Էս էլ «Թել Սել»-ը, որոշել է չաշխատել, բա հիմա ի՞նչ կասեք (տեսանյութ) Հայաստանում գաղութատիրական ռեժիմ է հաստատված. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) «Թուրքական տանը» ձեռք բերված վերջին պայմանավորվածություններից մեկը ևս հրապարակվեց
2
«Բալասանյան դաշինքը» պատեհապաշտների հավաքածու էր (տեսանյութ) 100 դրամանոցների դեֆիցիտ, վալիդատորների անսարքություն, իսկ «Երևանավտոբուս»-ում օրական 30 մլն դրամ գնում է ինչ-որ մարդկանց գրպանը. Ելքն արտարհերթ ընտրությունն է. Մանուկ Սուքիասյան ՌԴ-ն կարող է, վճռականություն ունենալու դեպքում, քայլեր գործադրել մեր գերիների ազատ արձակման համար. Լեռնիկ Հովհաննիսյան Հայաստանը պետք է պահանջի, որ Բաքվում գտնվող բոլոր ռազմագերիները հայտնվեն ազատության մեջ․ պատգամավոր Անհաջող մարդու «հաջողակ» կինը. Աննա Հակոբյանը գնում է Մեհրիբանի հետքերով Մետրոպոլիտենի մանիպուլյացիան՝ հերթ եք կանգնում, որովհետև զարգացած երկիր եք Ապօրինություններին վերջ տալու պահանջով բողոքի ակցիա՝ ՄԻՊ գրասենյակի դիմաց Մետրոյում «Թել-Սել» համակարգը խայտառակ է աշխատում (տեսանյութ) Վաղ առավոտից կուտակումներ են մետրոյում (տեսանյութ) «Կոլեկտիվ» Արևմուտքի երկակի ստանդարտներն՝ ընդդեմ վրացական երազանքի․ Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
Չբարեփոխված տրանսպորտը (տեսանյութ) Արամ Ա-ն և Օկամպոն քննարկել են արցախահայերի իրավունքներին վերաբերող հարցեր Շիրակի մարզում երիտասարդ ամուսինը պատանդ է վերցրել կնոջը «Բալասանյան դաշինքը» պատեհապաշտների հավաքածու էր (տեսանյութ) Բիզնեսը «շառից» հեռու պահելու ու Նիկոլի հանցակցությունը կիսելու ընթրիք․ «Կարճ ասած» Ինչ ստացավ Երևանի «հպարտ» քաղաքացին 2024-ին Էս էլ «Թել Սել»-ը, որոշել է չաշխատել, բա հիմա ի՞նչ կասեք (տեսանյութ) Հայաստանում գաղութատիրական ռեժիմ է հաստատված. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Տիեզերք բարձրացած հայկական արբանյակի ձախողված ծրագրի դեպքով քրեական վարույթ է հարուցվել. «Հրապարակ» 100 դրամանոցների դեֆիցիտ, վալիդատորների անսարքություն, իսկ «Երևանավտոբուս»-ում օրական 30 մլն դրամ գնում է ինչ-որ մարդկանց գրպանը. Ելքն արտարհերթ ընտրությունն է. Մանուկ Սուքիասյան «Ցեղասպանության ժխտումը հղի է նոր ողբերգություններով»․ Տիգրան Աբրահամյան Պաստառներ փակցրած դպրոցական աղջիկներից առգրավել են իրեր ու չեն վերադարձրել ՔՊ նիստում Հովիկ Աղազարյանին «կատոկել են» Ավելի աբսուրդ միջադեպ դժվար է մտածել «Իշխանությունների սրտի օլիգարխը» յուրատեսակ «փրկչի» դերում է հանդես գալիս 304 մլն դրամ` Երեւանի 2806-ամյակի համար. Փաշինյանը 20 հեծանվավազք կկազմակերպեր Սպասվում են նոր աղետներ, քանի որ Մհեր Գրիգորյանի ու Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունները հանդիպել են ՌԴ-ից ակնկալում ենք ազդեցության գործադրում, որպեսզի ազատ արձակվեն հայ բոլոր գերիները. Արծվիկ Մինասյան Իշխանություններն ուղիղ սպասարկում են Բաքվի և Անկարայի շահերը. Իշխան Սաղաթելյան ՌԴ-ն կարող է, վճռականություն ունենալու դեպքում, քայլեր գործադրել մեր գերիների ազատ արձակման համար. Լեռնիկ Հովհաննիսյան Հայաստանը պետք է պահանջի, որ Բաքվում գտնվող բոլոր ռազմագերիները հայտնվեն ազատության մեջ․ պատգամավոր COP 29-ով Ադրբեջանը փորձելու է մաքրել իր դեմքը էթնիկ զտումից. Աննա Գրիգորյան Ալիևը դա պահում է՝ ճիշտ պահին հարվածելու համար. Հայկ Նահապետյան Փաշինյանին ժամանակ է պետք պետությունը վերջնական քանդելու համար. Նաիրի Սարգսյան «Թուրքական տանը» ձեռք բերված վերջին պայմանավորվածություններից մեկը ևս հրապարակվեց ՀՖՖ ղեկավարությունը պետք է հեռանա ու դա պետք է անի օր առաջ . «Շիրակ» «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միացել է ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջին Լքված աղբ՝ Կողբացի փողոցում․ Դավիթ ջան, փողը դուրս եք գրել, բա արի տար (տեսանյութ) Անհաջող մարդու «հաջողակ» կինը. Աննա Հակոբյանը գնում է Մեհրիբանի հետքերով Փոփոխություն՝ մանկապարտեզների սննդակարգի վերաբերյալ

Ո՞վ կտուժի դիվանագիտական հերթական շպագատից․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, նախ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, որ նախարար Արարատ Միրզոյանը մեկնել է Մոսկվա՝ ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին մասնակցելու: Ապա իմացանք, որ Փաշինյանը ևս Մոսկվա է գնացել, երկու օրով։ Կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին։ Պետք է մասնակցի նաև Վլադիմիր Պուտինի ծննդյան առթիվ ինչ որ լինի։ Այս հաղորդագրությունները, շատերի համար անհասկանալի էին, տարօրինակ էին, որոշ խմբերի համար՝ հիասթափեցնող, շատերի համար էլ ոչ անակնկալ։

Բանն այն է, որ 2022 թվականի սեպտեմբերից հետո, երբ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա և օկուպացրեց տարածքներ Ջերմուկի ուղղությամբ, Նիկոլ Փաշինյանենք՝ ՔՊ-ական համարյա բոլոր պաշտոնյաների մակարդակով՝ Փաշինյանն ինքը, ԱԳ նախարարը, ԱԺ նախագահը, ԱԽ քարտուղարը հայտարարեցին, որ դժգոհ են ՀԱՊԿ-ից ու սկսեցին չմասնակցել ո՛չ ՀԱՊԿ, ո՛չ ԱՊՀ ձևաչափով նիստերին։ Ուղղակի բոյկոտեցին այդ նիստերը։ ԱՊՀ մասով ոչինչ չէին արձագանքում, ուղղակի ասում էին՝ հարմար չէ, գործեր ունենք, չենք մասնակցում, ՀԱՊԿ մասով բացատրում էին՝ ՀԱՊԿ-ը մեզ չօգնեց, չկատարեց պարտավորությունները։ Փաշինյանն ասուլիսում ասաց՝ «Մենք պահանջում ենք, որ ՀԱՊԿ-ը պատասխանի մեկ հարցի՝ ո՞րն է ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ՀՀ-ում»։ Այ հենց ՀԱՊԿ-ը կպատասխանի այդ հարցին ու այդ պատասխանը կհամապատասխանի ՀՀ պատկերացումներին, դա կնշանակի, որ Հայաստանի ու ՀԱՊԿ-ի միջև հարցերը լուծված են․ հակառակ դեպքում դուրս կգանք ՀԱՊԿ-ից։ 2022-ի նոյեմբերին Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում Նիկոլ Փաշինյանը չստորագրեց Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու որոշման նախագիծը, ասաց, որ դրանում բացակայում է ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ քաղաքական գնահատականը։ Ու սկսեցին ո՛չ ՀԱՊԿ-ին մասնակցել, ո՛չ ԱՊՀ-ին։ Ու թեև ԱՊՀ նիստերին չմասնակցությունը չէր բացատրվում, բայց հասկանալի էր, որ պատճառը նույնն է, քանի որ այդ կառույցներում հիմնական դերակատարը նույնն է։ Այս տարվա ապրիլին ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստ էր, Միրզոյանը չմասնակցեց ու չտվեց պարզաբանում։ 2023թ․ հոկտեմբերին Ղրղզստանի մայրաքաղաքում էլի նիստ էր, էլի Միրզոյանը չմասնակցեց։ Մեկ օր անց էլ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստ էր նույն Բւշքեկում, Փաշինյանը չմասնակցեց։ Հաղորդագրություն տարածեց կառավարությունը, թե Փաշինյանը զանգել է Ղրղզստանի նախագահին և ասել, որ մի շարք հանգամանքների բերումով չի մասնակցի։ Էդ մի շարք հանգամանքներիը հանրությանը չբացատրվեց, թողնվեցին, որ ժողովուրդն ինքը հասկանա։

Ու ոչ միայն չէին մասնակցում, այլև բոլոր ասուլիսներում, ճեպազրույցներում, արտասահմանյան այցերում, հանդիպումներում, հատկապես՝ Արևմտյան հարթակներում, խոսքի կեսն ուղղված էր լինում ՌԴ քննադատությանը։ Հիմա, հանկարծ, էդ խանգարող հանգամանքները վերացան, ու Փաշինյանը որոշել է մասնակցել ոչ միայն ԱՊՀ նիստին, Այլև Պուտինի ծննդյան տորթից ուտել։ 

Մարդկանց մոտ իսկապես առաջացել են տրամաբանական հարցեր, որոնց պատասխանը չի տրվում՝ ինչու չէիք գնում և հիմա ինչու եք գնում։ Եթե սկզբունքային խնդիրներ էին, ապա էդ խնդիրները հիմա էլ կան, հիմա՞ ինչու եք գնում։ Բա ո՞ւր մնաց ձեր՝ «լավ ենք անում, պետք լինի՝ դուրս էլ կգանք, սառացնում  ենք, տաքացնում ենք» և այլնը։ Կարող է՞ վաղն էլ պարզվի՝ ՀԱՊԿ նիստերին եք գնում։ Դիվանագիտական լեզվով չգիտեմ դա ինչ է նշանակում, դիվանագետները կասեն, բայց ժողովրդական խոսքով դա կոչվում է թքածը լիզել։

Սա դիվանագիտական անսկզբունքայնության ամենացայտյուն օրինակն է։ Անհասկանալի, չմեկնաբանվող, չարդարացվող քայլեր։ Ինչպես ասում են՝ ո՛չ մարդավարի խռովել գիտեք, ո՛չ էլ մարդավարի բարիշել գիտեք։ Եթե դուք մի միջոցառման որոշել եք չմասնակցել, դա անում եք էնքան կոպիտ ու աղմկոտ սխալներով, որ սաղին թվում է, թե ահա, հարաբերությունների վերջն է։ Բայց հետո նման կոպիտ սխալները կրկնելով՝ վերադառնում եք։

Հիշո՞ւմ եք վերջին երկու տարիներին ինչքան են մեղադրել Ռուսաստանին ամենատարբեր բաների մեջ, էլ՝ ինքն է կազմակերպել Արցախի բլոկադան, ինքն է կազմակերպել պատերազմը, Ռուսաստանը Հայաստանում հեղաշրջում էր նախատեսում, մի քանի օր առաջ էլ մարդկանց էին բռնել, էլի էնպիսի գիծ տարան, թե Ռուսաստանն էր կազմակերպում Հայաստանում իշխանսության յուրացում։ Մեր երկրում ամենաթունդ հակառուսներն անգամ Նիկոլ Փաշինյանի բաժակի ընկեր հաստիքավոր արևմտամետները չեն, այլ՝ ՔՊ խմբակցության պատգամավորները։ Բա ի՞նչ փոխվեց։ Ձեր քայլերից ելնելով՝ շատերն էին ասում՝ ահա գնում եք Եվրամիություն, անգամ ստորագրահավաք են անում մի քանի հոգի, որ իբր մտնեք ԵՄ։ Վայ, ասում էին, Հայաստանը դուրս է գալիս ռսի սապոգի տակից։ Բա հիմա էլի գնացիր ընկար էդ սապոգի տա՞կ։

Սա, ժողովուրդ ջան, վստաաբար անհասկանալի է նաև արևմտյան երկրների համար․ էն որ ԱԳ նախարարն ու ԱԽ քարտուղարը արևմուտքից տուն չեն գալիս, այ ում հետ որ գնում են բանակցելու, բոլորի մոտ, վստահ եմ, հիմա դեմքի անհասկանալի վիճակ է, թե էս ինչ եք անում։ Նրանք, ովքեր ձեզ հետ բան են պայմանավորվում, ոգևորված՝ ձեր հակառուսական գծի կրակին յուղ են լցնում, նրանք էլ են զարմանում ձեր անհասկանալի պահվածքից։

Ժողովուրդ ջան, սա նշանակում է զրո դիվանագիտություն։ Երկու տարվա մեջ երկիրը տանել ցնցումների, մեկ թեքել արևմուտք, մեկ թեքել հյուսիս ու ամեն ինչը այսքան աղմուկով, կարող են անել մարդիկ, որոնք ոչինչ չեն հասկանում պետության կառավարումից։ Հայաստանը մի հատ մեծ ավտոբուս է, որի հարբած վարորդը, անծրագիր, անգաղափար, անքարտեզ քշում է՝ որքան արագություն ունի։

Մի կոմեդիա կա, 6 ըներ հարբած նստում են մեքենան ու որոշում գնալ ծովափ․ դեռ տեղ չհասած՝ վարորդի կողքին նստածը որոշում է հետ գնալ ու մի բաժակ էլ խմել, կտրուկ թեքում է ղեկը․ ուղևորներից մեկը վնասվում է։ Մի քիչ գնում են, հետևի նստած ուղևորը հիշում է, որ կնոջ ծնունդն է ու պարզվում է, թեքում է ղեկը դեպի իր տան ուղղությամբ։ Երկու-երեք նման փորձերից հետո շուռ են տալիս ավտոմեքենան։ Էդ ավտոմեքենան ձեր պահած երկիրն է․ ո՞նց կարող է 3 տարում 4 անգամ քաղաքական կուրս փոխել։

Բայց հարց է նաև, թե ինչպես են քեզ վերաբերում ամեն տեղ քո՝ տանել-հետ բերելուց հետո։ Օրինակ, եթե Ռուսաստանի հետ առճակատումից հետո վերադառնում ես, քեզ այդ երկրում ո՞նց են ընկալում։ Վեկտորի փոփոխությունը մոտավորապես կոստյում փոխելու նման բան է դարձել։
Էն օրը ծաղրում էինք, որ ԱԳ նախարարը գնացել է Փարիզ ու 50 երկրների ներկայացուցիչներից հանդիպման համար ընտրել անասնապահական երկիր համարվող մավրիտանացիներին։ Իսկ դրանից առաջ էլ կառավարության նիստում քննարկում էր այծաբուծության ու ոչխարաբուծության հարցերը։ Դուք դրանից եք գլուխ հանաում, ինչո՞ւ եք մտել դիվանագիտական դաշտ, քաղաքական ասպարեզ։ Գուցե դա է մեր պրոբլեմների հիմնական պատճառը, որ տռասին ձուկ ծախողը դարձել է դեպուտատ, խոպան տեղ հեռախոս ծախողը դարձել է դեպուտատ, ղուշ թռցնողը դեպուտատ է, ռեստորանչին՝ դատավոր, պատմության դասատուն՝ պաշտպանության նախարար, խոպան տեղ տաքսու շոֆերը՝ մարզպետ, որպես թուրքի ագենտ ճանաչում ունեցողը՝ նախարար, բանակից ու համալսարանից թռածը՝ գերագույն հրամանատար։

Կարճ ասած՝ այս դիվանագիտական շպագատը հետևյալ բացատրությունն ունի․ եթե Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանման համար պետք լինի համագործակցել ՌԴ հետ, դա կանի առանց որևէ բան հաշվի առնելու։ Եթե պետք լինի թեքվել Բրյուսել, դա կանի մի պահ անգամ չմտածելով, էնտեղից կթեքվի Նյու Յորք, իրեն պետք եկած դեպքում՝ Անկարա ու Բաքու, ու հետո՝ էլի Մոսկվա։ Հլը մի հատ նայեք էս ֆոտոներին, ո՞ւմ հետ կարող եք ասել, որ ստացվել է վստահելի հարաբերություն կառուցել վստահելի գործընկեր դառնալ։ Բոլորի անձրևանոցի տակ էլ կանգնել է, նայած թե իր իշխանությունը պահելու հրամայականը էդ պահին որն է եղել։ Ու որևէ մեկի հետ չունի վստահելի հարաբերություն։

Կարծում եմ՝ չկա նրա հետ բանակցության մտած որևէ մեկը, որ չի կռահել, որ Փաշինյանը ֆռացնող ու «քցող» է, իզմեր ու սկզբունք չունեցող մարդ։ Մենք՝ հայերս, գիտենք իր բնավորությունը, չէ՞ որ նա առաջինը մեզ է «քցել»։ Եթե սա լիներ իր անձնական հարցը, կասեինք՝ ջհանդամը, հասնում է իրեն էլ, իր հետ շփվողներին էլ։ Բայց Էս ամենի արդյունքում տուժում է ժողովուրդը, պետությունը, մեր երկրի սահմանները, որոնք առանց այն էլ պաշտպանության ցածր մակարդակի վրա են։ Էս ավանտյուրան դուրս է գալու ժղովրդի քթից, ինչպես որ Արցախի հարցում ավանտյուրայից հետո պետությունից թողեց միայն զոհեր ու փախստականներ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan