Ահազանգում են քաղաքացիները հերթական տուգանքների համար (տեսանյութ) Գոնե ամոթ ունենան, գերիների վերադարձը հանրության վրա որպես լավություն չվաճառեն. Իշխան Սաղաթելյան Ընտրություններում հաջողության հասնելու համար
18
Անհույս է մտածելը, որ քաղաքային ոչ լեգիտիմ 9%-ոց «իշխանությունը» մտածելու է Ձեր մասին Նիկոլական «թավշյա» թվաբանություն Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը մերժվեց, կիրառվեց տնային կալանք. Վարդևանյան Հայաստանն ունի թուրքի պահած իշխանություն. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Ինչու է ՔՊ-ն դարձել համր ձուկ (տեսանյութ) Ինչո՞ւ է Դանիել Իոաննիսյանը փորձում հերքել անհերքելին Ալեն Սիմոնյանի կամակատարը, մեզ ապօրինի զրկել է հավատարմագրումից․ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներին ՊՊԾ-ն փորձում էր դուրս հանել ԱԺ-ից Այդ աբսուրդը պետք է ամբողջ դատական նիստերով գնա՞․ Ռոբերտ Քոչարյանը՝ դատավորին Առաջիկա ընտրություններում Թուրքիայի պաշտոնական թեկնածուն Փաշինյանն է Պատերազմ Արցախում
«Հայաստան» խմբակցությունը հանդիպումների շարք է սկսել․ Իշխան Սաղաթելյան Մեկ օրում 20 հազար դոլար ստանալը ժողովո՞ւրդն է որոշել. Լիա Սարգսյան Ֆիդանն աջակցում է ոչ թե Փաշինյանին, այլ այն գործին, որը նա անում է. Հայկ Նահապետյան Անհույս է մտածելը, որ քաղաքային ոչ լեգիտիմ 9%-ոց «իշխանությունը» մտածելու է Ձեր մասին Ահազանգում են քաղաքացիները հերթական տուգանքների համար (տեսանյութ) Կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանը Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի պաշտպանների հրատապ ասուլիսը. ՈՒՂԻՂ Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմանավորվածություններ. Սիրանուշ Սահակյան «Նողկալի է այդքան իջնելը»․ Միքայել սրբազանը՝ տիրադավ Տերտերյանին Նիկոլական «թավշյա» թվաբանություն Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Փաշինյանը մտադիր է «սրտիկի»-ը դարձնել նախընտրական քարոզարշավի մաս «Այս դատավորն ամոթ ունի՞»․ Գագիկ Համբարյան Թուրքիան Հայաստանում ունի և՛ գործակալներ, և՛ վարչապետի թեկնածու․ «Կարճ ասած» Ո՞ւմ դեմ է պայքարում Փաշինյանը. Կտրիճ Ներսիսյան անունով մարդ չկա ՀՀ-ում Իշխանության նպատակն է՝ անկախ, իր տեսակետները չարտահայտող ԶԼՄ-ներին և լրագրողներին չեզոքացնել. Աբրահամյան Թրամփն առավելագույնը պահանջելով՝ փորձում է ստանալ գոնե նվազագույնը. քաղաքագետ Գոնե ամոթ ունենան, գերիների վերադարձը հանրության վրա որպես լավություն չվաճառեն. Իշխան Սաղաթելյան Արման Վոլոդիայի Սարոյանը ցանկանում է դառնալ Մասյացոտն թեմի առաջնորդ. աննախադեպ պատմություն նիկոլի Հայաստանում. Մանուկյան Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը մերժվեց, կիրառվեց տնային կալանք. Վարդևանյան Թևքերը քշտած՝ պարգևավճարվել է, որ պարգևավճարվում են. «Փաստ» Արտաքին «խաղացողներն» արդեն անթաքույց են խառնվում Հայաստանի ներքին գործերին. «Փաստ» Հայաստանն ունի թուրքի պահած իշխանություն. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Հրաչյա Ռոստոմյանը «Առաջարկ Հայաստանին» նախագծին ներկայացրել է սպորտի զարգացման 14 տարվա ռազմավարություն Բոլոր ինստիտուտների փոխարեն որոշում է մեկ անձ՝ սա ամենամեծ վտանգն է․ ահազանգ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. WhatsApp-ում ստեղծվել է Սերժ Սարգսյանի անունով հերթական կեղծ օգտահաշիվը. չպատասխանե՛ք Թեհրանը մեղադրում է ԱՄՆ-ին և Իսրայելին՝ Իրանի փլուզմանն ուղղված անկարգություններ կազմակերպելու մեջ Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն առատաձեռն կաշառք բաժանում․ Իշխան Սաղաթելյան Վեհափառ Հայրապետի տնօրինությունը չի կարող դատական վերահսկողության առարկա դառնալ․ փաստաբան Իրանի կտրուկ հայտարարությունն աննախադեպ էր Հայաստանի համար. Փույա Հոսեյնի

«ՌԴ-ն поддавки է խաղում ՀՀ-ի հետ. Փաշինյանի մոտ պատրանք է, թե քաղաքական հայր է գտել». Վիգեն Հակոբյան

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն անտրամաբանական է համարում այն պնդումները, թե Ռուսաստանը դուրս է գալիս տարածաշրջանից: Ըստ նրա՝ հակառակ տենդենցներն են նկատելի, եթե խոսքը վերաբերում է Հարավային Կովկասին, պարզապես Ռուսաստանը փորձում է վերաֆորմատավորել իր ներկայությունը տարածաշրջանում:

«Զգալի չափով կարգավորվել են հարաբերություններն Ադրբեջանի հետ, ֆորմալ առումով կա ռազմավարական դաշնակցային պայմանագիր: Վրաստանի հետ ՌԴ հարաբերությունները պրակտիկորեն կարգավորվում են, ՌԴ-ն ամեն ինչ անում է, որ Վրաստանի ներկայիս վարչախումբը հաջողության հասնի առաջիկա բավականին բարդ ընտրություններում: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Ռուսաստանը որոշակի խնդիրներ ունի այսօրվա վարչախմբի հետ, և ուղղակի փորձում են поддавки խաղալ, այսինքն՝ Փաշինյանն ինչ-որ մի հայտարարություն է անում, և Ռուսաստանը դրա հիման վրա ստեղծում է իր ալիբին, թե ինչու է ուզում վերաֆորմատավորել հենց իր այս կոնֆիգուրացիան Հարավային Կովկասում: ՌԴ-ն ուղղակի փորձում է օգտվել Փաշինյանի քայլերից»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ եթե ՌԴ պլանավորած կոնֆիգուրացիան ստացվի, ապա Հայաստանը հայտնվելու է մեկուսացման մեջ՝ իր արևմտյան վեկտորով:

«Եթե Վրաստանի և Ադբեջանի հետ կապված կոնֆիգուրացիան ստացվի, դրանից հետո Ռուսաստանը որոշելու է կա՛մ Հայաստանի հետ поддавки կոչված խաղին վերջ տալ, վերջնականապես հարցերը լուծել Հայաստանում, կա՛մ ՌԴ-ն թողնում է այնպես, ինչպես կա, և Հայաստանն այս կոնֆիգուրացիայի պայմաններում… Դրան ավելացնենք նաև Իրանը, որը բավականին սերտ հարաբերություններ ունի ՌԴ-ի հետ, և իր արտաքին կողմնորոշումը բոլորին հայտնի է, Թուրքիան, որի հետ ռուսները կարողանում են պայմանավորվել: Պատրանք է Նիկոլ Փաշինյանի մոտ, որ ինքը քաղաքական հայր է գտել, նկատի ունեմ Էրդողանին: Կամ էլ երկրորդ ճանապարհը, որ ռուսները կարող են ունենալ, այն է, որ, ինչպես հայերի մասին ասում են՝ куда они денуться, որն իրենց ավանդական մտածելակերպն է: Այս մոտեցումը ռացիոնալ հիմքեր ունի՝ հաշվի առնելով ՀՀ աննախադեպ կախվածությունը ՌԴ-ից»,- նկատեց նա:

Ինչ վերաբերում է Արևմուտքին, ապա, ըստ քաղտեխնոլոգի՝ նրանց մոտեցմամբ Հայաստանն ընդամենը փոքր գործիք է, որը կարող է քայլեր անել ընդդեմ Ռուսաստանի. «Արևմուտքում Փաշինյանին որպես փոքր գործիք են ընկալում, որը միայն հայտարարություններ է անում, բայց դրանից ավելին չի անում, այդ իսկ պատճառով իր հետ որևէ լուրջ պայմանավորվածություն չունեն: Ոչ մի ռեգիոնալ կամ աշխարհաքաղաքական լուրջ խաղացող լուրջ չի վերաբերվում Փաշինյանին: Այդիսկ պատճառով Փաշինյանը պարզ հաշվարկ է արել, թե ում կարող է պետք լինել, որտեղ են իր անձնական շահերը համընկնում ինչ-որ կենտրոնի շահերի հետ, և եկել է այն եզրակացության, որ ինքը կարող է անհրաժեշտ լինել միայն Թուրքիային և Ադրբեջանին, և ինքը շարժվում է այդ ուղղությամբ, փորձում է քաղաքական հենարաններ գտնել հենց ռեգիոնում»:

Ըստ նրա՝ Արևմուտքը շատ լավ հասկանում է՝ ՌԴ-ն չի հեռանում Հայաստանից. «Ռուսներն առաջիկա զարգացումներից առաջ իրենց պատասխանատվության չափն են նվազեցնում՝ օգտվելով Փաշինյանի միտումնավոր կամ չմտածված պասերից: Ես նկատի ունեմ այն զարգացումները, որոնց մասին ՀՀ իշխանություններն են վերջին շրջանում խոսում, մասնավորապես՝ ԱԳՆ-ն ուղղակիորեն ասում է, որ չի բացառվում՝ COP-29-ից հետո լինեն ռազմական գործողություններ: Դրանք կարող են ծավալվել Սյունիքում՝ չարաբաստիկ միջանցքի հետ կապված: Այդ պարագայում, եթե ռուսներն այնտեղ են, դա մի խոսակցություն է, մեղավորների մի կոնգլոմերատ է, եթե ռուսները չկան, այն էլ՝ Հայաստանի պահանջով, պատասխանատուների մեկ այլ կոնգլոմերատ կարող է լինել»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan