«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները այցելել են ՁՎՊ՝ առավոտյան Գումի շուկայից բերման ենթարկված մսավաճառների խնդրով (տեսանյութ) Ասեք՝ կանե՞նք, թե կուզենք՝ կանենք, կուզենք՝ չէ. քաղաքապետարանը միայն օրենքներ է խախտում Ասում են՝ սառնամանիք է լինելու
14
«Մայր Հայաստանի» նախագիծը քաղաքային տրանսպորտի գնի վերաբերյալ. հանրային իրազեկում (տեսանյութ) Մոսկվայում Պուտին-Փաշինյան հանդիպում չի նախատեսվում Երևանցիներն աջակցում են տրանսպորտի գնին վերաբերող «Մայր Հայաստանի» նախագծին Անհուսալի կառավարությունը, անհուսալի վարկերը և հուսալի բիզնեսի ոչնչացումը Սիրիան կանգնած է մեծ վտանգների առջև. Ի՞նչ պետք է անեն այնտեղ ապրող հայերը Նիկոլ Փաշինյանի իշխանության փայլն ու թշվառությունը Փաշինյանի ոստիկանությունը հարձակվեց «Գումի շուկայի» մսավաճառների վրա, խլեց մսեղիքը (տեսանյութ) Փաշինյանը մեկնել է իր չսիրած Ռուսաստան՝ նախագահելու իր չսիրած ԵԱՏՄ նիստը Ուսապարկերը Նիկոլի հետ ոչինչ էին, իսկ առանց Նիկոլի՝ ոչնչություն. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Time-ը «Տարվա մարդ» է ճանաչել Թրամփին Պատերազմ Արցախում
«Քաղաքի բյուջե չի է՜, «Ավինյան PICTURES» վիճակ ա լրիվ»,-Մանուկ Սուքիասյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները այցելել են ՁՎՊ՝ առավոտյան Գումի շուկայից բերման ենթարկված մսավաճառների խնդրով (տեսանյութ) Օրբելի փողոցում տղամարդն ընկել է շենքի տանիքից «Մայր Հայաստանի» նախագիծը քաղաքային տրանսպորտի գնի վերաբերյալ. հանրային իրազեկում (տեսանյութ) Ֆրանսիան նոր վարչապետ ունի Մերձավոր Արևելքում գրեթե ամեն օր տեղի են ունենում փոփոխություններ ու զարգացումներ․ Վարդան Ոսկանյան «Ժողովրդի իշխանությունը» դուրս է գալիս Վրաստանի խորհրդարանի իշխող մեծամասնությունից և դառնում ընդդիմադիր Ժողովրդին գցում էին ավտոի տակ, քշեց մարդկանց վրա. Մսավաճառը՝ ոստիկանների մասին Ֆրանսիան նոր վարչապետ ունի Սպանդանոցային հզորությունները բավարար չեն ամբողջ ծավալով ապահովելու սպանդանոցային ծագման մսի իրացում. Բաբկեն Պիպոյան Լարսը երկկողմանի փակ է Այսօր մահացած 13-ամյա աղջկա տատը մեղադրում է երեխայի մորը. Մանրամասներ Մոսկվայում Պուտին-Փաշինյան հանդիպում չի նախատեսվում Գումի շուկայի մոտից 7 անձ ձերբակալվել է Երևանցիներն աջակցում են տրանսպորտի գնին վերաբերող «Մայր Հայաստանի» նախագծին Գումի շուկայից ոստիկանները բերման են ենթարկել մսավաճառներին և առգրավել միսը (տեսանյութ) Անհուսալի կառավարությունը, անհուսալի վարկերը և հուսալի բիզնեսի ոչնչացումը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց Ասեք՝ կանե՞նք, թե կուզենք՝ կանենք, կուզենք՝ չէ. քաղաքապետարանը միայն օրենքներ է խախտում Արագածոտնում բախվել են ՀՀ ՊՆ-ի «UAZ Patriot»-ն ու 2 «Opel»-ները. կա 3 վիրավոր Սիրիան կանգնած է մեծ վտանգների առջև. Ի՞նչ պետք է անեն այնտեղ ապրող հայերը Նիկոլ Փաշինյանի իշխանության փայլն ու թշվառությունը ԼՂ հայերի վերադարձի հնարավորություն միանշանակ տեսնում եմ. դա չի կարող անտեսվել, պետք է շարունակել պայքարել. Օկամպո «Վանաձոր» ԲԿ-ում 13-ամյա աղջիկ է մահացել ««Գումի» շուկայից մոտ 1 տոննա միս է առգրավվել»․ ՍԱՏՄ. Տեսանյութ «Տեսանելիությունը ցածր է, «Զվարթնոց»-ից չվերթներ չեն իրականացվում»․ Լուսինե Մողրովյան Դե ժողովուրդ ջան, իջեք․ Էսօր սենց․ Մոնումենտի ամենախցանված վայրում, որտեղ անգամ տաքսի չես կանչի․ արտակարգ դեպք Դամասկոսի և Հալեպի օդանավակայանները վերսկսել են աշխատանքը՝ հատուկ թույլտվություններով Ասում են՝ սառնամանիք է լինելու Էկոպարեկային ծառայության ներդրումը նախարարության համար արժեցել է 5.7 միլիարդ դրամ․ «Ժողովուրդ»

Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի բանաձևով համերաշխություն են հայտնել Հայաստանին և խաղաղության գործընթացին

Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթաժողովի շրջանակներում ընդունվել է «Ֆրանկոֆոն տարածաշրջանում ճգնաժամային իրավիճակների, դրանց հաղթահարման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ բանաձևը», որով կազմակերպության լիիրավ անդամ 54 պետություններ համերաշխություն են հայտնել Հայաստանին և խաղաղության գործընթացին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Բանաձևում ընդգծվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին համահունչ երկու երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը։ Ֆրանկոֆոնիայի անդամ պետությունները ողջունել են 2024 թվականի ապրիլի 19-ի Արձանագրությունում վերահաստատված սկզբունքների հիման վրա սահմանազատման գործընթացում և միջպետական սահմանագծի վերականգնման ուղղությամբ արձանագրված առաջընթացը, ինչպես նաև խրախուսել են տարածաշրջանային հաղորդակցության ուղիների վերաբացումը՝ ինքնիշխանության, ազգային իրավազորության, հավասարության ու փոխադարձության սկզբունքների հարգանքի հիման վրա:  Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից և ատելության խոսքից, որ կարող է խոչընդոտել խաղաղության գործընթացին։

Բանաձևը շեշտել է նաև Հայաստանում տեղակայված Եվրոպական միության քաղաքացիական առաքելության (EUMA) կարևորությունը և սահմանամերձ տարածքներում կայունության գործում վերջինիս ներդրումը։

Բանաձևում կարևորվել է Լեռնային Ղարաբաղից 115 հազար բռնի տեղահանված փախստականներին շարունակական հումանիտար աջակցության ապահովումը, ռազմագերիների և այլ պահվող անձանց, ինչպես նաև անհայտ կորածների խնդիրների լուծումը։ ՖՄԿ-ն վերահաստատել է Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման առնչությամբ մտահոգությունը և Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության իրականացման հարցում անդամ երկրների աջակցությունը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan