Հաջորդ կայարանը... անէություն Վրաստանի նախագահը հայկական Լոռին և Տաշիրը «պատմական Վրաստան» է համարում Վեհափառի օծման և գահակալության 25-րդ տարեդարձն է
4
Քաղաքային 9 %-անոց «իշխանություն», դուք կտրվել եք իրականությունից ու հանրությունից Ի՞նչ պայմաններում է փոխքաղաքապետի հորը 1,5 մլրդ դրամի վարկ տրվել. Aysor.am Մոլդովայում Արևմուտքը իր հերթական «պյուռոսյան» հաղթանակը տարավ և ցույց տվեց իր լիակատար երկերեսանությունը ՔՊ-ն երևանցիների անունից նորից սուտ ու կեղծիք է տարածում Մեդվեդևը Թրամփի համար կանխատեսում է Քենեդու ճակատագիրը Եվրակեղծիքներ Մոլդովայում․ չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան Ընտրակեղծիքը շարունակվում է․ ինչու է Նիկոլ Փաշինյանը թաքցնում արտահերթ ընտրությունների ժամկետը Հայրենիքն առևտրի առարկա դարձրած մեծահարուստները պատրաստ են Ալիևի օլիգարխներ էլ դառնալ (տեսանյութ) «Բալասանյան դաշինքը» պատեհապաշտների հավաքածու էր (տեսանյութ) 100 դրամանոցների դեֆիցիտ, վալիդատորների անսարքություն, իսկ «Երևանավտոբուս»-ում օրական 30 մլն դրամ գնում է ինչ-որ մարդկանց գրպանը. Ելքն արտարհերթ ընտրությունն է. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Վրաստանի վարքագիծը սպասելի էր. Նիկոլից վրացիներն ինչո՞ւ պետք է ինչ-որ բան չուզեն... Գագիկ Համբարյան Վրաստանի վարքագիծը սպասելի էր. Նիկոլից վրացիներն ինչո՞ւ պետք է ինչ-որ բան չուզեն... Գագիկ Համբարյան Քաղաքային 9 %-անոց «իշխանություն», դուք կտրվել եք իրականությունից ու հանրությունից Իսպանիայի թագավորի բերանը բաց կմնա, հենց իմանա Նիկոլն ինչ է արել․ «Կարճ ասած» Հաջորդ կայարանը... անէություն Երևանի չբարեկարգված բակերը․ գումարները դուրս են գրում, խնդիրները չեն լուծում Իրական տնտեսություն մենք չունենք, սպանվել է. Արթուր Խաչատրյան Ի՞նչ պայմաններում է փոխքաղաքապետի հորը 1,5 մլրդ դրամի վարկ տրվել. Aysor.am Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի դիրքորոշումը՝ ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդառաջ Անհամբեր սպասելու եմ օրական 60 մլն դրամ հավաքված գումարը տեսնելուն․․.Որն այդպես էլ չի լինի․ Մեսրոպ Մանուկյան Առավելագույնը 10.000 դրամ. Պարեկներին կաշառք են առաջարկել Վրաստանի նախագահը հայկական Լոռին և Տաշիրը «պատմական Վրաստան» է համարում Չարենցավանում տեղի ունեցած ծեծկռտուքին մասնակցել է 26-ից ավելի անձ, կան ձերբակալվածներ և տուժածներ ԿԽՄԿ-ն հոկտեմբերին տեսակցել է Ադրբեջանի բանտերում ապօրինի պահվող հայ գերիներին «Գոյ» թատրոնի աշխատակիցների ասուլիսը (տեսանյութ) Սրբուհի Գալյանն ազատվել է գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից Վրաստանի արևմտամետ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տարածքային պահանջներ ունի Հայաստանից Վեհափառի օծման և գահակալության 25-րդ տարեդարձն է Ծանր է բեռը եպիսկոպոսի, դժվարին է ու պատասխանատու նրա առաքելությունը Երևանում համայնքային ոստիկանության բաժինների պետեր են նշանակվել Մոլդովայում Արևմուտքը իր հերթական «պյուռոսյան» հաղթանակը տարավ և ցույց տվեց իր լիակատար երկերեսանությունը ՔՊ-ն երևանցիների անունից նորից սուտ ու կեղծիք է տարածում Ադրբեջանը Ռուսաստանի հետ ստրատեգիական պայմանագրեր է կնքել. Ստեփան Դանիելյան Ո՞ւր է անհետացել 25 մլն դոլարը․ թալանում են քաղաքացիներին (տեսանյութ) Մեդվեդևը Թրամփի համար կանխատեսում է Քենեդու ճակատագիրը Սա ծաղր է. Մոլդովայի իշխանությունները բարդ պայմաններ են ստեղծել ՌԴ-ում քվեարկելու համար (տեսանյութ) Տիգրան Ավինյանի և Սուրեն Գրիգորյանի սուտը (տեսանյութ) «Հայ ժողովրդի ճակատագիրը հանձնված է արտաքին ուժերի տնօրինմանը»․ Տիգրան Աբրահամյան Սիսիանում ձյուն է տեղում ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Նիկոլի պատճառով մենք չենք կարողանալու անգամ մեր իսկ տարածքում «սվետոֆոր» տեղադրել, եթե մեզ ուզում են դարձնել խաչմերուկ, ապա ո՞վ է տեղադրելու իր «սվետոֆորը»․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է․

«Փաշինյանի այսօրվա խաչմերուկային զեղումները որեւէ նոր սկզբունքային էլեմենտներ չէին պարունակում։ Ուստի դեռեւս անցյալ տարի «Նուբարաշեն» ՔԿՀ-ից գրված իմ որոշ գնահատականներ ամբողջությամբ պահպանել են իրենց արդիականությունը եւ ներկայացված են ստորեւ։
 
«Այն, որ «Խաղաղության խաչմերուկ»՝ ԽԽ ցնդաբանությունը, ստեղծված իրավիճակում չի սպասարկելու հայկական շահեր, ակնհայտ է: Այն բրենդավորելու, նոր փաթեթավորմամբ ներկայացնելու ջանքերը ք..քը շոկոլադի տեղ վաճառելու փորձեր են հիշեցնում:

Եկեք, սակայն, մի պահ պատկերացնենք, որ Նիկոլն իրավացի է, դիցուք, այդ նախագիծն իրոք պրոհայկական է և ռեգիոնալ ու գլոբալ նշանակություն ունի: Այսօրվա աշխարհում կան ընդամենը 5 խաղացողներ, որ լոգիստիկ-կոմունիկացիոն մեգա-նախագծերի մեջ շահագրգիռ են, ունեն քաղաքական և ֆինանսական ռեսուրսներ: Հերթով դիտարկենք:
 
1. Չինաստան- Ճանապարհ և գոտի նախագիծ: Նիկոլի ԽԽ-ն ոչ միայն չկա այդ փաթեթում, այլև չի կարող լինել, քանզի ներկայիս Հայաստանի գեոպոլիտիկ դիրքավորումը չի համապատասխանում Չինաստանի շահերին:
 
2. Ռուսաստան- Հյուսիս-Հարավ նախագիծ: ՌԴ-ն ոչ միայն ունի ռեգիոնում իր սեփական ծրագրերը, այլև նիկոլական Հայաստանի հետ գտնվում է խորացող ճգնաժամի մեջ:
 
3. Հնդկաստան- Այս երկիրն ունի լոգիստիկ դիվերսիֆիկացիայի խնդիր, որը հատկապես սրվում է իսրայելա-պաղեստինյան բախումների ֆոնին: Սակայն միանձնյա չի մտնի նոր նախագծերի մեջ, հատկապես, երբ արդեն երևում է Հյուսիս-Հարավի ռեալ հեռանկարը:
 
4. եւ 5. ՝ G7 և Եվրոպական միություն։ Երկուսն էլ ունեն իրենց գլոբալ նախագծերը, համապատասխանաբար՝ PGI (Partnership for Global Infrastructure) և Global Geateway: Սակայն երկուսն էլ լինելով հավաքական Արևմուտքի նախագծեր, չեն ներառի այնպիսի շահառու երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը և Իրանը: Շարադրվածից պարզ է դառնում, որ տակը մնալու է միայն Թուրքիան, այն էլ՝ խիստ հատվածական և սեփական գերակայություններով:
 
Ուստի ակնհայտ է, որ նիկոլական ԽԽ-ն ոչ թե Հայաստանին խաղաղություն բերելու գաղափար է, այլ մեզանից վերջնականորեն ռեգիոնալ պոլի շոր սարքելու առաջարկ:
 
Փաշինյանի կողմից հորինված նոր խաղալիքը՝ «խաղաղության խաչմերուկը», արդեն արժանացել է բազմաթիվ բովանդակային և վերլուծական քննադատությունների։
 
Նիկոլական մտքի հերթական տոքսիկ արգասիքը արտաքին շուկաներում ի սկզբանե խոտանված «ապրանք» է, ուստի այդ ցնորքի հիմնական սպառումը իրականացվում է կրկին ներքին լսարանի շրջանակներում։
 
Ի հավելումն արդեն հնչած փաստերին և փաստարկներին, որոնք արտացոլում են փաշինյանական ԽԽ-ի ցնդաբանությունը, ներկայացնեմ ևս երկուսը։
 
1. Հայտնի է, որ ճանապարհատրանսպորտային անվտանգության տեսակետից խաչմերուկները առավել վտանգավոր են։ Նույն օրինաչափությունը գործում է նաև գեոպոլիտիկայի մեջ։
 
Եթե, ըստ Նիկոլի, Հայաստանը պիտի «խաչմերուկ» դառնա, ապա ակնհայտ է, որ աշխարհաքաղաքական պատահարների, բախումների, զոհերի և կորուստների քանակը էլ ավելի է մեծանալու։ Սա առավել իրական սպառնալիք է մեր դեպքում, քանզի այլևս աքսիոմատիկ է, որ Փաշինյանը ոչ միայն ի վիճակի չէ կառավարել կամ նվազեցնել ռիսկերը, այլ, ընդհակառակը, նա միայն ավելացնում է դրանք։ Եթե չասենք, որ Նիկոլն ինքնին մեծ ռիսկ է, դրսից կառավարվող, աղետաբեր ռիսկ։
 
2. Իհարկե, խաչմերուկներին անվտանգությունն ամրացնելու համար որոշակի կանոններ են սահմանվում, օրինակ, «սվետոֆորներ» տեղադրվում։
 
Հայաստան-խաչմերուկ կոնցեպտի դեպքում ցավալի փաստ է, որ մեր երկիրը ի վիճակի չէ սահմանել «երթևեկության կանոններ» Հարավային Կովկասի տարածաշրջանի համար, առավել ևս՝ հետևել այդ կանոնների պահպանմանը կամ պատժել օրինախախտներին։
Նիկոլի պատճառով մենք չենք կարողանալու անգամ մեր իսկ տարածքում «սվետոֆոր» տեղադրել։ Եվ այստեղից առաջանում է հաջորդ կարևոր հարցը. եթե մեզ ուզում են դարձնել խաչմերուկ, ապա ո՞վ է տեղադրելու իր «սվետոֆորը»»։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan