Ազգային ժողովում իշխանական պատգամավորների և ՔԿ նախագահի միջև թեժ վեճ սկսվեց. բարձրախոսներն անջատվեցին
Խորհրդարանի ամբիոնից ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի ելույթի ընթացքում դահլիճից ռեպլիկներ բաց թողեցին իշխանական թևից։
Արգիշտի Քյարամյանն ասաց․ «Բան ասեցի՞ք․․․ Այ էդ սև շորերով պատգամավորը․․․ ձեր մասին է, կողքերը մի նայեք»։
Ամբիոնին մոտեցած ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասաց, որ ՔԿ նախագահի պահվածքն անթույլատրելի է։
Քյարամյանն արձագանքեց․ «Էս երկրի երեսին էդպիսի մեկը չկա, որ կարողանա իմ ասածների վերաբերյալ ռեպլիկ բաց թողնել․ եթե եղել է էդպիսին, ուրեմն ես շատ մեղմ արձագանք եմ ցուցաբերել, արձագանքը հետագայում կզգացվի»։
Նիստը վարող Անդրանիկ Քոչարանը «սաստեց»․ «Դուք ԱԺ-ում եք ու տղայական խոսակցության տեղը չէ»։
«Հանկարծ չորակեք իմ խոսակցությունը,- ասաց Քյարամյանը ու ավելացրեց,- Տղայականը ազդարարման համակարգին գործ տալ ասելն ա»։
Այնուհետև Քյարամյանն ասաց, որ առնվազն երկու անգամ իրեն դիմել են Աղազարյանի որդու հետ կապված քրեական գործով մեքենաները վերադարձնելու համար։ «Բա եթե մենք խոսում ենք կոռուպցիայի դեմ պայքարից, հովանվորչությունից, բա ո՞նց կբացատրեք էդ հարցը»։
Մանրամասն՝Yerevan.today տեսանյութում։