Վաղը Բագրատ Սրբազանը կհանդիպի շարժման համակիրների հետ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները այցելել են ՁՎՊ՝ առավոտյան Գումի շուկայից բերման ենթարկված մսավաճառների խնդրով (տեսանյութ) Ասեք՝ կանե՞նք, թե կուզենք՝ կանենք, կուզենք՝ չէ. քաղաքապետարանը միայն օրենքներ է խախտում
14
ՔՊ երիտթեւը «մաքրում է» խմբակցությունը տարեցներից. հաջորդը Գագիկ Մելքոնյանն է. «Ժողովուրդ» Շիրակի մարզպետը միայն պաշտոնանկությունով չի փրկվի ՔՊ-ում ահուսարսափի մեջ են «Մայր Հայաստանի» նախագիծը քաղաքային տրանսպորտի գնի վերաբերյալ. հանրային իրազեկում (տեսանյութ) Մոսկվայում Պուտին-Փաշինյան հանդիպում չի նախատեսվում Երևանցիներն աջակցում են տրանսպորտի գնին վերաբերող «Մայր Հայաստանի» նախագծին Անհուսալի կառավարությունը, անհուսալի վարկերը և հուսալի բիզնեսի ոչնչացումը Սիրիան կանգնած է մեծ վտանգների առջև. Ի՞նչ պետք է անեն այնտեղ ապրող հայերը Նիկոլ Փաշինյանի իշխանության փայլն ու թշվառությունը Փաշինյանի ոստիկանությունը հարձակվեց «Գումի շուկայի» մսավաճառների վրա, խլեց մսեղիքը (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ադրբեջանի ռազմավարական նպատակը Հայաստանի զավթումն է. Արցախը նախերգանքն էր. Մետաքսե Հակոբյան Վրաստանի վարչապետը հայտնել է, որ Զուրաբիշվիլին կանցնի թոշակի Վաղը Բագրատ Սրբազանը կհանդիպի շարժման համակիրների հետ ՔՊ երիտթեւը «մաքրում է» խմբակցությունը տարեցներից. հաջորդը Գագիկ Մելքոնյանն է. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է փաշինյանական իշխանությունը ժողովրդի հետ շփվում միայն ռեպրեսիվ մեթոդներով. «Փաստ» Շիրակի մարզպետը միայն պաշտոնանկությունով չի փրկվի Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ» «16-րդ թաղամաս․ Նիկոլա-Ավիրյանական կանգառ»․ Վահե Սարգսյան Առաջարկել են Աղազարյանին, որ «քցվեն» փակեն իր վարկը, միայն թե մանդատը վայր դնի Հաջորդը Գագիկ Մելքոնյանն է Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի խաղաղարար առաքելության հաղթանակն Անդրկովկասում ՔՊ-ում ահուսարսափի մեջ են Հովիկ Աղազարյանի քրեական գործով նոր ապացույցներ են ի հայտ եկել Ովքե՞ր են ՔՊ-ում տիրապետում կոմպրոմատների թղթապանակին «Քաղաքի բյուջե չի է՜, «Ավինյան PICTURES» վիճակ ա լրիվ»,-Մանուկ Սուքիասյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները այցելել են ՁՎՊ՝ առավոտյան Գումի շուկայից բերման ենթարկված մսավաճառների խնդրով (տեսանյութ) Օրբելի փողոցում տղամարդն ընկել է շենքի տանիքից «Մայր Հայաստանի» նախագիծը քաղաքային տրանսպորտի գնի վերաբերյալ. հանրային իրազեկում (տեսանյութ) Ֆրանսիան նոր վարչապետ ունի Մերձավոր Արևելքում գրեթե ամեն օր տեղի են ունենում փոփոխություններ ու զարգացումներ․ Վարդան Ոսկանյան «Ժողովրդի իշխանությունը» դուրս է գալիս Վրաստանի խորհրդարանի իշխող մեծամասնությունից և դառնում ընդդիմադիր Ժողովրդին գցում էին ավտոի տակ, քշեց մարդկանց վրա. Մսավաճառը՝ ոստիկանների մասին Ֆրանսիան նոր վարչապետ ունի Սպանդանոցային հզորությունները բավարար չեն ամբողջ ծավալով ապահովելու սպանդանոցային ծագման մսի իրացում. Բաբկեն Պիպոյան Լարսը երկկողմանի փակ է Այսօր մահացած 13-ամյա աղջկա տատը մեղադրում է երեխայի մորը. Մանրամասներ Մոսկվայում Պուտին-Փաշինյան հանդիպում չի նախատեսվում Գումի շուկայի մոտից 7 անձ ձերբակալվել է Երևանցիներն աջակցում են տրանսպորտի գնին վերաբերող «Մայր Հայաստանի» նախագծին Գումի շուկայից ոստիկանները բերման են ենթարկել մսավաճառներին և առգրավել միսը (տեսանյութ)

Ավարտվեցին վրացական ընտրությունները. Ի՞նչ ցուցանիշներ են արձանագրված

Հասկանալի պատճառներով, դեռ վաղ է խոսել պաշտոնական տվյալների մասին, սակայն կուսակցական էքզիթ-փոլերի ցուցանիշները շատ բան են հուշում:

Եվ այսպես, ներկայացնենք այդ էքզիթ-փոլերի թվերի՝ ըստ հերթականության.

    Ըստ  իշխանամետ «Իմեդի» հեռուստաալիքի պատվերով GORBI-ի exit poll-ի

Վրացական երազանք»՝ 56,1%;

«Փոփոխությունների կոալիցիա – Գվարամիա, Մելիա, Գիրչի, Դրոա»՝ 12,6%;

«Միասնություն» («Ազգային շարժում», «Ագմաշենեբելի ռազմավարություն», «Եվրոպական Վրաստան») - 11,6%;

«Ուժեղ Վրաստան» («Լելո», «Ժողովրդի համար», «Ազատության հրապարակ», «Քաղաքացիներ») - 7%;

«Գախարիա – Վրաստանի համար» – 4,8%;

«Գիրչի» (Յագո Խվիչիա) – 3%;

«Հայրենասերների դաշինք» / «Alt-info»՝ 2,1%.

Այլ կուսակցություններ՝ 2,7%։

Ինչպես երևում է այս ցուցանիշներից, Գախարիայի միավորումը չի հաղթահարում 5 տոկոսանոց շեմը: Բացի այդ, իշխող ուժը հավաքում է մոտ 56 տոկոս ձայն: Հետաքրքիր է, որ այս հարցման տվյալներով, Սաակաշվիլու թիմը զիջում է իր գլխավոր մրցակցին ընդիմության շարքերում Սաակաշվիլու նախկին թիմակիցներին:

Եթե հավատանք այս թվերին, ապա պառլամենտում իշխանությունը հավաքում է 56 տոկոս, իսկ հավաքական ընդիմությունը՝ ավելի քան 30 տոկոս: Իսկ դա կարող է նշանակել, որ իշխանությունը կարող է ստանալ որակյալ մեծամասնություն:

Ըստ այդ տվյալների՝ «Վրացական երազանքը» կարող է խորհրդարանում 97 տեղ զբաղեցնել, իսկ անցողիկ շեմը հաղթահարած մյուս երեք կուսակցությունները՝ 53։

Edison Research-ի կողմից անցկացված exit poll, որը կազմակերպվել է ընդդիմադիր Formula հեռուստաալիքի պատվերով

Այս հարցման պատվիրատուն Սաակաշվիլու թիմակիցներն են: Ըստ այս տվյալների՝ հետևյալ պատկերը պիտի լինի,-

Վրացական երազանք»՝ 40,9%;

«Փոփոխությունների կոալիցիա – Գվարամիա, Մելիա, Գիրչի, Դրոա»՝ 16,7%;

«Միասնություն» («Ազգային շարժում», «Ագմաշենեբելի ռազմավարություն», «Եվրոպական Վրաստան») - 16,7%;

«Ուժեղ Վրաստան» («Լելո», «Ժողովրդի համար», «Ազատության հրապարակ», «Քաղաքացիներ») - 10.3%;

«Գախարիա – Վրաստանի համար» – 8,2%;

«Գիրչի» (Յագո Խվիչիա) – 2,3%;

«Հայրենասերների դաշինք» / «Alt-info» – 2%;

Լեյբորիստական ​​կուսակցություն՝ 2%;

Այլ կուսակցություններ՝ 0,9%։

Հետաքրքիր է, որ ըստ  Սաակաշվիլու կողմնակիցների,  իրենց թվերը հավասար են. 16,7 տոկոս, իր գլխավոր մրցակիցների թվերի հետ:

Սակայն պետք է նշել, որ նման հավասարությունը, այն էլ՝ 16,7 ցուցանիշը, խիստ կասկածելի է թվում, և տպավորություն է ստեղծվում, որ Սաակաշվիլու կողմնակիցները, հանուն համերաշխության, «համաձայնել են» իրենց թվերը հավասար ներկայացնել իրենց նախկին գործընկերների թվերի համեմատ:

Ըստ այս տվյալների, խորհրդարան կարող են անցնել, ոչ թե չորս, այլ հինգ ուժ, և ընդիմությունը կկարողանա, կոալիցիա կազմելով, հեռացնել Իվանիշվիլու թիմակիցներին իշխանությունից:

Harrys X exit poll, որը կազմակերպվել է ընդդիմադիր Mtavari հեռուստաալիքի պատվերով

Այս հարցման պատվիրատուն Սաակաշվիլու նախկին թիմակիցներն են, որոնք կողմ են, որ Վրաստանը վերադառնա Սաակաշվիլու կառավարման  ժամանակաշրջան, սակայն առանց Սաակաշվիլիի:

«Վրացական երազանք»՝ 42%;

«Փոփոխությունների կոալիցիա – Գվարամիա, Մելիա, Գիրչի, Դրոա»՝ 18%;

«Միասնություն» («Ազգային շարժում», «Ագմաշենեբելի ռազմավարություն», «Եվրոպական Վրաստան») - 13%;

«Ուժեղ Վրաստան» («Լելո», «Ժողովրդի համար», «Ազատության հրապարակ», «Քաղաքացիներ») - 9%;

«Գախարիա – Վրաստանի համար»՝ 8 տոկոս։

Այս հարցման տարբերությունը նախորդից այն է,  որ այստեղ Սաակաշվիլու նախկին թիմակիցները, առանց ավելնորդ համեստության, իրենց ավելի մեծ վարկանիշ են տվել, քան բուն Սաակաշվիլու թիմին, դրանով իսկ հայտ ներկայացնելով դառնալ իշխանության գլխավոր մրցակից ուժը:

Ի դեպ, այս վերջին գաղափարին դեմ չեն նաև իշխանությունները: Նրանց ցուցանիշներով էլ է այդպիսի պատկեր ստացվում:

Սակայն այն հարցման մեջ կա մի բացթողում, մնացած ուժերն ընդհանրապես տեղ չեն ստացել և դուրս է գալիս, որ մնացած ուժերին զրո ձայն են տվել:

Այդ իմաստով այս հարցումն էլ ունի իր թերությունը:

Եթե փորձենք այս թվերից ստանալ միջին թվաբանականը, ապա կստացվեն այսպիսի ցուցանիշներ.

-«Վրացական երազանք»՝ 47%;

-Փոփոխությունների կոալիցիա – Գվարամիա, Մելիա, Գիրչի, Դրոա»՝ 15.7%

-«Միասնություն» («Ազգային շարժում», «Ագմաշենեբելի ռազմավարություն», «Եվրոպական Վրաստան») – 13.7%;

-«Ուժեղ Վրաստան» («Լելո», «Ժողովրդի համար», «Ազատության հրապարակ», «Քաղաքացիներ») – 8,7%;

-«Գախարիա – Վրաստանի համար» – 7%;

Այսպիսով, եթե  ենթադրենք, որ բոլոր սուբյեկտիվ թվերի միջին թվաբանականը մոտ է ճշմարտությանը, ապա կստացվի հետևյալ պատկերը.

Վրացական Երազանքը հավաքում է ձայների 47 տոկոսը, իսկ միացյալ ընդդիմությունը,- 45 տոկոսը:

Իսկ թե ինչպիսին կլինեն պաշտոնական տվյալները, կիմանանք քիչ ուշ:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan