Ադրբեջանն ու Հայաստանն անկեղծ ջանքեր են գործադրում տարածաշրջանում խաղաղության համար. Էրդողան
Դիտել նաև
Ըստ հրեա քաղաքագետի դավադրության տեսության՝ Սիրիան և Ուկրաինան փոխանակման առարկա են դարձել Պուտինի և Թրամփի միջև
Էրդողանը հայտնել է Թուրքիային Սիրիայի տարածքները միացնելու պլանների մասին
Սիրիայի նոր առաջնորդի կերպարն Էրդողանն ուզում է նմանեցնել Զելենսկուն՝ հետապնդելով երեք հիմնական նպատակ
Ցանկանում ենք, որ պատմական հնարավորությունը հանգեցնի խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. Էրդողան
«Հուսով ենք՝ Ադրբեջանը կամրապնդի իր պատմական հաջողությունը՝ խաղաղության պայմանագիր ստորագրելով». Էրդողան
Ադրբեջանն ու Հայաստանն անկեղծ ջանքեր են գործադրում տարածաշրջանում խաղաղության համար։ Այդ մասին հայտարարել է Թուրքիաի նախագահ Թայիփ Էրդողանը՝ հիշեցնելով հոկտեմբերի 18-ին Ստամբուլում տեղի է ունեցել «3+3» հարթակի նախարարական նիստը։
«Ակնհայտ է, որ հարթակն արդյունավետ է, և մենք ցանկանում ենք այն վերափոխել ինստիտուցիոնալ հարթակի», - ասել է Էրդողանը: Էրդողանը հայտարարել է, թե պատերազմի ավարտից հետո Հարավային Կովկասի տարածաշրջանում «կայուն խաղաղության պատմական հնարավորություն է ստեղծվել»:
«Մենք տեսնում ենք եղբայրական Ադրբեջանի և Հայաստանի ջանքերն այդ ուղղությամբ, և Անկարան կհետևի գործընթացին։ Այժմ կա եզակի հնարավորություն տևական խաղաղության համար։ Մենք կշարունակենք համակարգված աշխատել մեր ադրբեջանցի եղբայրների հետ», - ասել է նա։