Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին Իրանը սպառնում է թիրախավորել այն երկրների բազաները, որոնք կօգնեն Իսրայելին Թեհրանի հարվածները մեղմելու հարցում Իսրայելի սկսած պատերազմը առաջիկա օրերին կտարածվի տարածաշրջանում ԱՄՆ բազաների վրա. Fars
14
«Մայր Հայաստանի» հանդիպումն արցախցիների հետ (տեսանյութ) Որն է Հայաստանի շահը այլոց պատերազմներում․ Իրանն ու Ռուսաստանը մեր բնական դաշնակիցներն են, Վրաստանը՝ բարեկամ-հարևանը, Թուրքիան ու Ադրբեջանը՝ ոխերիմ հարևանները ՄԱԿ-ի ԱԽ նիստում Իրանը հայտնել է 78 զոհի մասին, ԱՄՆ-ն նախազգուշացում է արել Իրանին Իսրայելը հարված է հասցրել Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի նստավայրի շրջանում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ է անցկացնում Իրանական բանակի սոցցանցային էջը տեղեկություն է տարածել, որ Թեհրանը կիրականացնի միջուկային զենքի փորձարկում. Վարդան Ոսկանյան Իրանը բալիստիկ հրթիռով հարվածել է Իսրայելի պաշտպանության նախարարության շտաբին Իրանն սկսել է բալիստիկ հրթիռներով հարվածել Իսրայելին Թեհրանի հայ համայնքում տուժածներ չկան․ Մովսես Քեշիշյան Թեհրանի 78 բնակիչ է զոհվել, 300-ից ավելի վիրավորներ կան. ոչ պաշտոնական տվյալներ Պատերազմ Արցախում
Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին ՀՀ ՊՆ զինծառայողը «Mercedes»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարում Երևանում 1 նապաստակ գողացած տղամարդը նույն օրը ձերբակալվել է Իրանը սպառնում է թիրախավորել այն երկրների բազաները, որոնք կօգնեն Իսրայելին Թեհրանի հարվածները մեղմելու հարցում «Մայր Հայաստանի» հանդիպումն արցախցիների հետ (տեսանյութ) Իրանի Շահիդ Չամրան քաղաքում իսրայելական հարվածից շենք է փլուզվել. զոհվել է 60 մարդ, այդ թվում՝ 20 երեխա Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաղչիի հետ Իսրայելի սկսած պատերազմը առաջիկա օրերին կտարածվի տարածաշրջանում ԱՄՆ բազաների վրա. Fars Իրանի դեմ Իսրայելի գործողությունները հարվածի տակ են դնում խաղաղ ազգաբնակչության կյանքի իրավունքը․ ՀՅԴ Բյուրո Դեպի Հայաստան և Երևանից որոշ չվերթներ կրկին չեղարկվել են Իրանը մոտ 150 բալիստիկ հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ (տեսանյութ) Իրանը հրապարակել է Իսրայելի հարվածների հետևանքով սպանված բարձրաստիճան զինվորականների լուսանկարները Որն է Հայաստանի շահը այլոց պատերազմներում․ Իրանն ու Ռուսաստանը մեր բնական դաշնակիցներն են, Վրաստանը՝ բարեկամ-հարևանը, Թուրքիան ու Ադրբեջանը՝ ոխերիմ հարևանները ՀՀ-ի հարավային շրջաններում բնական ռադիոակտիվ ֆոնի որևէ փոփոխություն չի արձանագրվել Իրանը հայտարարել է, որ կշարունակի հարվածել Իսրայելին Հովիկ Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Անցած «7 տարվա» մասին հիշատակումն արդեն իսկ վախենալու է. «Փաստ» Թել Ավիվը՝ կրակների մեջ (տեսանյութ) ՄԱԿ-ի ԱԽ նիստում Իրանը հայտնել է 78 զոհի մասին, ԱՄՆ-ն նախազգուշացում է արել Իրանին Իսրայելը հարված է հասցրել Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի նստավայրի շրջանում Ի՞նչ չեն կարողանում «կիսել» քպականները. «Փաստ» Բաքվի ժամացույցը բերեց, հերթը հոգևոր հաղորդումները եթերից հանելունն է Նաիրա Հովսեփյանը պատժից կրկին «պլստացել է» Կարծում եմ՝ կռահում եք, թե սա որքան վատ է․ Վարուժան Գեղամյան Ոչ մի աղոթք՝ բանակում Իրանը հայտարարել է, որ պատրաստ է հարվածել Իսրայելին պաշտպանող ցանկացած երկրի տարածաշրջանային բազաներին ՔՊ-ականներն իրար են ուտում Իրանական հրթիռները հարվածել են Իսրայելի ազգային անվտանգության նախարարության շենքին Իսրայելի հարվածները Թեհրանին ստիպեցին հրաժարվել դիվանագիտական ​​ուղուց. Իրանի արտգործնախարար Արաղչի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ է անցկացնում

Փաշինյանը հերթական անգամ Ալիևին «էստի համեցեք» է արել, հերթական պրոադրբեջանական ելույթը

«Մեր իրականության մեջ անվտանգություն ասելով առաջին հերթին հասկանում են բանակ, երկրորդ հերթին հասկանում են բանակ, երրորդ հերթին հասկանում են բանակ: Այս իրավիճակում անվտանգություն գոյություն չունի և չի կարող գոյություն ունենալ»,- «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովում ունեցած ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ բանակը, ինչ խոսք, առանցքային դերակատարում ունի անվտանգության ապահովման գործում, բայց բանակի առանցքային դերակատարումն անվտանգության ապահովման գործում առաջինը չի և երկրորդը չի. «Եթե առաջինը կամ երկրորդն է, նորից եմ ասում, նշանակում է անվտանգության համակարգ ընդհանրապես գոյություն չունի»։

Փաշինյանը հայտարարեց, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն  Ադրբեջանին մտահոգում է նրանով, որ այս նախագիծը կարող է տասնյակ միլիարդների օգուտներ բերել Հայաստանին։

«Եվ այդ փաստը պոտենցիալ երկու մտահոգություն կարող է բերել Ադրեջանին:

Առաջինը, եթե Ադրբեջանն անկեղծ մտածում է, որ ռազմավարական հեռանկարում Հայաստանն ագրեսիվ պլաններ ունի Ադրբեջանի նկատմամբ, դա կարող է ստեղծել ընկալումներ, որ այդ տասնյակ միլիարդ դոլարները կարող են օգտագործվել ընդդեմ Ադրբեջանի:

Բայց կա նաև հակադարձը, որ եթե Ադրբեջանը ագրեսիվ մտադրություն ունի Հայաստանի նկատմամբ, դա կարող է մտահոգել Ադրբեջանին, որ այդ տասնյակ միլիարդ դոլարները կարող են օգտագործվել Հայաստանի պաշտպանունակությունը  բարձրացնելու համար և Ադրբեջանն  իր ագրեսիվ պլանները մեր նկատմամբ իրագործելու խնդիրներ կարող է ունենալ:

Կարող եմ ասել, որ Հայաստանն որևէ ագրեսիվ նկատառում Ադրբեջան, ընդհանրապես տարածաշրջանի երկրների նկտամամբ չունի: Ճանաչում ենք մեր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունները։

Ավելին ասեմ՝ Հայաստանն արձանագրել է, որ նույնիսկ սեփական օկուպացված տարածքները վերադարձնելու համար ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր չենք դնում, որովհետև սահմանազատման գործընթացում Ադրբեջանի հետ մեր ստորագրած փաստաթուղթը տալիս է բոլոր հնարավորությունները, որ սահմանազատման գործընթացը տեղի ունենա իրավական, օրինական հենքերի վրա։ Բոլոր երաշխքիները ստեղծել են, շարունակելու ենք այս ուղեգիծը։

Ադրբեջանը ուզում է, որ Հայաստանի ճանապարհները օգտագործելի լինեն իր համար, բայց միևնույն ժամանակ Հայաստանը շարունակի մնալ շրջափակման մեջ։ Անտրամաբանական մոտեցում է, Հայաստանի համար ընդունելի չէ» ,-ասաց Ն Փաշինյանը:

Նա նաև ասաց. «Մենք պատրաստ ենք տրամադրել կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև»։ 
Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan