«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները այցելել են ՁՎՊ՝ առավոտյան Գումի շուկայից բերման ենթարկված մսավաճառների խնդրով (տեսանյութ) Ասեք՝ կանե՞նք, թե կուզենք՝ կանենք, կուզենք՝ չէ. քաղաքապետարանը միայն օրենքներ է խախտում Ասում են՝ սառնամանիք է լինելու
14
«Մայր Հայաստանի» նախագիծը քաղաքային տրանսպորտի գնի վերաբերյալ. հանրային իրազեկում (տեսանյութ) Մոսկվայում Պուտին-Փաշինյան հանդիպում չի նախատեսվում Երևանցիներն աջակցում են տրանսպորտի գնին վերաբերող «Մայր Հայաստանի» նախագծին Անհուսալի կառավարությունը, անհուսալի վարկերը և հուսալի բիզնեսի ոչնչացումը Սիրիան կանգնած է մեծ վտանգների առջև. Ի՞նչ պետք է անեն այնտեղ ապրող հայերը Նիկոլ Փաշինյանի իշխանության փայլն ու թշվառությունը Փաշինյանի ոստիկանությունը հարձակվեց «Գումի շուկայի» մսավաճառների վրա, խլեց մսեղիքը (տեսանյութ) Փաշինյանը մեկնել է իր չսիրած Ռուսաստան՝ նախագահելու իր չսիրած ԵԱՏՄ նիստը Ուսապարկերը Նիկոլի հետ ոչինչ էին, իսկ առանց Նիկոլի՝ ոչնչություն. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Time-ը «Տարվա մարդ» է ճանաչել Թրամփին Պատերազմ Արցախում
«Քաղաքի բյուջե չի է՜, «Ավինյան PICTURES» վիճակ ա լրիվ»,-Մանուկ Սուքիասյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները այցելել են ՁՎՊ՝ առավոտյան Գումի շուկայից բերման ենթարկված մսավաճառների խնդրով (տեսանյութ) Օրբելի փողոցում տղամարդն ընկել է շենքի տանիքից «Մայր Հայաստանի» նախագիծը քաղաքային տրանսպորտի գնի վերաբերյալ. հանրային իրազեկում (տեսանյութ) Ֆրանսիան նոր վարչապետ ունի Մերձավոր Արևելքում գրեթե ամեն օր տեղի են ունենում փոփոխություններ ու զարգացումներ․ Վարդան Ոսկանյան «Ժողովրդի իշխանությունը» դուրս է գալիս Վրաստանի խորհրդարանի իշխող մեծամասնությունից և դառնում ընդդիմադիր Ժողովրդին գցում էին ավտոի տակ, քշեց մարդկանց վրա. Մսավաճառը՝ ոստիկանների մասին Ֆրանսիան նոր վարչապետ ունի Սպանդանոցային հզորությունները բավարար չեն ամբողջ ծավալով ապահովելու սպանդանոցային ծագման մսի իրացում. Բաբկեն Պիպոյան Լարսը երկկողմանի փակ է Այսօր մահացած 13-ամյա աղջկա տատը մեղադրում է երեխայի մորը. Մանրամասներ Մոսկվայում Պուտին-Փաշինյան հանդիպում չի նախատեսվում Գումի շուկայի մոտից 7 անձ ձերբակալվել է Երևանցիներն աջակցում են տրանսպորտի գնին վերաբերող «Մայր Հայաստանի» նախագծին Գումի շուկայից ոստիկանները բերման են ենթարկել մսավաճառներին և առգրավել միսը (տեսանյութ) Անհուսալի կառավարությունը, անհուսալի վարկերը և հուսալի բիզնեսի ոչնչացումը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց Ասեք՝ կանե՞նք, թե կուզենք՝ կանենք, կուզենք՝ չէ. քաղաքապետարանը միայն օրենքներ է խախտում Արագածոտնում բախվել են ՀՀ ՊՆ-ի «UAZ Patriot»-ն ու 2 «Opel»-ները. կա 3 վիրավոր Սիրիան կանգնած է մեծ վտանգների առջև. Ի՞նչ պետք է անեն այնտեղ ապրող հայերը Նիկոլ Փաշինյանի իշխանության փայլն ու թշվառությունը ԼՂ հայերի վերադարձի հնարավորություն միանշանակ տեսնում եմ. դա չի կարող անտեսվել, պետք է շարունակել պայքարել. Օկամպո «Վանաձոր» ԲԿ-ում 13-ամյա աղջիկ է մահացել ««Գումի» շուկայից մոտ 1 տոննա միս է առգրավվել»․ ՍԱՏՄ. Տեսանյութ «Տեսանելիությունը ցածր է, «Զվարթնոց»-ից չվերթներ չեն իրականացվում»․ Լուսինե Մողրովյան Դե ժողովուրդ ջան, իջեք․ Էսօր սենց․ Մոնումենտի ամենախցանված վայրում, որտեղ անգամ տաքսի չես կանչի․ արտակարգ դեպք Դամասկոսի և Հալեպի օդանավակայանները վերսկսել են աշխատանքը՝ հատուկ թույլտվություններով Ասում են՝ սառնամանիք է լինելու Էկոպարեկային ծառայության ներդրումը նախարարության համար արժեցել է 5.7 միլիարդ դրամ․ «Ժողովուրդ»

Իսրայել-«Հըզբոլլահի» հակամարտությունից շահում է Թուրքիան. նշում են թուրք փորձագետները

France Press-ի վերլուծաբանների կարծիքով   Իսրայելի հարձակումը Լիբանանում «Հըզբոլլահի» վրա Թուրքիային հնարավորություն է տալիս ուժեղացնել իր տարածաշրջանային ազդեցությունը հակառակորդ Իրանի դեմ:

Չնայած, լինելով Իսրայելի ամենակատաղի քննադատներից մեկը, Թուրքիան զգուշորեն է արձագանքել Թեհրանի կողմից զինված և ֆինանսավորվող շիա զինյալների խմբավորմանը հասցված հարվածներին, այդ թվում՝ նրա առաջնորդ Հասան Նասրալլայի սպանությանը:

«Հըզբոլլահի» գլխատումը նվազեցնում է Թուրքիայի հիմնական տարածաշրջանային հակառակորդի՝ Իրանի ազդեցությունը, և դա այն չէ, ինչի համար Թուրքիան լաց կլինի, նշում  է Բրուքինգս ինստիտուտի թուրք փորձագետ Ասլի Այդինթասբասը:

Թուրքիայի սուննի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս դատապարտել է Իսրայելին՝ անցյալ տարի Գազայում ռազմական գործողությունների համար:  Սակայն   չի արձագանքել «Հըզբոլլահի» վերջին կորուստներին, թեև նրա արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Նասրալլայի սպանությունից հետո ձևական հայտարարությունով հանդես եկավ:

Վաշինգտոնում Մերձավոր Արևելքի ինստիտուտի թուրք տնօրեն Գոնուլ Թոլը   նշում է, որ եթե դա հանգեցնի Իրանի և նրա դաշնակից շիա խմբավորումների երկարաժամկետ թուլացմանը, ներառյալ «Հըզբոլլահի», ապա դա Թուրքիայի համար ճանապարհ կբացի Սիրիայում և Իրաքում ավելի գերիշխող դեր ունենալու համար։

Վերլուծաբանները կարծում են, որ Թուրքիան գոհ է «Հըզբոլլահի» և  Իրանի ձախողմամբ, հիմնականում այն ​​պատճառով, որ նրանք աջակցում են հարևան Սիրիայի առաջնորդ Բաշար ալ Ասադին: «Թուրքիան և «Հըզբոլլահը»  հազիվ թե նույն դիրքում են, երբ խոսքը վերաբերում է տարածաշրջանային խնդիրներին, հատկապես Սիրիայում», -նշում  է Օզգուր Ունլյուհիսարջիլին՝  Մարշալի հիմնադրամից:

«Ասադի և նրա հակառակորդների միջև քաղաքացիական պատերազմը ապակայունացրել է Թուրքիայի հարավային սահմանը, ինչի հետևանքով միլիոնավոր փախստականներ են լցվում նրա տարածք: Թուրքիայի տեսանկյունից Իրանն ու «Հըզբոլլահն»  են պատճառը, որ Սիրիան հայտնվել է այն խառնաշփոթի մեջ, որում գտնվում է»,- ընդգծում  է Այդինթասբասը:

Թուրք վերլուծաբանները նշում  են, որ Թուրքիայի համակրանքը պաղեստինցիների նկատմամբ չի տարածվում Իրանի, «Հըզբոլլահի» և տարածաշրջանում նրանց մյուս շիա դաշնակիցների վրա, ինչպիսիք են հութիները՝ Եմենում և շիա խմբավորումները՝ Իրաքում:

Ըստ վերլուծաբանների՝ Էրդողանը ցանկանում է որպես սուննի մահմեդականների առաջնորդ ներկայանալ սուննի պետությունների շարքում, մասնավորապես, երբ խոսքը է լինում Գազայի ապագա անվտանգության մասին։ Նա սեպտեմբերին հյուրընկալել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսիին և, հավանաբար, քննարկել է իրենց երկրների «ավելի լայն համակարգող դերը» Գազայում հակամարտությունից հետո, նշում է  է Վաշինգտոնի Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամի թուրքական քաղաքականության փորձագետ Սինան Չիդդին:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan