Ակցիայի մասնակիցները Ալիևի ու Փաշինյանի նկարներով մետաղադրամներ նետեցին ոստիկանների ուղղությամբ
Գլխավոր դատախազության դիմաց ընթացող ակցիայի ժամանակ քիչ առաջ լարված իրավիճակ ստեղծվեց, երբ ոստիկանները «բերման» ենթարկեցին կալանավորի հագուստով «հեծանիվ վարող» խրտվիլակին։ Քաղաքացիները Ալիևի և Փաշինյանի դիմանկարներով, «մեղավորը» և «հանցակիցը» գրությամբ մետաղադրամներ նետեցին ոստիկանների ուղղությամբ։

