Ի՞նչ արժեք ունի սրա մասին Երևանում անցկացվող միջոցառմանը ձեր կցկտուր, կիսավախեցած խոսքը․ Լևոն Քոչարյան Բաքվի 9 պահանջը Հայաստանին Պետությունը շատ ավելի է ծախսում Փաշինյանների ընտանիքի համար, քան իրենք (տեսանյութ)
13
Փաշինյանի ոստիկանությունը հարձակվեց «Գումի շուկայի» մսավաճառների վրա, խլեց մսեղիքը (տեսանյութ) Փաշինյանը մեկնել է իր չսիրած Ռուսաստան՝ նախագահելու իր չսիրած ԵԱՏՄ նիստը Ուսապարկերը Նիկոլի հետ ոչինչ էին, իսկ առանց Նիկոլի՝ ոչնչություն. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Time-ը «Տարվա մարդ» է ճանաչել Թրամփին Մենք համաձայն չենք այն փաստարկների հետ, որոնք Հայաստանը ներկայացնում է. Բայրամով Արցախցիներին հուզող խնդիրների անմիջական քննարկումներին մասնակցելու հրավեր Իրանի հոգևոր առաջնորդն Ասադի իշխանության անկման մեջ մեղադրեց ԱՄՆ-ին, Իսրայելին և Թուրքիային ՔՊ-ական Նաիրի Սարգսյանը ճիշտ է վերլուծում հարկային դաշտը, բայց վերջում սխալ հետևություն է անում Չներեցին, պատժեցին. Հակոբ Ասլանյանին հեռացրին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից կամ «թավիշի» փշերը Փաշինյանն է՛լ առաջվա «մարալը», «նախշունը» չէ․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Փաշինյանի ոստիկանությունը հարձակվեց «Գումի շուկայի» մսավաճառների վրա, խլեց մսեղիքը (տեսանյութ) Արսեն Թորոսյանը առաջին պլան է բարձրացել Դեղին քարտ՝ իշխանություններին Փաշինյանը մեկնել է իր չսիրած Ռուսաստան՝ նախագահելու իր չսիրած ԵԱՏՄ նիստը Վարչապետի աշխատակազմը 700 000 դրամով 100 շապիկ և 100 հազար դրամով 10 շարֆ է ձեռք բերել Արսեն Թորոսյանը առաջին պլան է բարձրացել Դասագրքի այրվող դրոշի նկարը փոխում են «Էդ ո՞ր մեկդ սլիվ չեք անում»․ Սևակ Հակոբյան Ուսապարկերը Նիկոլի հետ ոչինչ էին, իսկ առանց Նիկոլի՝ ոչնչություն. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ոչ թե «գնդակահարության պատ», այլ՝ հաղորդում ծանր հանցագործությունների մասին Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են օպերատիվ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին Ի վերջո այդքան ահռելի գումարներ դուրս գրելով ինչու՞ չի լուծվում տանիքների հարցը (տեսանյութ) Ի՞նչ արժեք ունի սրա մասին Երևանում անցկացվող միջոցառմանը ձեր կցկտուր, կիսավախեցած խոսքը․ Լևոն Քոչարյան Մեր վրա կախված է «զանգեզուրյան միջանցքի» վտանգը, իսկ մեր երկրի ղեկավարը դարձել է վատ որակի բլոգեր. Զուրաբյան Time-ը «Տարվա մարդ» է ճանաչել Թրամփին Մենք համաձայն չենք այն փաստարկների հետ, որոնք Հայաստանը ներկայացնում է. Բայրամով Արցախցիներին հուզող խնդիրների անմիջական քննարկումներին մասնակցելու հրավեր Աթոռի համար ձեր արժանապատվությունը վաճառել եք, Միրզոյանը խաղաղություն էր մուրում ԵԱՀԿ-ում․ Օսկանյան Երևան-Նիժնի Նովգորոդ օդանավը մոտ 2 ժամ պտտվել է ՀՀ տարածքում «...Տպավորություն է, որ շուտով մեր փոքրիկ քաղաքը վերածվելու է մի ընդհանուր դուքանի և կվերանվանվի «դուքան-գրադ»», Գյումրի, 19-րդ դարի 50-ականներ Ինչո՞ւ է Երևանի օդում փոշու պարունակությունն աճել. քաղաքապետարանը «լոլո»-ներ է ներկայացրել Փաշինյանի ու ՔՊ-ի շնորհիվ... Ադրբեջանը լիովին ապահովել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը Բաքվի 9 պահանջը Հայաստանին Եթե սեփական սխալներից դասեր չենք քաղել, Սիրիայի սխալներից ի՞նչ դասեր պետք է քաղենք. Աշոտյան Վաղը Արարատ Միրզոյանից կպահանջեն, որ անունը փոխի, դարձնի Աղրիդաղ. Արթուր Խաչատրյան ԱԱԾ-ն տվյալներ է ստացել ՀՀ-Թուրքիա սահմանը հատելու փորձի վերաբերյալ Պետությունը շատ ավելի է ծախսում Փաշինյանների ընտանիքի համար, քան իրենք (տեսանյութ) «ՀՀ ԱԳՆ-ն հետևում է Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին»․ ԱԳՆ Թալինի, Սևանի, Աշոցքի և մի շարք այլ շրջաններում ձյուն է տեղում «Սիրիան շատ հարցերում կանգնում էր Հայաստանի կողքին՝ դիմադրելով Թուրքիա-Ադրբեջան զույգին»․ Վարուժան Գեղամյան

Մարտի 1-ի գործ՝ 2․0․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Վերջին տարիներին՝ ՀՀ դատական համակարգը այսպես ասած՝ բարեփոխելուց հետո, մի աբսուրդ իրավիճակ է տեղի ունենում․ առնվազն 4 գործի մասին գիտեմ, որ կա քրգործ, կա մեղադրյալ, բայց տուժող չկա։ Սա աննախադեպ է ՀՀ դատական պրակտիկայի մեջ։ Երբ սրանք մի քիչ էլ շարունակեցին «բարեփոխումները», ավելի մեծ, արդեն՝ համաշխարհային աբսուրդի առաջ կանգնեցինք․ Հայաստանում այլևս կա քրեական գործ, կան մարդիկ, ում ծանուցում է գնացել, թե՝ եկեք դատարան, ձեզ դատում են, բայց․․․ ուշադրություն՝ չկա մեղադրանք։ Ու ասում են՝ համաձա՞յն ես, որ այս դատավորը քեզ դատի, թե՞ բացարկ ես ներկայացնում։ Էդպիսի բան կարող է լինել, երբ իշխանության մոտ անսահման մեծ ցանկություն կա դատելու։ Սկզբից փորձեցին դատել հակասահմանադրական հոդվածով, տարան-տարան, 2,5 տարի հետո տրաքեց, հիմա սրան որ նայում ես, հենց այսօր, արդեն, բացահայտվեց դրա չլինելը, որը լավ կլիներ հենց այսօր էլ կարճվեր։ Կասեք՝ դե լավ էլի, Նիկոլի ժամանակներ են, էս ի՞նչ ես ասում։ Ճիշտ եք, միանգամայն։ Բայց, այ ձեր ցավը տանեմ, մի հատ ինձ ասեք էլի, առանց հոդվածի, առանց մեղադրանքի մարդուն դատելը, էդ ի՞նչ ա, էս ի՞նչ նշաձողի են սրանք հասել․ դրա համար էլ, որ հայհոյանք չլինի, ծեծված բառ եմ օգտագոործում՝ աբսուրդ է։ Ասում ա՝ դու մարդ գտի, ես մեղադրանքը կկարեմ․ հիմա մարդկանց գտել են, մեղադրանքը՝ չէ։

Կարճ պատմեմ՝ 2018 թվականին Նիկոլը եկել է իշխանության ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, մարտական գեներալներ Խաչատուրովի, Օհանյանի դեմ քրեական գործ է հարուցել։ Քննիչները Պետությունից ստացել են ճոխ պարգևատրումներ, բարձր աշխատավարձ, նաև մեդալ են ստացել ու 1000 հատոր բան գրել ոչ մի բանի մասին։ Փաստաբանները ծանոթանում են գործի նյութերին, ասում են՝ այ մարդ, այս գործը ջուր է, տակը բան չկա։ Էդ ջուր գործով նախագահ Քոչարյանին մեկուկես տարուց ավելի պահում են կալանքի տակ, հետո գործը անգամ  ճանաչվում է հակասահմանադրական։ Հետո Նիկոլ Փաշինյանը փոխում է Սահմանադրական դատարանի կազմը, իր կազմակերպած զանգվածային անկարգության տուժածների փաստաբաններին, մարտի 1-ի գործը կարած Սասուն Խաչատրյանի եղբորն է դարձնում ՍԴ դատավոր, էն Սեդա Սաֆարյանին ու էլի մի քանիսին, համոզվում է, որ արդեն իր ուզած ՍԴ կազմ ունի ու վճռաբեկ, վերանայում են հակասահմանադրական գործը և ուղարկում դատարան՝ նոր քննության, բայց ինչ-որ նոր հոդվածով։ Երևում ա՝ ինչ-որ մեկի ֆայմը տեղն ա լինում, ուղարկելն ուղարկում են, բայց քանի որ չեն ուզում վրաները թեմա վերցնեն, տակը հոդված չեն դնում։ Կոպիտ ասած՝ որոշում են գցել դատավորի ջեբը։ Շտապ ուղարկում են դատարան ու մակագրում մի ջահել, բառացի՝ ՔՊ-ական դատավոր Սարգիս Պետրոսյանին, որը, հիշեցնեմ, մինչև դատավոր լինելը, եղել է ՔՊ-ից պատգամավորի թեկնածու, բայց հաջողություն չի ունեցել, վերցրել սարքել են դատավոր։

Բայց իսկապես, էդ մարդու դատավոր դառնալը ևս շատ ուշագրավ նորամուծություն է․ ինչպես ասացի, Նիկոլի ցուցակով չի դարձել դեպուտատ, դարձրել են դատավոր, Նիկոլի միտինգներին թմբուկ խփող էն մի տղու քաղաքական կարիերան չի ստացվել, էլի դարձրել են դատավոր, Նիկոլի կոալիցիոն գործընկեր Արամ Զավենիչի ընկեր Մասիս Մելքոնյանը չի դարձել պատգամավոր, այ մարդ, սրան էլ դարձրին դատավոր։ ՔՊ-ական պատգամավոր Արթուր Դավթյանը դարձել է պատգամավոր, բայց լավ պատգամավոր չի եղել, դարձրել են դատավոր։ Սա էս իշխանության քաղաքական գիծն է, իրենց մարդկանց խցկեն այնտեղ, որտեղ ուզում են մի ղալաթ անել։

Ու հիմա էս աբսուրդ քրեական գործը հանձնարարել են նախկին ՔՊ-ականին․ մարդու, որը էնքան հեղինակություն չի ունեցել, անգամ իր կուսակցությունում, որ պատգամավոր ընտրվի, բայց պետք է քննի նախկին ՀՀ նախագահի, պաշտպանության նախարարի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի, փոխվարչապետի վերաբերյալ քրեական գործ, որը դեռ պետք է հորինվի և պաշտպանվի իր իսկ կողմից։ Դե երևի, տվել են ու ասել են՝ զբաղեցրու որքան կարողանաս, բա իզո՞ւր ենք քեզ դարձրել դատավոր․ պարգևավճար կտանք, հավելավճար կտանք, մեդալ կտանք, կարողացար մի բան անես՝ առաջ կքաշենք, չկարողացար՝ կարող ես Դանիբեկյանի պես կերպարանափոխվել, էլի քյար ա։

Երկու ժամ տևել է այսօրվա դատական նիստը․ ի՞նչ եղավ․ երկրորդ նախագահն ասաց՝ քանի որ ես մեղադրյալ չեմ, ես չեմ նստի այդ աթոռին, գնաց նստեղ որդու կողքը, փաստաբանները  փորձում էին հասկանալ, թե ինչու են իրենց հրավիրել դատարան։ Դատավորն ասում է՝ բացարկի միջնորդություն ունե՞ք, նրանք ասում են՝ բայց որ գործը չկա, մենք ի՞նչ իմանանք՝ ունե՞նք, թե՝ չէ կամ ի՞նչ միջնորդություն հայտնենք, որպես ո՞վ հայտնենք։ Դատավորը դիմում է իր աջակիցներին, այս դեպքում՝ դատախազներին, թե՝ է դե դուք էլ մի բան ասեք։ Էդ խեղճերին էլ երեք-երեք ասել են կգնաք նստեք դատարանի դահլիճում ու կպաշտպանեք գործը, չեն էլ իմանում ինչից խոսեն։ 2018 թվականից սկսած՝ երեք-երեք դատախազները գալիս են հերթափոխով ու խայտառակվում էս գործերի մեջ։ Էն ժամանակ էլ դատախազները կրծքով պաշտպանում էին հակասահմանադրական գործը, ուղղակի կարիերայի աճ գրանցեցին, ֆինանսական աճ գրանցեցին, որպես խայտառակվելու փոխհատուցում։ Հերթը էս հաջորդ երեքինն է։ Էն ժամանակ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էլ էր բերվում դատարան, հիմա դեռ Վարդապետյանը չի եկել։

Ժողովուրդ ջան, այս ամենը շոու է, բնականաբար, բայց ամենակարևոր հարցը պետք է լինի հետևյալը՝ արդյո՞ք Փաշինյանի կողմից նախաձեռնված գործերի արդյունքում, առհասարակ նպատակ կա բացահայտել մարտի 1-ի 10 զոհի սպանության հանգամանքները։ Ոչ ու ոչ։ Թե ովքեր են կրակել, սպանել 10 հոգուն, այ էդ հարցի պատասխանը չի տալու, ո՛չ այս իշխանությունը, ոչ էլ էս դատավարությունը․ սա դրա հետ կապ չունի։ Հիշեք Սասուն Խաչատրյանին, թե ինչպես նախկին ոստիկան Պետրոսյանին կալանավորեց, խայտառակ արեց, թե՝ մեկին ինքն է սպանել, հետո բաց թողեց գլուխը կախ, թե՝ սուտ եմ ասել, բայց անգամ ներողություն չխնդրեց։

Աշխարհում կա էդպիսի փորձ․ երբ որևէ մեկը բանտ է նստում անարդարացիորեն, ներողություն են խնդրում ու փոխհատուցում։ Այս մարդու պարագայում ընդամենը բավարարվեց նրանով, որ պրծել է նիկոլական «արդարադատությունից»։ Ռոբերտ Քոչարյանը մեկուկես տարի նստած է եղել շինծու գործով ու որևէ մեկը չի կրել պատասխանատվություն, որևէ մեկը ներողություն չի խնդրել։ Ու հիմա մյուս աբսուրդ գործն են բացել, որը առաջին իսկ նիստին ապացուցվեց՝ ապօրինի է։

Լրագրողը հարց է տալիս՝ չունե՞ք մտավախություն, որ նորից կկալանավորվեք։ Ռոբերտ Քոչարյանը պատասխանում է՝ ես նման բաներից չեմ վախենում։ Սա, ի դեպ, շատ ուշագրավ է՝ թե՛ 2018 թվականի գործը, թե՛ այս մյուս գործը, հարուցվեց, երբ նախագահ Քոչարյանը երկրում չէր, երկու դեպքում էլ, վստահաբար, հույս էին ունեցել, թե կվախենա, Հայաստան չի վերադառնա, իրենք էլ կասեն՝ ահա, տեսա՞ք, մեղավոր էր, փախել է։ Երկու դեպքում էլ վերադարձավ, ու արդյունքում էդ գործը կարողներն են խայտառակվում։

Սա էլ կանցնի, կիմանանք, թե պետությունից որքան գումար մսխվեց դատական նիստերի վրա, որքան ժամանակ ու ռեսուրս խլվեց, գործում ներքաշվածները անիմաստ ժամանակ կորցրեցին ու նյարդեր, մենք՝ լրատվամիջոցներս, անիմաստ ժամանակ կորցրեցինք, բայց չստացաք հարցի պատասխանը, ինչպես եղավ, որ մարտի 1-ին կուշտ կերան նիկոլենք Սամվել Ալեքսանյանի սուպերմարկետը թալանելով, ինչպես եղավ, որ անկարգություններ հրահրեցին փաշինյանենք, հոգիները փառավորվեց ու խաղաղ քնեցին թաքստոցներում ու ինչպես սպանվեցին 10 անձինք։ Նիկոլը մասամբ պատասխանատվություն կրել է, բայց կարծում եմ՝ կարճ։ Ու հենց էդ անարդարացիորեն չպատժվելու արդյունքում է, որ կարողացել է դուրս գալ, արդեն ավելի մեծ քանդող բրիգադով սողոսկել կառավարություն ու այս անգամ վարի տալ երկիրը։

Կարճ ասած՝ վստահ եմ, որ վաղուց շատ քչերին է հետաքրքրում այս քրգործը, առնվազն 2020 թվականից։ Քանի հատ էլ գործ կարեք, լինելու է ժամանակավոր։ Ինչպես որ 2018-ին էին շեղում մարդկանց ուշադրությունը, այնպես էլ հիմա են փորձում շեղել։ Հիմա մարդկանց հետաքրքրում է մեկ բան՝ ե՞րբ է բացվելու այն քրեական գործը, որը վերաբերելու է մեր հայրենիքը հանձնելուն, ծախելուն, 5 հազարին զոհ տալուն․ դա դիտավորությա՞մբ էր, դավաճանությա՞մբ էր, միամտությա՞մբ էր․․․ Ինչի՞ արդյունքում էր։ Դա էն միակ քրեական գործն է, որի կարիքը ունի մեր պետությունն ու ժողովուրդը, ու դա մեզ պետք է՝ էս աղետների էջը փակելու համար, հիվանդ երկրի ու ժողովրդի վերականգնողական բուժումը սկսելու համար»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan