Էս էլ «Թել Սել»-ը, որոշել է չաշխատել, բա հիմա ի՞նչ կասեք (տեսանյութ) Հայաստանում գաղութատիրական ռեժիմ է հաստատված. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) «Թուրքական տանը» ձեռք բերված վերջին պայմանավորվածություններից մեկը ևս հրապարակվեց
2
«Բալասանյան դաշինքը» պատեհապաշտների հավաքածու էր (տեսանյութ) 100 դրամանոցների դեֆիցիտ, վալիդատորների անսարքություն, իսկ «Երևանավտոբուս»-ում օրական 30 մլն դրամ գնում է ինչ-որ մարդկանց գրպանը. Ելքն արտարհերթ ընտրությունն է. Մանուկ Սուքիասյան ՌԴ-ն կարող է, վճռականություն ունենալու դեպքում, քայլեր գործադրել մեր գերիների ազատ արձակման համար. Լեռնիկ Հովհաննիսյան Հայաստանը պետք է պահանջի, որ Բաքվում գտնվող բոլոր ռազմագերիները հայտնվեն ազատության մեջ․ պատգամավոր Անհաջող մարդու «հաջողակ» կինը. Աննա Հակոբյանը գնում է Մեհրիբանի հետքերով Մետրոպոլիտենի մանիպուլյացիան՝ հերթ եք կանգնում, որովհետև զարգացած երկիր եք Ապօրինություններին վերջ տալու պահանջով բողոքի ակցիա՝ ՄԻՊ գրասենյակի դիմաց Մետրոյում «Թել-Սել» համակարգը խայտառակ է աշխատում (տեսանյութ) Վաղ առավոտից կուտակումներ են մետրոյում (տեսանյութ) «Կոլեկտիվ» Արևմուտքի երկակի ստանդարտներն՝ ընդդեմ վրացական երազանքի․ Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
Չբարեփոխված տրանսպորտը (տեսանյութ) Արամ Ա-ն և Օկամպոն քննարկել են արցախահայերի իրավունքներին վերաբերող հարցեր Շիրակի մարզում երիտասարդ ամուսինը պատանդ է վերցրել կնոջը «Բալասանյան դաշինքը» պատեհապաշտների հավաքածու էր (տեսանյութ) Բիզնեսը «շառից» հեռու պահելու ու Նիկոլի հանցակցությունը կիսելու ընթրիք․ «Կարճ ասած» Ինչ ստացավ Երևանի «հպարտ» քաղաքացին 2024-ին Էս էլ «Թել Սել»-ը, որոշել է չաշխատել, բա հիմա ի՞նչ կասեք (տեսանյութ) Հայաստանում գաղութատիրական ռեժիմ է հաստատված. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Տիեզերք բարձրացած հայկական արբանյակի ձախողված ծրագրի դեպքով քրեական վարույթ է հարուցվել. «Հրապարակ» 100 դրամանոցների դեֆիցիտ, վալիդատորների անսարքություն, իսկ «Երևանավտոբուս»-ում օրական 30 մլն դրամ գնում է ինչ-որ մարդկանց գրպանը. Ելքն արտարհերթ ընտրությունն է. Մանուկ Սուքիասյան «Ցեղասպանության ժխտումը հղի է նոր ողբերգություններով»․ Տիգրան Աբրահամյան Պաստառներ փակցրած դպրոցական աղջիկներից առգրավել են իրեր ու չեն վերադարձրել ՔՊ նիստում Հովիկ Աղազարյանին «կատոկել են» Ավելի աբսուրդ միջադեպ դժվար է մտածել «Իշխանությունների սրտի օլիգարխը» յուրատեսակ «փրկչի» դերում է հանդես գալիս 304 մլն դրամ` Երեւանի 2806-ամյակի համար. Փաշինյանը 20 հեծանվավազք կկազմակերպեր Սպասվում են նոր աղետներ, քանի որ Մհեր Գրիգորյանի ու Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունները հանդիպել են ՌԴ-ից ակնկալում ենք ազդեցության գործադրում, որպեսզի ազատ արձակվեն հայ բոլոր գերիները. Արծվիկ Մինասյան Իշխանություններն ուղիղ սպասարկում են Բաքվի և Անկարայի շահերը. Իշխան Սաղաթելյան ՌԴ-ն կարող է, վճռականություն ունենալու դեպքում, քայլեր գործադրել մեր գերիների ազատ արձակման համար. Լեռնիկ Հովհաննիսյան Հայաստանը պետք է պահանջի, որ Բաքվում գտնվող բոլոր ռազմագերիները հայտնվեն ազատության մեջ․ պատգամավոր COP 29-ով Ադրբեջանը փորձելու է մաքրել իր դեմքը էթնիկ զտումից. Աննա Գրիգորյան Ալիևը դա պահում է՝ ճիշտ պահին հարվածելու համար. Հայկ Նահապետյան Փաշինյանին ժամանակ է պետք պետությունը վերջնական քանդելու համար. Նաիրի Սարգսյան «Թուրքական տանը» ձեռք բերված վերջին պայմանավորվածություններից մեկը ևս հրապարակվեց ՀՖՖ ղեկավարությունը պետք է հեռանա ու դա պետք է անի օր առաջ . «Շիրակ» «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միացել է ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջին Լքված աղբ՝ Կողբացի փողոցում․ Դավիթ ջան, փողը դուրս եք գրել, բա արի տար (տեսանյութ) Անհաջող մարդու «հաջողակ» կինը. Աննա Հակոբյանը գնում է Մեհրիբանի հետքերով Փոփոխություն՝ մանկապարտեզների սննդակարգի վերաբերյալ

Ինչու Նիկոլ Փաշինյանը չմիացավ ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի ընդունած երկու հայտարարությանը․ Էրդողանի գրքի «վկաները»

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը նշում է. «Ինչպես հայտնի է, Արարատ Միրզոյանը, որը մասնակցում էր ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին, չի միացել երկու հայտարարության։ Խոսքը վերաբերում է «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների» և «Միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների անթույլատրելիության» վերաբերյալ հայտարարություններին։

Անվտանգության ապահովման սկզբունքներին չմիանալը և միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների կիրառմանը, փաստացի, կողմ արտահայտվելը խիստ դատապարտելի որոշում էր ու չէր բխում Հայաստանի շահերից։ Դա ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն գնում է Ռուսաստանի հետ կապերի փլուզման և Արևմուտքի ձեռքում հակառուսական գործիք դառնալու քաղաքականության ուղղությամբ՝ միևնույն ժամանակ կառչած մնալով Ռուսաստանի և ԵԱՏՄ–ի հետ հարաբերությունների տնտեսական հսկայական օգուտներից։
Փաշինյանի դրսի տերերի ամբողջական ծրագիրն այն է, որ ՀՀ–ից դուրս բերվի ռուսական 102–րդ ռազմաբազան, Ռուսաստանը դուրս մղվի Հարավային Կովկասից և մեր տարածաշրջանում ՌԴ–ն փոխարինվի Թուրքիայով, որի միջոցով գլոբալ խնդիրներ կառաջացվեն Ռուսաստանի ու Իրանի համար։ Իսկ թե այդ ամենի հետևանքով ինչ կլինի Հայաստանի հետ, Արևմուտքին չի հետաքրքրում։
Չի հետաքրքրում այնպես, ինչպես Արցախի ու արցախցիների ճակատագիրը նրանց չհետաքրքրեց 2022թ․ հոկտեմբերի 6–ին Պրահայում, երբ Փաշինյանի ձեռքերով Արցախը հանձնեցին Ադրբեջանին, որպեսզի այնտեղից կարողանան հեռացնել ռուս խաղաղապահներին։
«Եթե չլինեն հայեր Արցախում, ապա ավտոմատ կերպով կհեռացվեն ռուս խաղաղապահներն Արցախից» բանաձևով առաջնորդվեցին Մակրոնն ու Միշելը՝ Վաշինգտոնի քավորությամբ։ Արդյունքները բոլորի աչքի առաջ են։
Հիմա նույն բանն անում են Հայաստանի հետ։ Կրկին Նիկոլի ձեռքերով։ Պարզապես տեղերն ու ձևերն են փոխվել։ Հիմա ուզում են սկզբում ռուսներին հեռացնել, հետո արդեն հայեր չեն լինի։ Տվյալ դեպքում Հայաստանում հայերի լինել–չլինելը Արևմուտքին այդքան էլ չի մտահոգում, ինչպես որ Արցախում հայերի հարցն էր։ Քանզի Արցախում ռուսներին հեռացնելու համար իրենք պետք է հայկական տարրն Ադրբեջանի ձեռքերով մաքրեին, որպեսզի ռուսների հեռացման հարցը լուծվեր։ Իսկ Հայաստանում կա՛մ պետք է ադրբեջանցիներով բնակացնեն, որպեսզի ռուսների հարցը լուծեն, կա՛մ Հայաստանի իշխանության ձեռքերով պետք է Հայաստանը հակառուսական մանրադրամ սարքեն։ Վրաստանի իշխանությունը չի գնում այդ քայլին, դրա համար էլ ԱՄՆ ներքին ցնցումներ է առաջացնում այդ երկրում։
Հատուկ ուզում եմ նշել, որ Արևմուտքը Հայաստանի դեմ չէ, Ռուսաստանի դեմ է։ Բայց դե երբ ծառը հատում են, տաշեղների մասին չեն մտահոգվում։ Ասել է թե՝ Հայաստանի միջոցով Արևմուտքի հակառուսական գործողությունների թիվ մեկ տուժողը Հայաստանն է լինելու, բայց դե ԱՄՆ–ին դա հետաքրքրում է այնքան, ինչքան Ուկրաինան է հետաքրքրում ․․․ որպես թնդանոթի միս։
Հայաստանը չպետք է կռիվ տա Արևմուտքի դեմ։ Ավելին, Արևմուտքի հետ մենք պետք է նորմալ գործընկերային հարաբերություններ ունենանք, բայց ոչ ի հաշիվ հայ–ռուսական դաշնակցային ու ռազմավարական հարաբերությունների փչացման և առավելևս ոչ ի հաշիվ ՌԴ–ի դեմ թշնամացման։
Նիկոլ Փաշինյանին այս պատմության մեջ իր անձնական անվտանգությունն ու սեփական կաշվի փրկությունն է հետաքրքում։ Ինքը գիտի, որ թուրքական ծրագիր է իրականացնում։ Դրա համար էլ պինդ գրկել էր Էրդողանի գիրքն ու լայն բացել բերանը։
Հայաստանում գործող թուրքական 5–րդ շարասյունը մեծ խաբեության է գնում՝ հայտարարելով, թե, իբր, Արցախը կորցրեցինք, կորցնում ենք Հայաստանի տարածքները և Ռուսաստանի դեմ օգտագործվում ենք որպես գործիք, բայց «զատո» գնում ենք դեպի ԵՄ։
Իրականությունն այն է, որ Նիկոլն ու իր թիմը մեր երկիրը տանում են դեպի թուրք–ադրբեջանական երախ։ Իրենք Էրդողանի գրքի «վկաներն» են։ Այլ տարբերակ չունեն։ Հայաստանի գոյությունն իրենց անձնական շահերին հակասում է։ Հայաստանին վերացնելու համար, հետևաբար, իրենք հարվածում են մեր անվտանգային համակարգին՝ թշնամացնելով հայ–ռուսական ու հայ–իրանական հարաբերությունները։
«Մայր Հայաստանը» հստակ դիրքորոշում ունի այս հարցերում։ Լղոզվածությունն անվտանգության թեմայով համարում ենք ոչ պակաս վտանգավոր, քան Նիկոլի արածներն են։ Անկախ այն բանից, թե ով ինչ դեցիբելով է պահանջում Նիկոլի հեռացումը»։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan