խաչատրյանին է փորձել նախարար դարձնել, սակայն վարչությունը մերժել է, իսկ մյուս պատգամավորների առաջարկած թեկնածուները Քոչարյանի սրտով չեն եղել: Հայտնել էինք նաեւ, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Հրաչ Հակոբյանն էլ իր ընկերոջ՝ Սիսակ Գաբրիելյանի թեկնածությունն է առաջարկել, ինչը, սակայն, ՔՊ վարչությունը չի էլ քննարկել: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Քոչարյանը վատ է արտահայտվել Սիսակ Գաբրիելյանի թեկնածության վերաբերյալ, ինչը վրդովվեցրել է Հրաչ Հակոբյանին ու Սիսակ Գաբրիելյանին:

Վերջիններս էլ Քոչարյանի պաշտոնանկության հարցն են թիմում բարձրացրել, ինչը ՔՊ խմբակցության պատգամավորների մեծ մասի սրտով է եղել, բայց չեն համարձակվել մինչ այդ խոսել դրա մասին: ՔՊ-ական մեր աղբյուրները նաեւ փոխանցեցին, որ այս ամենն ընդամենը խոսակցությունների մակարդակի է դեռ, շատ հնարավոր է՝ ոչինչ էլ չնախաձեռնվի, եւ Անդրանիկ Քոչարյանն էլի հաղթի: Ի վերջո, որոշումը մեկ մարդունը պիտի լինի՝ Նիկոլ Փաշինյանինը, որը կորոշի իջեցնե՞լ ամպերից խարդավանքների սիրահար Անդրանիկ Քոչարյանին, թե՞ հանդուրժել նրա վերելքը՝ դեպի ազդեցիկ իշխանություն»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan