Էդգար Շաթիրյանը ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահ Արշակ Սրբազանին վերագրվողն ու հոդվածն իրար հետ կապ չունեն (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանն ընտրել է Սահակաշվիլու ճանապարհը
5
«Արշակ Սրբազանի դեմ կարված գործը թուրք-ադրբեջանական հետք ունի»․ Անդրանիկ Թևանյան Մայր Աթոռը խստորեն դատապարտում է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանավորումը Արշակ Սրբազանը կալանավորվեց Փաշինյանի գործողությունները պայմանավորված են Փաշազադեի հրահանգով․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) «Մայր Հայաստանն»՝ ի աջակցություն Արշակ Սրբազանի, դատարանի բակում է (տեսանյութ) Դատարանը քննում է Արշակ Սրբազանին կալանավորելու միջնորդությունը (ուղիղ) Փաշինյանի «ԱԱԾ»-ն ձերբակալեց Մայր Աթոռի դիվանապետ Արշակ սրբազանին ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալեց Արշակ սրբազանին Վարդաշենի վթարային շենքերի բնակիչները փողոց են փակել․ այնտեղ են «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները (տեսանյութ) Նոր աշխարհակարգի նախաշեմին․ կհաջողվի՞ Պուտինին ու Թրամփին համաձայնության հասնել Ուկրաինայի հարցով և ինչ է սպասվում Փաշինյանին Պատերազմ Արցախում
Էդգար Շաթիրյանը ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահ «Արշակ Սրբազանի դեմ կարված գործը թուրք-ադրբեջանական հետք ունի»․ Անդրանիկ Թևանյան Այս խայտառակ քայլերն ուղղված են ոչ թե Կաթողիկոսի, այլ Եկեղեցու դեմ․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Մայր Աթոռը խստորեն դատապարտում է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանավորումը Խիստ մտահոգիչ է իշխանությունների որդեգրած հակեկեղեցական քաղաքականությունը․ Կաթողիկոս Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգման դեմ բողոքները վարույթ են ընդունվել. փաստաբան Հունիսի 7-ից հետո Ռուսաստանին ասելու են՝ ռազմաբազադ վերցրու ու հաջողություն. Արմեն Բադալյան ԱԱԾ-ն չի կարողացել Գյումրիում դավաճան հոգևորական գտնել, որ Փաշինյանի համար պատարագ մատուցի. Աջապահյան Արմինե Մկրտումյանի սպանության գործով կա ձերբակալված Եկեղեցու ընկնելու հետ միասին ընկնելու է Հայաստանը․ Անի Կարապետյան (տեսանյութ) Արշակ Սրբազանը կալանավորվեց Գյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցում պատարագ կմատուցի դրսից բերված ինչ որ մեկը, ԱԱԾ աշխատակիցների օգնությամբ. Կարապետ Պողոսյան Մարսելը չէր լինի Մարսել, եթե չլինեին հայերը. Բենուա Պայան ընդունել է Վեհափառին Փաշինյանի գործողությունները պայմանավորված են Փաշազադեի հրահանգով․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Վրդովմունք է հարուցում ոչ օրինապաշտ իշխանության վարքագիծը. Ռոբերտ Ամստերդամ Ինքնապաշտպանության շատ ավելի մեծ փորձ ունի եկեղեցին, քան Փաշինյանը՝ հարձակման. Վլադիմիր Մարտիրոսյան «Մայր Հայաստանն»՝ ի աջակցություն Արշակ Սրբազանի, դատարանի բակում է (տեսանյութ) Պատարագի ցենզուրայից մինչև պետական ողբերգություն Փաշինյանն ԱԱԾ-ն վերածել է քաղաքական գործիքի Արշակ Սրբազանին վերագրվողն ու հոդվածն իրար հետ կապ չունեն (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանն ընտրել է Սահակաշվիլու ճանապարհը Դատարանը քննում է Արշակ Սրբազանին կալանավորելու միջնորդությունը (ուղիղ) Արշակ Սրբազանի դեմ ուղիղ ցուցմունք չկա. Արսեն Բաբայան Ավինյանը, փաստացի, տապալում է Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցումը «Հենց հիմա շատ կարևոր է լինել Գյումրու հոգևորականների կողքին». Հովհաննես Իշխանյան Հողեր՝ իշխանության դիմաց․ «Կարճ ասած» Հայաստանն անձամբ է ընդհատել ԼՂ բանակցությունները և բաց թողել կարգավորման հնարավորությունները․ Զախարովա Արշակ Սրբազանին մեղադրում են, թե իբր Վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկի պայուսակում թմրամիջոց է դրել․ փաստաբան Նիկոլ Փաշինյանը «պայթեցրեց իր ականներից օֆշոր, բենթլի Սամո Կճոյանին»․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Թալանի խաչմերուկ

2020-ի հոկտեմբերի 10-ին հաստատված հրադադարը Փաշինյա՞նն էր տապալել. Բորիս Մուրազի

Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«2020-ի հոկտեմբերի 10-ին հաստատված հրադադարը Փաշինյա՞նն էր տապալել․ Արծրուն Հովհաննիսյանի կեղծիքի հետքերով 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետ կապված կան տասնյակ դրվագներ, որոնք բազմաթիվ հարցեր են առաջացրել ու դեռ չեն ստացել իրենց պատասխանները, բայց կա մի դրվագ, որի վերաբերյալ քննարկում այդպես էլ տեղի չունեցավ հասարակական-քաղաքական լայն շրջանակներում։

Խոսքը 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ՌԴ միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի հաստատման պայմանավորվածության չկատարման մասին է։ 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ՌԴ ԱԳ նախարար Լավրովի միջնորդությամբ և Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովի և Հայաստանի ԱԳ նախարար Մնացականյանի մասնակցությամբ ձեռք բերվեց հրադադար հաստատելու պայմանավորվածություն։ Հանդիպման ավարտին հայտարարությամբ հանդես եկավ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը և ասաց․

«Կողմերը համաձայնում են հրադադար հաստատել հոկտեմբերի 10-ից, ժամը 12:00-ից` մարդասիրական նկատառումներով` ռազմագերիների փոխանակման և զոհվածների աճյունների դուրսբերման համար` Կարմիր Խաչի միջնորդությամբ»: Հրադադարի հաստատումից ուղիղ երկու րոպեց անց՝ ժամը 12։02-ին, ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրում է․

«Րոպեներ առաջ հրթիռային հարված են հասցրել Կապան քաղաքին։ Կան զոհեր և վիրավորներ»։ Այս հայտարարությունից միայն 15 րոպե անց՝ ժամը 12։17-ին, Արծրուն Հովհաննիսյանը հանդես եկավ հայտարարությամբ և տեղեկացրեց, որ Կապան քաղաքին հարված չի եղել․

«Ուղղում. Կապան քաղաքին չեն հարվածել, այլ հատվածին է եղել հարվածը։ Շուշանը արդեն հայտնել է։ Հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ Երիցվանք գյուղական համայնքի, նաև Հայաստանի Սյունիքի մարզի, Կապանի շրջանի Արծվանիկ բնակավայրի ուղղությամբ։ Կա մեկ զոհ»։ Թվում է, թե Արծրուն Հովհաննիսյանն իր այս գրառմամբ փորձել է ուղղել իր կողմից տարածված կեղծ տեղեկատվությունը, սակայն իր բնորոշմամբ՝ ուղղումն իր մեջ ևս կեղծ տեղեկատվություն է պարունակել։

Կապանի շրջանի Արծվանիկ բնակավայրի մոտակայքում եղել է ՀՀ ՊՆ ՀՕՊ համակարգ, որին Ադրբեջանի կողմից ԱԹՍ-ի միջոցով հարված եղել է ոչ թե հոկտեմբերի 10-ին ժամը 12-ին հաստատված հրադադարից հետո, այլ հրադադարից գրեթե 2 ժամ առաջ՝ առավոտյան 10։10 րոպեին։ Այդ դրվագը ֆիքսված է տեսախցիկների կողմից, և տեսանյութը ժամանակին տարածված է եղել համացանցի հայկական տիրույթում։ Այս փաստերն ունենալով՝ միայն այս դրվագի մասով մի քանի հարցեր են առաջանում․

1․ Ինչո՞ւ էր Արծրուն Հովհաննիսյանը հրադադարի հաստատումից 2 րոպե անց տարածել կեղծ տեղեկատվություն Կապան քաղաքին հասցված հրթիռային հարվածի, զոհերի և վիրավորների մասին։ Սա հատկապես հետաքրքրական է, երբ որևէ այլ դեպքում պատերազմի օրերին հայկական կողմն այդքան արագ զոհերի և վիրավորների մասին տեղեկատվություն չէր տարածել։

2․ Արդյոք Արծրուն Հովհաննիսյանի կողմից տարածված այդ կեղծ տեղեկատվությունն առիթ չի՞ հանդիսացել «պատասխան» հարված հասցնելու համար, որն արդեն իրականում ի չիք է դարձրել ռուսական միջնորդությամբ հրադադարի հաստատումը։

3․ Ինչո՞ւ էր Արծրուն Հովհաննիսյանն իր կողմից կեղծ տեղեկատվության տարածումից միայն 15 րոպե անց հերքում այն և ինչո՞ւ էր հերքման մեջ կրկին կեղծում իրականությունը և առավոտյան տեղի ունեցած ԱԹՍ-ով հարվածը ներկայացնում որպես հրադադարից հետո կամ առնվազն դրանից րոպեներ առաջ արձանագրված հարված։ Այս հարցերը շատ կարևոր մի դրվագի բացահայտման համար ֆունդամենտալ նշանակություն ունեն։ Սրանք հարցեր են, որոնք ինչ-որ մի օր իրենց պատասխաններն ստանալու են, իսկ հիմա կարևոր էր դրանց ձևակերպումն ու բարձրաձայնումը։

Հ․Գ․ Նկատենք, որ մեկ անգամ էլ հոկտեմբերի 19-ին է տապալվել ՌԴ միջնորդությամբ հրադադարի հաստատումը։ Այս անգամ արդեն Փաշինյանը մերժել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan