ՀՀ ՊՆ-ն հաստատեց զինվորի մահը Փաշինյանական «տրանսպորտային բարեփոխումը» ծաղր է երևանցիների նկատմամբ, իսկ Թբիլիսիում ինչպե՞ս են հարցը լուծել Ո՞վ է լինելու Հայաստանի գլխավոր լոբբիստը Թրամփի նոր վարչակազմում
14
Նրանք ուզում էին աղքատությունը հաղթահարվի․ Իրենց գրպաններում հաղթահարեցին․ Անդրանիկ Թևանյան Միացի՛ր «Մայր Հայաստանի» քաղաքացիական նախաձեռնությանը, ասա՝ Ո՛Չ տրանսպորտի թանկացմանը Անդրանիկ Թևանյանի ճեպազրույցը տրանսպորտի թանկացման դեմ քաղաքացիական նախաձեռնության թեմայով (ուղիղ) Հերիք է Ռուսաստանը լվա ձեռքերը՝ օրերի ընթացքում Հայաստան չի լինի. Երվանդ Բոզոյան Երևանցիները միանում են «Մայր Հայաստանի» քաղաքացիական նախաձեռնությանը «Մայր Հայաստանի» քաղաքացիական նախաձեռնության մասին «Մայր Հայաստանի» ստորագրահավաքն՝ ընդդեմ տրանսպորտի թանկացման (տեսանյութ) Ի՞նչ վտանգ է Թրամփը Նիկոլի համար․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Մարդկանց մեծ մասը տեղյակ չէ, որ քաղաքային տրանսպորտը հունվարի 1֊ից թանկանալու է Քաղաքացիական նախաձեռնություն` ընդդեմ քաղաքային տրանսպորտի թանկացման (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Գաղտնի հանձնաժողովով ԱՄՆ-ն ու Փաշինյանը պլանավորում են Հայաստանի ջրազրկո՞ւմը՝ հօգուտ ադրբեջանական թուրքերի Լրագրող Թաքեր Կարլսոնը կնշանակվի Սպիտակ տան մամուլի քարտուղար «Նիկոլն աննախադեպ հայրենիք ծախող դավաճան է»,- Հրանտ Բագրատյան ՀՀ ՊՆ-ն հաստատեց զինվորի մահը Հայաստանը թույլ է տվել ԱՄՆ-ին ռադարներ տեղադրել Մեղրու հատվածում. Դավիթ Ջամալյան Ուրուգվայն Ադրբեջանին կոչ են անում ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և պատանդներին Փաշինյանական «տրանսպորտային բարեփոխումը» ծաղր է երևանցիների նկատմամբ, իսկ Թբիլիսիում ինչպե՞ս են հարցը լուծել Նրանք ուզում էին աղքատությունը հաղթահարվի․ Իրենց գրպաններում հաղթահարեցին․ Անդրանիկ Թևանյան Պարտքով ու երազներով ապրելու բյուջե, վերից վար ձախողված բյուջե. Արթուր Խաչատրյան Ուրուգվայն Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ ռազմագերիներին և պատանդներին Փաշինյանն Ալիևի հետ շփումից շատ գոհ է (իսկ ո՞վ էր կասկածում, որ...) ԱՄՆ-ն և ԵՄ-ն թքած ունեն Հարավային Կովկասի ճակատագրի վրա. Մարիա Զախարովա Ո՞վ է լինելու Հայաստանի գլխավոր լոբբիստը Թրամփի նոր վարչակազմում Ստեփանակերտում մահացած հայ կնոջ մարմինն առ այսօր չի փոխանցվել ՀՀ-ին «Ավինյանները». Գագիկ Համբարյան «Նորից զոհ ունենք բանակում». Սյուզի Բադոյան «Ասկերանի քաղաքապետի հանդեպ քրեական հետապնդումը դադարեցվեց». Վահե Եփրիկյան Տրանսպորտի թանկացման դեմ քաղաքացիական նախաձեռնություն․ միացի՛ր, որ փոխենք Միացի՛ր «Մայր Հայաստանի» քաղաքացիական նախաձեռնությանը, ասա՝ Ո՛Չ տրանսպորտի թանկացմանը Եթե ազգային մեծ երազանք չունենք, ուրեմն ապագա էլ չունենք. Թևան Պողոսյան «Ադրբեջանը սպառնում է, որ ամենատարբեր միջոցներով հասնելու է Հայաստանի նկատմամբ ճնշումների». Տիգրան Աբրահամյան Վրաստանի նախագահական ընտրությունները կարող են տեղի ունենալ հունվարին Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը «Ադրբեջանը պարտավոր է անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին». «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների հայտարարությունը Անդրանիկ Թևանյանի ճեպազրույցը տրանսպորտի թանկացման դեմ քաղաքացիական նախաձեռնության թեմայով (ուղիղ) «Բաքուն ու Երևանը դեկտեմբերին կվերադառնան խաղաղության պայմանագրի տեքստի քննարկմանը»․ Հաջիև «Անգլուխ» վիճակ և քաոս՝ «Էրեբունի» թանգարանում. չկա տնօրեն, փոխտնօրեն և ժ/պ. Yerkir.am Փաշինյանի վրա խնձոր նետելու գործով դատարան են կանչել նրա թիկնապահին Հերիք է Ռուսաստանը լվա ձեռքերը՝ օրերի ընթացքում Հայաստան չի լինի. Երվանդ Բոզոյան ԵՄ անդամակցության հարցում արտախորհրդարանական ուժերը «պլան Բ» են ծրագրել

«ՌԴ-ն поддавки է խաղում ՀՀ-ի հետ. Փաշինյանի մոտ պատրանք է, թե քաղաքական հայր է գտել». Վիգեն Հակոբյան

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն անտրամաբանական է համարում այն պնդումները, թե Ռուսաստանը դուրս է գալիս տարածաշրջանից: Ըստ նրա՝ հակառակ տենդենցներն են նկատելի, եթե խոսքը վերաբերում է Հարավային Կովկասին, պարզապես Ռուսաստանը փորձում է վերաֆորմատավորել իր ներկայությունը տարածաշրջանում:

«Զգալի չափով կարգավորվել են հարաբերություններն Ադրբեջանի հետ, ֆորմալ առումով կա ռազմավարական դաշնակցային պայմանագիր: Վրաստանի հետ ՌԴ հարաբերությունները պրակտիկորեն կարգավորվում են, ՌԴ-ն ամեն ինչ անում է, որ Վրաստանի ներկայիս վարչախումբը հաջողության հասնի առաջիկա բավականին բարդ ընտրություններում: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Ռուսաստանը որոշակի խնդիրներ ունի այսօրվա վարչախմբի հետ, և ուղղակի փորձում են поддавки խաղալ, այսինքն՝ Փաշինյանն ինչ-որ մի հայտարարություն է անում, և Ռուսաստանը դրա հիման վրա ստեղծում է իր ալիբին, թե ինչու է ուզում վերաֆորմատավորել հենց իր այս կոնֆիգուրացիան Հարավային Կովկասում: ՌԴ-ն ուղղակի փորձում է օգտվել Փաշինյանի քայլերից»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ եթե ՌԴ պլանավորած կոնֆիգուրացիան ստացվի, ապա Հայաստանը հայտնվելու է մեկուսացման մեջ՝ իր արևմտյան վեկտորով:

«Եթե Վրաստանի և Ադբեջանի հետ կապված կոնֆիգուրացիան ստացվի, դրանից հետո Ռուսաստանը որոշելու է կա՛մ Հայաստանի հետ поддавки կոչված խաղին վերջ տալ, վերջնականապես հարցերը լուծել Հայաստանում, կա՛մ ՌԴ-ն թողնում է այնպես, ինչպես կա, և Հայաստանն այս կոնֆիգուրացիայի պայմաններում… Դրան ավելացնենք նաև Իրանը, որը բավականին սերտ հարաբերություններ ունի ՌԴ-ի հետ, և իր արտաքին կողմնորոշումը բոլորին հայտնի է, Թուրքիան, որի հետ ռուսները կարողանում են պայմանավորվել: Պատրանք է Նիկոլ Փաշինյանի մոտ, որ ինքը քաղաքական հայր է գտել, նկատի ունեմ Էրդողանին: Կամ էլ երկրորդ ճանապարհը, որ ռուսները կարող են ունենալ, այն է, որ, ինչպես հայերի մասին ասում են՝ куда они денуться, որն իրենց ավանդական մտածելակերպն է: Այս մոտեցումը ռացիոնալ հիմքեր ունի՝ հաշվի առնելով ՀՀ աննախադեպ կախվածությունը ՌԴ-ից»,- նկատեց նա:

Ինչ վերաբերում է Արևմուտքին, ապա, ըստ քաղտեխնոլոգի՝ նրանց մոտեցմամբ Հայաստանն ընդամենը փոքր գործիք է, որը կարող է քայլեր անել ընդդեմ Ռուսաստանի. «Արևմուտքում Փաշինյանին որպես փոքր գործիք են ընկալում, որը միայն հայտարարություններ է անում, բայց դրանից ավելին չի անում, այդ իսկ պատճառով իր հետ որևէ լուրջ պայմանավորվածություն չունեն: Ոչ մի ռեգիոնալ կամ աշխարհաքաղաքական լուրջ խաղացող լուրջ չի վերաբերվում Փաշինյանին: Այդիսկ պատճառով Փաշինյանը պարզ հաշվարկ է արել, թե ում կարող է պետք լինել, որտեղ են իր անձնական շահերը համընկնում ինչ-որ կենտրոնի շահերի հետ, և եկել է այն եզրակացության, որ ինքը կարող է անհրաժեշտ լինել միայն Թուրքիային և Ադրբեջանին, և ինքը շարժվում է այդ ուղղությամբ, փորձում է քաղաքական հենարաններ գտնել հենց ռեգիոնում»:

Ըստ նրա՝ Արևմուտքը շատ լավ հասկանում է՝ ՌԴ-ն չի հեռանում Հայաստանից. «Ռուսներն առաջիկա զարգացումներից առաջ իրենց պատասխանատվության չափն են նվազեցնում՝ օգտվելով Փաշինյանի միտումնավոր կամ չմտածված պասերից: Ես նկատի ունեմ այն զարգացումները, որոնց մասին ՀՀ իշխանություններն են վերջին շրջանում խոսում, մասնավորապես՝ ԱԳՆ-ն ուղղակիորեն ասում է, որ չի բացառվում՝ COP-29-ից հետո լինեն ռազմական գործողություններ: Դրանք կարող են ծավալվել Սյունիքում՝ չարաբաստիկ միջանցքի հետ կապված: Այդ պարագայում, եթե ռուսներն այնտեղ են, դա մի խոսակցություն է, մեղավորների մի կոնգլոմերատ է, եթե ռուսները չկան, այն էլ՝ Հայաստանի պահանջով, պատասխանատուների մեկ այլ կոնգլոմերատ կարող է լինել»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan