«ՔՊ-ականների շինարարության պերճանքն ու թշվառությունը»․ Դերենիկ Մալխասյան
Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը․
«ՔՊ-ականների շինարարության պերճանքն ու թշվառությունը։ Ուրեմն Գյումրիում մի քանի տարի է Արթուր Ալեքսանյանի անվան սոպրտային համալիր են կառուցում կամ փորձում են կառուցել, հսկայական օբյեկտ է։ Մի քանի ամիս առաջ գրեցի, որ թերությունների պատճառով շինրարարությունը կասեցվել է, նոր կառուցված շենքի ծածկերի փլուզման վտանգ կա։ Բնականաբար իմ ունեցած ինֆորմացիան 100 տոկոսով համապատասխանում էր իրականությանը։
Հիմա նոր որոշեցին խոստովանել։ Պարզվում է, որ նախագիծը սխալ են հաշվել, շենքի ահագին մասը կառուցել են ու հանկարծ պարզել են, որ ծածկը իրոք կարող է փլուզվել։ Հիմա դրած նորակառույց շենքը քանդում են, նոր նախագիծ են կազմել։ Նախագծողը սխալ է հաշվարկ արել, քաղաքաշինության կոմիտեն ժամանակ կամ մասնագետ չի ունեցել, որ ստուգի նախագծողի արածները, այդպես սխալ նախագծով տվել են շինարարի ձեռքը, թե սկսի սարքել, շինարարն էլ շինել է։ Բախտերը բերել է, որ զոհեր չեն եղել շինարարության ժամանակ։ Երկիրը հենց այսպես էլ շինում են, կարող է մի օր էլ սրանց սարքած երկիրը գլխներիս փլվի»։