Գլխիվայր շուռ եկած կանգառ Երևանում. քամու հետևանքները Ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ մեքենան այրողը կալանավորվել է Ինչ ասես սրանց. կառավարումը աննախադեպ տապալած, կործանարար իշխանություն (տեսանյութ)
12
Նիկոլ Փաշինյանի և Արամ Սարգսյանի հաշվարկով ամուսնությունը. կլինի՞ հերթական բաժանումը Կկայանա՞ արդյոք Պուտինի հանդիպումը Զելենսկու հետ Ստամբուլում, թե՝ ոչ, և եթե՝ այո, ապա՝ կհաստատվի՞ խաղաղություն, թե՞ ոչ Պուշկինի անվան դպրոցի ծնողները ակցիան շարունակում են ԿԳՄՍ նախարարության մոտ. Ինչու է հիստերիկացել Նիկոլ Փաշինյանը «Ավելի լավ է լինես թուրքի շուն»․ Նիկոլ Փաշինյանի «կրթական» նորաձևության բուն ուղերձը Թրամփը հայտարարել է Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի մասին Մայիսի 9֊ի զորահանդեսի քաղաքական կողմի և Նիկոլ Փաշինյանի հակահայկական քաղաքականության հետևանքների մասին Հաղթանակի օրվա առթիվ «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի խոսքը՝ Կարմիր հրապարակից (տեսանյութ) «Սխալ ուղղությամբ եք գնում, Նիկոլ Վավաևիչ...». Պուտինի խոսուն ժեստը՝ հյուրերի դիմավորման ժամանակ Հաղթանակի 80-ամյա տարեդարձի շքերթը Մոսկվայի Կարմիր հրապարակում Պատերազմ Արցախում
2 անգամ զանգահարել են Տիգրանի հայրիկին և երեխայի լացի ձայն միացրել Թուրքիայում՝ Ամասիայում, 5 րոպեում 2 երկրաշարժ է գրանցվել Գլխիվայր շուռ եկած կանգառ Երևանում. քամու հետևանքները Նիկոլ Փաշինյանի և Արամ Սարգսյանի հաշվարկով ամուսնությունը. կլինի՞ հերթական բաժանումը Թուրքիայի պաշտպանության նախարարը կայցելի Ադրբեջան Կկայանա՞ արդյոք Պուտինի հանդիպումը Զելենսկու հետ Ստամբուլում, թե՝ ոչ, և եթե՝ այո, ապա՝ կհաստատվի՞ խաղաղություն, թե՞ ոչ Անհայտ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել են Ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ մեքենան այրողը կալանավորվել է Երեկվա ուժեղ քամու հետևանքով 57 արտակարգ դեպք է գրանցվել Պուշկինի անվան դպրոցի ծնողները ակցիան շարունակում են ԿԳՄՍ նախարարության մոտ. Ինչու՞ է ձգձգվում Երևանի ու Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը. Աբրահամյան Իվետա Մուկուչյանը պարզաբանել է իր հղիության մասին լուրերը Արտակարգ դեպք Քանաքեռում. այգում ծառի մի հատված պոկվել և ընկել է քաղաքացու գլխին Ինչ ասես սրանց. կառավարումը աննախադեպ տապալած, կործանարար իշխանություն (տեսանյութ) Ինչու է հիստերիկացել Նիկոլ Փաշինյանը Շարժայից եկող ինքնաթիռը չի կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոց»-ում «Քամու հետևանքով շենքի տանիքը պոկվել և ընկել է ցած». Արշակ Սարգսյան. Տեսանյութ Մայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ, տրամադրվե՛ք․ Գագիկ Սուրենյան «Ավելի լավ է լինես թուրքի շուն»․ Նիկոլ Փաշինյանի «կրթական» նորաձևության բուն ուղերձը Սա՞ է եվրոպական այն արժեքը, երբ Երևանում տոնում են Եվրոպայի օրը ու ամբողջ Ազատության հրապարակը վերածում են աղբավայրի (տեսանյութ) Խմբակային դավաճանության հիմքեր են կարծես թե բացահայտվում. Ստեփան Դանիելյան Աննա Հակոբյանը բոլորին կրթում է, բայց ամուսինը դեռ անկիրթ է մնացել (տեսանյութ) Սարսափելի մանրամասներ՝ ինչպես են Լիլիթ Աղեկյանին խոշտանգել, կալանավորել․․․ Զարուհի Փոստանջյան ՔՊ-ն Գյումրիում պարտությունը չի մարսում, բայց գյումրեցին իր ասելիքն ասել է. «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու անդամ Նարեկ Միրզոյան Գարեգին Երկրորդը եվրոպացի դատավորների հետ հանդիպմանը խոսել է Բաքվում հայեր գերիների նկատմամբ իրականացվող շինծու դատավարության մասին Թրամփը հայտարարել է Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի մասին ՔՊ ի «մարդագողության» հեռահար հետեւանքները. Ստեփան Դանիելյան Ալեն Սիմոնյանը Փաշինյանի դեմ աշխատեց. Գրիգոր Բալասանյան Մի օր կրկին բաց ճակատով ու ժպիտներն երեսներիս իրար շնորհավորերելու նոր և իրական առիթներ կունենանք Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ

Փաշինյանն ու կառավարությունը ունե՞ն «պլան Բ»

Ի՞նչ է լինելու Հայաստանի հետ 4 շաբաթից:

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Քաղաքականության մեջ այնքան էլ հաճախ չեն լինում դեպքեր, երբ քաղաքական գործընթացի այս կամ այն դերակատարը վա բանկ է գնում: Սակայն Հայաստանի իշխանություններն ընտրել են հենց այս տարբերակը։ Ինչի՞ մասին է խոսքը։

«Հայաստանն առաջիկա 4 շաբաթվա ընթացքում մինչև COP29-ը ակնկալում է Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության համաձայնագիրը», հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին:

Իսկ հիմա ավելի մանրամասն ուսումնասիրենք Խաչատուրյանի հայտարարությունը:

1․ Որքան էլ փորձենք անդրադառնալ տեղի ունեցողի միայն քաղաքական և աշխարհաքաղաքական բաղադրիչին, սակայն հարցը ունեցել է, ունի և ունենալու է էթիկական բաղադրիչ ուներ։ Հենց այն փաստը, որ իշխանությունները, պատերազմում պարտությունից և Հայաստանի տարածքների օկուպացիայից հետո, ձգտում են պայմանագիր կնքել Ադրբեջանում, փորձ է պարտությունը դարձնել անվերապահ կապիտուլյացիա, ինչպես նաև ազգային նվաստացում։ Իհարկե, իշխանությունները կասեն, որ փաստաթղթի ստորագրումը Բաքվում «առանց միջնորդների» ոչ թե նվաստացման, այլ ինքնիշխանության հաղթանակ է կամ դրսևորում, քանի որ Երևանին հաջողվել է «թույլ չտալ միջնորդների շահերի ներմուծումը բանակցային գործընթաց»։ Այնուամենայնիվ, դա չի ժխտում վերը նշված իրադարձությունների բարոյական և էթիկական բաղադրիչը:

2. Խաչատուրյանի հայտարարությունը մեզ ստիպում է տալ ևս մեկ միանգամայն տրամաբանական հարց՝ ինչպե՞ս է Երևանը մտադիր հասնել Բաքվի հետ համաձայնագրի ստորագրմանը չորս շաբաթում։ Ո՞րն է հայկական կողմի ռազմավարությունը, մարտավարությունը, որը թույլ կտա ոչ միայն Իլհամ Ալիևի ստորագրությամբ պաշտոնական թուղթ ստանալ, այլ փաստաթուղթ, որը հիմք կհանդիսանա Հայաստանի Հանրապետության անվտանգության նոր համակարգի համար։

Ըստ ամենայնի, ՀՀ իշխանությունները որպես աշխատանքային տարբերակ ընտրել են շանտաժը։ Պատահական չէ, որ բոլորովին վերջերս Ալեն Սիմոնյանը հարցնում էր, թե «ինչ է ուզում տեսնել Բաքուն COP29 համաժողովի ժամանակ՝ կառուցողական երկխոսությո՞ւն, թե՞ միջոցառում՝ որում քննարկելու են, թե ինչ է Ադրբեջանը չի ճանաչում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը կամ ինչու գերիներին չի վերադարձնում։

Պատահական չէ, որ հենց այս պահին ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը շեշտը դրեց գերիների վերադարձի խնդիրների վրա։ Պատահական չէ, որ հենց հիմա ԱՄՆ Կոնգրեսի 60 անդամներ՝ սենատորներ Ֆրենկ Փալոունի և Էդ Մարկիի գլխավորությամբ, ստորագրեցին երկկուսակցական նամակ՝ կոչ անելով ԱՄՆ-ին ղեկավարին դեր ստանձնել՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու ռազմական հանցագործությունների համար՝ հաշվի առնելով պատանդների և ապօրինի զավթած հայկական տարածքների հարցը: Պատահական չէ, որ վերջերս Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթնաժողովի շրջանակներում ընդունվել էր «Ֆրանկոֆոն տարածաշրջանում ճգնաժամային իրավիճակների, դրանց հաղթահարման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ բանաձևը», որով կազմակերպության լիիրավ անդամ 54 պետություններ համերաշխություն են հայտնել Հայաստանին և խաղաղության գործընթացին։

Պատկերավոր ասած՝ պաշտոնական Երևանն Ադրբեջանին ասում է. «Մենք գիտենք, որ դուք հանցագործ եք, և կարող ենք սկսել խոսել այդ մասին, կարող ենք «խոսակցության մեջ ներգրավել համաշխարհային հանրությանը», եթե գոնե մի փաստաթուղթ մեզ չտաք ձեր համաժողովում»:

Շանտաժ: Սա ՀՀ իշխանությունների և՛ մարտավարությունն է, և՛ ռազմավարությունն այս փուլում։

3. Եվ այստեղ, իր հերթին, մեկ այլ տրամաբանական հարց է ծագում՝ իսկ եթե այս մոտեցումը ձախողվի, Փաշինյանի իշխանությունն ունի՞ «պլան Բ»։ Ինչո՞ւ է հավանական, որ ներկայիս ծրագիրը ձախողվի: Շատ պարզ՝ բոլոր նախկին ծրագրերը ձախողվեցին, որոնց ամենավառ դրվագներից մեկը 2022 թվականի հակաղարաբաղյան դավադրությունն էր։ Փաշինյանը հանձնեց Արցախը, բայց չստացավ անվտանգության երաշխիքներ ոչ միայն Ղարաբաղի հայերի, այլև հենց Հայաստանի համար։ Կրկին ասենք՝ ի՞նչ կլինի 4 շաբաթից, եթե Բաքուն Նիկոլին խաղաղության պայմանագիր չտա։

Այս հարցի պատասխաններից մեկն այսպիսին է՝ եթե Փաշինյանի ծրագիրը ձախողվի, մենք կստանանք պատերազմ։ Այդ մասին նախօրեին բացահայտ հայտարարել էր Հայաստանի ԱԳՆ-ն։ «Ադրբեջանը COP-29-ն օգտագործելու է իր կողմից իրադրությունն առաջիկայում էսկալացնելու լեգիտիմության ծխածածկույթ ստեղծելու համար», — ասել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

Ասվածն ամփոփելու համար պետք է ընդգծել, որ անձամբ Փաշինյանի հերթական ձախողումը, «Պլան Բ»-ի բացակայության դեպքում պատերազմ է բերելու Հայաստանի տարածք։ Իրանի և Իսրայելի միջև պոտենցիալ պատերազմի համատեքստում սա պարզապես կարող է աղետ դառնալ մեզ համար:

Իրավիճակը համակողմանի վերլուծելով՝ պետք է նշել, որ, իհարկե, տարածաշրջանային խաղաղության գաղափարը, հայեցակարգը ճիշտ է։ Մեզ խաղաղություն է պետք, թերևս ավելի շատ, քան տարածաշրջանի ցանկացած պետություն։ Սակայն 2018 թվականից ի վեր արդեն որերորդ անգամ Նիկոլ Փաշինյանը փորձ է անում հասնել խաղաղությանը։ Այս անգամ նա նույնպես ձախողվելու է։ Նա կձախողվի իր նկրտումները պաշտպանելու անկարողության պատճառով, ռազմական և քաղաքական հավասարակշռություն ապահովելու անկարողության պատճառով, իսկ առանց դրա խաղաղությունն անհնար է։

Եթե մի կողմ թողնենք գործող իշխանության «ծագման արմատների մասին բոլոր տեսությունները, կարո՞ղ ենք այս պարագայում հարց տալ, կարծիք հայտնել՝ խնդիրն այն է նաև, որ Փաշինյանի հմտությունները չեն բավարարում իր նախանշած ծրագիրը կյանքի կոչելու համար։ Կարողությունները, գիտելիքները, հմտությունները…

Մտածե՛ք այդ մասին…»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan