Օրվա տխրահրչակ «իշխանությունները» անցան իրենց բնորոշ գործելաոճին՝ մարդկանց վրա ապօրինի գործ կարելուն 7 տարվա մեջ ՔՊ-ն կատարելագործել է ընտրակաշառքի տեխնոլոգիան. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Կոռուպցիան և ընտրախախտումները ՔՊ-ի ամենասիրած փայն են դարձել. Սամվել Հակոբյան (տեսանյութ)
9
Հրատապ եթեր. ԱԱԾ-ն՝ ընդդեմ «Մայր Հայաստանի» Ամբերդ. միացի՜ր, որ փոխենք. «Մայր Հայաստան» թվեաթերթիկ թիվ 4 Աղավնատուն. Միացի՜ր, որ փոխենք. «Մայր Հայաստան» N 4 Լեռնամերձ. Միացի՜ր, որ փոխենք. «Մայր Հայաստան» քվեաթերթիկ թիվ 4 Ինչ է առաջարկում «Մայր Հայաստանը» վաղարշապատցիներին (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քարոզչական թիմը Վաղարշապատի ընտրություններում իրեն շատ լկտի է պահում․ Թևանյան (տեսանյութ) «Մայր Հայաստանի» քարոզարշավը Զվարթնոց գյուղում (տեսանյութ) Գալիք ընտրությունների երկարաժամկետ հետևանքները․ քննարկում (տեսանյութ) Իշխանափոխություն Վաղարշապատում, իշխանափոխություն Հայաստանում․ «Մայր Հայաստան» (տեսանյութ) Տնաբույծ իրավապաշտպանների համար ժողովրդավարությունն ընդամենը բիզնես է․Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
ՔՊ-ն վախենում է «Մայր Հայաստան» կուսակցությունից․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Օրվա տխրահրչակ «իշխանությունները» անցան իրենց բնորոշ գործելաոճին՝ մարդկանց վրա ապօրինի գործ կարելուն Հրատապ եթեր. ԱԱԾ-ն՝ ընդդեմ «Մայր Հայաստանի» Ձեր վարչապետը մտադի՞ր է քանդել եկեղեցին․ Թաքեր Կարլսոնի հարցը՝ Նարեկ Կարապետյանին Ո՛չ մնալու ձև ունի, ոչ էլ գնալու տեղ․ «Կարճ ասած» Վարդան Ղուկասյանը պահվում է անթույլատրելի պայմաններում, որոնք լրջորեն սպառնում են նրա կյանքին․ Ահազանգ Մահացել Է ԱՄՆ կառավարության հայազգի ամենաբարձրաստիճան ներկայացուցիչ Փոլ Իգնատիուսը Ամբերդ. միացի՜ր, որ փոխենք. «Մայր Հայաստան» թվեաթերթիկ թիվ 4 Աղավնատուն. Միացի՜ր, որ փոխենք. «Մայր Հայաստան» N 4 Լեռնամերձ. Միացի՜ր, որ փոխենք. «Մայր Հայաստան» քվեաթերթիկ թիվ 4 Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տատիկիս ասել եմ, որ համար 4-ին ընտրի, ըտենց էլ ասել եմ Հինգ տարի անց. պատերազմ, պարտություն և կորուստներ, որ կարող էին և չլինել. «Փաստ» 7 տարվա մեջ ՔՊ-ն կատարելագործել է ընտրակաշառքի տեխնոլոգիան. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գյումրիում խիարը թարս բուսնեց, նույնը տեղի կունենա Վաղարշապատում. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) «Կալանավորելու միջնորդությունները մերժվեցին»․ Վահան Քերոբյան Նիկո՛լ, եկեղեցին չես կարողանա քանդել․ Արմենակ Դանիելյան (տեսանյութ) Փաշինյանի համար իշխանության կորուստը նշանակում է` հայտնվել բանտում. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Մայր Հայաստան». Զվարթնոց գյուղ․ Միացի՛ր, որ փոխենք (տեսանյութ) Տիգրան Ավինյանի հայրը Ալեն Սիմոնյանի՞ն էլ էր ասում համբալ Ինչ է առաջարկում «Մայր Հայաստանը» վաղարշապատցիներին (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քարոզչական թիմը Վաղարշապատի ընտրություններում իրեն շատ լկտի է պահում․ Թևանյան (տեսանյութ) Կոռուպցիան և ընտրախախտումները ՔՊ-ի ամենասիրած փայն են դարձել. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Մասնակցե՛ք ընտրություններին և թույլ մի տվեք, որ ձեր ձայնն օգտագործեն. Աննա Ավետիսյան (տեսանյութ) Ով է բանակցել ՌԴ-ից Ադրբեջանով ցորեն ներկրելու համար ՔՊ-ականները չեն շտապում առաջադրվել 600 մլն դրամ` Հանրապետութան հրապարակը զարդարելու համար ՔՊ-ի ֆեյք ասֆալտապետությունը (տեսանյութ) Այսօր պետք չէ կանգնել առյուծների առաջ՝ նահատակ դառնալու համար, բավական է կանգնել Ճշմարտության կողքին. Ռուբեն վարդապետ Զարգարյան Վարդան Ղուկասյանին կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան. փաստաբան

ԱՄՆ-ի ընտրություններից առաջ Ուկրաինայի Իսրայելի և Հայաստանի գործող ղեկավարների մոտ նյարդային շարժումներ են արձանագրվում

Այն, որ ԱՄՆ-ի ընտրությունների արդյունքները ազդելու են նաև այլ երկրների վրա, հասկանալի է: Սակայն առավել զգայուն են արձանագրում հատկապես այն երկրների գործող ղեկավարները, որոնց քաղաքական  ապագան առավել կախված է Վաշինգտոնում առկա տրամադրություններից:

Օրինակ, Ուկրաինայում չեն էլ թաքցնում, որ Թրամփի հաջողության դեպքում Ուկրաինայի աջակցությունը կարող է էապես կրճատվել, և Զելենսկու վիճակը կարող է վատթարանալ: Վերջինս չի պատկերացնում Ռուսաստանի հետ խաղաղ համաձայնության գալ՝ տարածքները կորցնելու գնով: Այդ դեպքում Զելենսկուն ուկրաինացի ժողովուրդը կհարցնի, թե  այս չափ զոհերը ինչո՞ւ եղան:

Հասկանալի է, որ Զելենսկին այդ պատասխանը չի ունենա, և նրան կմեղադրեն ավելի քան կես միլիոն մարդու զոհելու համար: Հասկանալի է, որ այս պարագայում Զելենսկու ճակատագիրը կանխորոշված կլինի և ինքը միայն իշխանությունից հեռանալով չի փրկվի:

Ճիշտ հակառակ վիճակում է Իսրայելի վարչապետ Նաթանյահուն:

Նա հույս ունի, որ ամերիկյան այս ընտրություններում հաղթանակ կտանի Թրամփը: Հակառակ դեպքում՝  ամերիկյան դեմոկրատները նրան չեն ների: Բանն այն է, որ ԱՄՆ-ի դեմոկրատական շրջանակները այն կարծիքն ունեն, որ Նաթանյահուն հատուկ է սրում իրավիճակը Միջին Արևելքում, որպեսզի ներքաշի ԱՄՆ-ին մեծ կոնֆլիկտի մեջ, և որի արդյունքում ԱՄՆ-ի մահմեդականները չեն մասնակցի ընտրություններին և հանրապետականները կունենան առավելություն դեմոկրատների հանդեպ  ընտրությունների արդյունքում:

Նաթանյահուի և Բայդենի հարաբերությունները այն աստիճանի են սրվել, որ հոկտեմբերի 7-ին, ՀԱՄԱՍ-ի գործողության մեկ տարվա կապակցությամբ, Բայդենը զանգահարել և ցավաքցել էր ոչ թե Նաթանյահուին, այլ Իսրայելի նախագահ՝ Գերցոգին, ով ավելի շատ արարողակարգային պաշտոն ունի:

Ավելին, Նաթանյահուն փորձում է համոզել ամերիկյան զինվորականներին, որ պետք է  հարվածել Իրանին, սակայն վերջիններս մերժում են այդ առաջարկը:

Բանը հասել է նրան, որ Իսրայելի պաշտպանության նախարարին Նաթանյահուն թույլ չի տվել այցելել Վաշինգտոն՝ քննարկելու Իրանին պատասխան տալու խնդիրը, քանի որ գիտի Բայդենի տեսակետը այս հարցում:

Վերջապես նույն տխուր վիճակում է հայտնվել Հայաստանի գործող վարչապետը, երբ ամեն տեղ և ամեն առիթով հայտարարում է, որ պատրաստ է Ադրբեջանի հետ ստորագրել  այսպես կոչված «խաղաղ պայմանագիրը», կարծես հաշվետվություն տալով Բայդենի վարչակազմին, որ ինքը՝ Փաշինյանը իր տնային աշխատանքը կատարել է, և Ալիևն է խոչնդոտում այդ փաստաթղթի ստորագրումը  մինչև ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները:  Հայաստանի պետական տարբեր աստիճանի գործող  ղեկավարների այն պնդումները, թե «Հայաստանը նույնիսկ մեկ ամսվա ընթացքում պատրաստ է ստորագրել Ադրբեջանի հետ համաձայնագիրը», հիմնականում ուղված է Բայդենի վարչակազմի իրենց ներկայացուցիչներին, կարծես հասկացնելով, որ տեսեք Փաշինյանը, հանուն դեմոկրատների պատրաստ է մինչև նոյեմբերի 5-ը, այսինքնчամերիկյան ընտրության օրը,  ստորագրել Ադրբեջանի հետ փաստաթուղթ:

Սակայն,ի տարբերություն Զելենսկու և Նաթանյահուի, Փաշինյանի հետ Բայդենը չի շփվում: Փաշինյանին ամերիկացիները համարում «խփված ֆիգուր»  և փորձում են մինչև վերջ քամել նրանից հակառուսական քայլեր, որպեսզի հաջորդ  հայաստանյան իշխանությունը չկարողանա ամբողջովին հետ պտտեցնել այս փաշինյանական անիվը:

Ամերիկացիների համար  Փաշինյանը դիտարկվում է արդեն «գնացող գործիչ», ով իր հիմնական առաքելությունը կատարեց՝Արցախը հանձնեց Ադրբեջանին և ազատեց այդ երկիրը Ռուսաստանի կախվածությունից:

Հիմա մնացորդային կարգով, մտածում են ամերիկացիները, Փաշինյանից ինչ հաջողվի պոկել, կհամարվի հաջողություն:

Փաշինյանն էլ,իր հերթին, համարում է, որ արդեն ապահովագրել է իր և իր ընտանիքի անվտանգությունը,  քանի որ Վաշինգտոնի համար պատմական նշանակության հարց է լուծել:

Այս  հարցում ամերիկացիները մոտենում են«շնից մազ պոկելը էլի խեր է»  սկզբունքով: Այսինքն ինչքան Փաշինյանին հաջողվի փչացնել հայ-ռուսական հարաբերությունները, այնքան՝լավ:

Պարզապես գալիք ընտրություններին մնացել է մոտ 1.5 տարի,և ամերիկացիները քաջ գիտակցում են, որ Փաշինյանըչի ընտրվելու,և փորձում են այս ընթացքում մաքսիմալ օգուտքաղել Փաշինյանից:

Այս տեսանկյունից Վաշինգտոնում Թրամփը կընտրվի, թե Հարիսը,  Փաշինյանի համար, մեծ նշանակություն չի ունենա: Իհարկե,դեմոկրատների հաղթանակի պարագայում Փաշինյանն իրեն ավելի կոմֆորտ կզգա, քանի որ  նա գիտի,  թե ինչ է կատարել ամերիկացիների համար և համոզված է, որ իր «առաքելությունը»  արդեն գնահատված է իր տերերի կողմից:

Մյուս կողմից,Փաշինյանը հիշում է, թե ինչպես վարվեց Թրամփը Սիրիայի քրդերի հետ իրենց համար ճակատագրական պահին, և փոքր ինչ վախենում է, որ Թրամփի ընտրվելու պարագայում, հանկարծ ինչքը չհայտնվի Սիրիայի քրդերի իրավիճակում:

Սակայն ի տարբերություն   Նաթանյահուի և Զելենսկու, Փաշինյանն  իրեն ավելի հանգիստ է զգում ամերիկյան ընտրությունների այս կամ այն արդյունքի պարագայում:

Թեև,իհարկե,ամբողջովին հանգիստ Փաշինյանն իրեն չի կարող զգալ, քանի որ Թրամփն, ի տարբերություն մյուս նախագահների, ունի ավելի շատ գործարքային տրամաբանություն և նախորդ պատմությունների հանդեպ մեծ ուշադրություն չի դարձնում, ինչը Փաշինյանի պարագայում, կարող է ճակատագրական լինել:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan