ՄԱԿ-ում Փաշինյանը երբևէ նորմալ ելույթ չի ունեցել. Արմեն Աշոտյան
Շատ ուրախ եմ, որ Անահիտ աստվածուհու արձանը վերադարձել է. Վստահ եմ, որ եթե Հայաստանի ղեկը հիմա փոխանցեն Անահիտի արձանի ձեռքերին, իսկ գլուխը որոշումներ կայացնի, ավելի քիչ վնաս կտա մեր երկրին, քան այսօրվա իշխանությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ՄԱԿ-ի ամբիոնից ելույթին՝ Աշոտյանը նշել է. «Ալլա Պուգաչովան երգ ուներ՝ «нас бьют мы летаем», Նիկոլը ռեմիքս արեց՝ «нас бьют мы балтаем». մոտավորապես նման վիճակ էր: Պետական քարոզչական, քաղաքական, դիվանագիտական սնանկության տոտալ իրավիճակ էր։ ՄԱԿ-ում նա երբևէ նորմալ ելույթ չի ունեցել, այդ թվում՝ նաև Հայոց ցեղասպանության վերաբերյալ, Արցախի խնդրով եւ այլն»։
ՀՀԿ Փոխնախագահն անդրադարձել է նաև Բագրատ Սրբազանի երեկվա՝ Հանրային Հեռուստաընկերություն կատարած այցին:
«Ամեն տեղ, որտեղ հասարակությունն ուզում է իր արդարացի պահանջը ձևակերպել, առաջանում են ոստիկանական շարքեր՝ կինի բուհական միջավայր, թե հեռուստաընկերություն: Հեռուստաընկերությունը վաղուց հանրային չէ, փաշինյանական է։ Այո՛, գուցե մեր ժամանակ էլ լիրաժեք անկախ չի եղել Հ1-ը, բայց այսօրվա պես խայտառակություններ չեն եղել։ Նիկոլը մեր ժամանակ էկրաններից չէր իջնում, Հ1-ի բոլոր հաղորդումներում՝ զվարճալի, իմիջային, քաղաքական, անգամ ես եմ մի անգամ հյուրընկալել իմ հաղորդաշարում: Պետրոս Ղազարյանը ստում էր ուղիղ եթերում՝ ասելով, որ ընդդիմադիր գործիչներին հրավիրում է հարցազրույցի, բայց չեն գալիս։
Մի քանի անգամ 2018-ի դեկտեմբերից հետո, երբ վերջին անգամ գնացի Հանրային հեռուստաընկերություն իրեն հյուր, դիմել եմ, որ հրավիրի ինձ, իսկ ես ամենավերջին մարդը չեմ ՀՀ-ի քաղաքական դաշտում։ Ինձ 5 տարի չեն հրավիրել եթեր։ Հ1-ում կա սև ցուցակ և Սրբազանի դժգոհությունները մեղմ էին և արդարացի»,- ընդգծել է Աշոտյանը:
Աղբյուր՝ Yerevan.today