Վաղը Բագրատ Սրբազանը կհանդիպի շարժման համակիրների հետ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները այցելել են ՁՎՊ՝ առավոտյան Գումի շուկայից բերման ենթարկված մսավաճառների խնդրով (տեսանյութ) Ասեք՝ կանե՞նք, թե կուզենք՝ կանենք, կուզենք՝ չէ. քաղաքապետարանը միայն օրենքներ է խախտում
14
Հայաստան-Թուրքիա հարաբերություններ․ սպառնալիք, թե՞ հնարավորություն․ միջազգային խորհրդաժողով Վրաստանի ԿԸՀ-ն նախագահական ընտրությունները ճանաչել է կայացած ՔՊ երիտթեւը «մաքրում է» խմբակցությունը տարեցներից. հաջորդը Գագիկ Մելքոնյանն է. «Ժողովուրդ» Շիրակի մարզպետը միայն պաշտոնանկությունով չի փրկվի ՔՊ-ում ահուսարսափի մեջ են «Մայր Հայաստանի» նախագիծը քաղաքային տրանսպորտի գնի վերաբերյալ. հանրային իրազեկում (տեսանյութ) Մոսկվայում Պուտին-Փաշինյան հանդիպում չի նախատեսվում Երևանցիներն աջակցում են տրանսպորտի գնին վերաբերող «Մայր Հայաստանի» նախագծին Անհուսալի կառավարությունը, անհուսալի վարկերը և հուսալի բիզնեսի ոչնչացումը Սիրիան կանգնած է մեծ վտանգների առջև. Ի՞նչ պետք է անեն այնտեղ ապրող հայերը Պատերազմ Արցախում
Հայաստան-Թուրքիա հարաբերություններ․ սպառնալիք, թե՞ հնարավորություն․ միջազգային խորհրդաժողով Վրաստանի ԿԸՀ-ն նախագահական ընտրությունները ճանաչել է կայացած Ադրբեջանի ռազմավարական նպատակը Հայաստանի զավթումն է. Արցախը նախերգանքն էր. Մետաքսե Հակոբյան Վրաստանի վարչապետը հայտնել է, որ Զուրաբիշվիլին կանցնի թոշակի Վաղը Բագրատ Սրբազանը կհանդիպի շարժման համակիրների հետ ՔՊ երիտթեւը «մաքրում է» խմբակցությունը տարեցներից. հաջորդը Գագիկ Մելքոնյանն է. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է փաշինյանական իշխանությունը ժողովրդի հետ շփվում միայն ռեպրեսիվ մեթոդներով. «Փաստ» Շիրակի մարզպետը միայն պաշտոնանկությունով չի փրկվի Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ» «16-րդ թաղամաս․ Նիկոլա-Ավիրյանական կանգառ»․ Վահե Սարգսյան Առաջարկել են Աղազարյանին, որ «քցվեն» փակեն իր վարկը, միայն թե մանդատը վայր դնի Հաջորդը Գագիկ Մելքոնյանն է Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի խաղաղարար առաքելության հաղթանակն Անդրկովկասում ՔՊ-ում ահուսարսափի մեջ են Հովիկ Աղազարյանի քրեական գործով նոր ապացույցներ են ի հայտ եկել Ովքե՞ր են ՔՊ-ում տիրապետում կոմպրոմատների թղթապանակին «Քաղաքի բյուջե չի է՜, «Ավինյան PICTURES» վիճակ ա լրիվ»,-Մանուկ Սուքիասյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները այցելել են ՁՎՊ՝ առավոտյան Գումի շուկայից բերման ենթարկված մսավաճառների խնդրով (տեսանյութ) Օրբելի փողոցում տղամարդն ընկել է շենքի տանիքից «Մայր Հայաստանի» նախագիծը քաղաքային տրանսպորտի գնի վերաբերյալ. հանրային իրազեկում (տեսանյութ) Ֆրանսիան նոր վարչապետ ունի Մերձավոր Արևելքում գրեթե ամեն օր տեղի են ունենում փոփոխություններ ու զարգացումներ․ Վարդան Ոսկանյան «Ժողովրդի իշխանությունը» դուրս է գալիս Վրաստանի խորհրդարանի իշխող մեծամասնությունից և դառնում ընդդիմադիր Ժողովրդին գցում էին ավտոի տակ, քշեց մարդկանց վրա. Մսավաճառը՝ ոստիկանների մասին Ֆրանսիան նոր վարչապետ ունի Սպանդանոցային հզորությունները բավարար չեն ամբողջ ծավալով ապահովելու սպանդանոցային ծագման մսի իրացում. Բաբկեն Պիպոյան Լարսը երկկողմանի փակ է Այսօր մահացած 13-ամյա աղջկա տատը մեղադրում է երեխայի մորը. Մանրամասներ Մոսկվայում Պուտին-Փաշինյան հանդիպում չի նախատեսվում Գումի շուկայի մոտից 7 անձ ձերբակալվել է

Այսօր ոսկու գինն առաջին անգամ գերազանցել է մեկ ունցիայի դիմաց 2700 դոլարի սահմանը. որո՞նք են դրա պատճառները, և ի՞նչ սպասել

Այսօր ոսկու սփոթ գինն առաջին անգամ հատել է 2700 դոլարը՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց։ Ձուլակտորը թանկացել է 0,7%-ով՝ հասնելով 2712 դոլարի:

             Որո՞նք են ոսկու գնի այս ռեկորդային  բարձրացման պատճառները

Առաջին

Եվրոպական կենտրոնական բանկը հինգշաբթի օրը երրորդ անգամ այս տարի նվազեցրեց տոկոսադրույքները և հայտարարեց, որ գնաճի դանդաղեցման գործընթացը «լավ ընթացքի մեջ է»:

Նշենք նաև, որ ոչ միայն ԵՄ-ի,  այլև մյուս երկրների ԿԲ-ները շարունակաբար սկսել են  իջեցնել իրենց տոկոսադրույքները, որպեսզի իրենց երկրների տնտեսությունները աշխուժանան, քանի որ ռեցեսիայի վտանգը մեծացել էր վերջին երկու տարվա ընթացքում

Երկրորդ

Երեկ  Իսրայելը հաստատեց ՀԱՄԱՍ-ի գլխավոր առաջնորդներից մեկի՝ Յահյա Սինվարի մահը, ինչը մեծացրեց ներդրողների մտավախությունը՝ տարածաշրջանում հակամարտության սրման վերաբերյալ։

Ավելին, փորձագետները գրեթե համոզված են, որ Իսրայելի հարվածն Իրանին կլինի մինչև ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները

Երրորդ

ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների արդյունքի անորոշությունը, քանի որ թեքնածուների վարկանիշների տարբերությունը այնչափ մինիմալ է, որ թույլ չի տալիս կայուն կանխատեսումով հանդես գալ:

Չորրորդ

Թանկարժեք մետաղների գներին բարձրացմանը նպաստեց  նաև  համաշխարհային ներդրողների որոշումը՝  դուրս  գալ  Չինաստանում ավելի ռիսկային ակտիվներից: Այն ուժեղացավ այն բանից հետո, երբ Պեկինը զգուշավորություն դրսևորեց և չհայտարարեց տնտեսական խթանման կոնկրետ չափեր, ինչը հիասթափեցրեց ֆոնդային շուկայի խաղացողներին:

Փորձագետների կարծիքով Ոսկու գինը կարող էր ավելի մեծ տեմպերով բարձրանալ, եթե ԱՄՆ-ից ստացված  դրական  տնտեսական տվյալները չլինեին: Մասնավորապես, մանրածախ վաճառքը սեպտեմբերին սպասվածից ավելի է աճել, իսկ  գործազուրկների քանակն  անսպասելիորեն նվազել է: Ամերիկյան տնտեսության կայունությունը  Դաշնային պահուստային համակարգին թույլ է տվել  նվազեցնել տոկոսադրույքները սպասվածից ավելի դանդաղ, ինչ արդյունքում դանդաղել է նաև ոսկու գնի աճը:

Ինչ վերաբերվում է հետագա կանխատեսումներին, ապա գրեթե բոլոր փորձագետների կարծիքով ոսկու գնի աճի տեմպերը պահպանվելու են, քանի որ դրա համար ձևավորվել են ֆունդամենտալ պատճառներ:

Գլխավորն այն է, որ ողջ աշխարհով մեկ զարգացող արժեզրկման գործնթացը կանխվում էր երկրների ԿԲ-ների կողմից տոկոսադրույքների բարձր պահելու միջոցով: Իսկ երբ այդ գործիքը երկար է կիրառվում, ապա հիմք է դառնում տնտեսությունների զարգացման տեմպի նվազմանը, իսկ վերջնաարդյունքում՝ նաև ռեցեսիայի պատճառ:

Այդ իսկ պատճառով աշխարհի երկների ԿԲ-ները որոշեցին իջեցնել իրենց տոկոսադրույքները, որպեսզի աշխարհը խուսափի ռեցեսիայից, ինչը միակ ճիշտ որոշումն էր:

Սակայն երբ ԿԲ-ները իրենց տոկոսադրույքները սկսում են իջեցնել, առերեսվում են, տնտեսությունների մեջ  հաստատված իրականությունների հետ: Իսկ դրա առաջին ազդանիշը  հենց ոսկու գնի չափն է:

Այն կարող է իջնել այն դեպքում, երբ աշխարհի տնտեսական զարգացման տեմպերը դառնան անշրջելի երկար ժամանակով, ինչն այսօր չի նշմարվում:

Ճիշտ հակառակը՝ տնտեսական իրականությունը դեռ մինչև վերջ չի դրսևորվել, իսկ աշխարհը կանգնել է արդեն նոր անկանխատեսելի պատերազմների վտանգների առջև, ինչի արդյունքում ֆունդամենտալ հիմք է դրվել ոսկու գնի երկարաժամկետ բարձրացման համար:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

 

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan