Oրվա իշխանական ներկայացուցիչներ, դուք տապալել եք այս ոլորտի «բարեփոխումը» «Մեր համբերության բաժակը լցվել է, հերի՝ք է. «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում գործադուլ է (տեսանյութ) Ավինյանի տոմսը դեպի ԱՄՆ արժեցել է 7.6 մլն դրամ
3
Անդրանիկ Թևանյանը հանդիպում է գործադուլ անող վարորդների հետ (ուղիղ) Անդրանիկ Թևանյանը հանդիպում է գործադուլ անող վարորդների հետ (ուղիղ) «Մայր Հայաստան» խմբակցությունը ներկա է ավտոբուսի վարորդների գործադուլին Տրանսպորտային կոլապս Ավտոբուսների վարորդները գործադուլ են անում, իսկ քաղաքապետարանում նրանց պահաջները համարում են «անտրամաբանական» Նիկոլ Փաշինյանն ուզում է պատմություն դարձնել Հայաստանը՝ «Իրական Հայաստանի» մասին ճամարտակություններով Սիրիայում Թուրքիան խախտել է ընդունված ստատուս-քվոն, և զարմանալի է որոշ հայ գործիչների տարօրինակ արձագանքը Մարդիկ նյութական լուրջ խնդրի առաջ են․ հայազգի պատգամավորը՝ Հալեպում տիրող վիճակի մասին Մանրամասներ՝ Երևանի թիվ 28 մանկապարտեզում տեղի ունեցած դեպքից (տեսանյութ) Ի՞նչ հեռանկար է սպասվում Վրաստանին. Իվանիշվիլու թիմը սպասում է Թրամփին, իսկ ընդդիմությունը ցանկանում է օր առաջ նոր «Մայդան»-ը կյանքի կոչել (տեսանյութ) Պատերազմ Արցախում
ՀՀ Հալեպի գլխավոր հյուպատոսը առայժմ իր աշխատանքը կշարունակի Դամասկոսում․ «Գանձասար» Անդրանիկ Թևանյանը հանդիպում է գործադուլ անող վարորդների հետ (ուղիղ) Երևանի քաղաքապետարանը այս ցուրտ օրերին ժողովրդին թողել է փողոցում (տեսանյութ) Oրվա իշխանական ներկայացուցիչներ, դուք տապալել եք այս ոլորտի «բարեփոխումը» «Մեր համբերության բաժակը լցվել է, հերի՝ք է. «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում գործադուլ է (տեսանյութ) Անդրանիկ Թևանյանը հանդիպում է գործադուլ անող վարորդների հետ (ուղիղ) Երկերեսանիության բարոյազուրկ պատկերը. «Փաստ» Մենք ստեղծում ենք անվտանգային մի համակարգ, որի առաջին գծում բանակը չէ. Նիկոլ Փաշինյան ԿԽՄԿ-ի տվյալներով ղարաբաղյան hшկամարտության հետևանքով անհետ կորած անձանց թիվը մոտ է 5,000-ին, որոնցից շուրջ 1,000-ը հայեր են «Մայր Հայաստան» խմբակցությունը ներկա է ավտոբուսի վարորդների գործադուլին Տրանսպորտային կոլապս Ավտոբուսների վարորդները գործադուլ են անում, իսկ քաղաքապետարանում նրանց պահաջները համարում են «անտրամաբանական» Փաշինյանը հրահանգել է թիմին՝ ոչ մի արտերկիր, միայն թանգարաններ Փաշինյանի շոուները միայն sms-ներով սկանդալային ազատումներով չեն սահմանափակվի Անդրանիկ Քոչարյանը կանգնել է ՔՊ վարչության առջև ու ներողություն խնդրել Ռոբերտ Քոչարյանը փրկե՞ց Հովիկ Աղազարյանին Նիկոլի խոփը Հովիկի քարին է դեմ առել Թունյանի ԱԺ սենյակում «մինի խնջույք» են կազմակերպել Կանգառներում «ասեղ գցելու» տեղ չկա․ ավտոբուսի վարորդները գործադուլ են անում «Հայաստան» խմբակցության պատգամավորները դատական հայց են ներկայացրել ընդդեմ կառավարության և ԱԳՆ֊ի Մկներն էլ են պլստում, ձկներն էլ․ Ի՞նչ է անում «խեղճ» Նիկոլը․ «Կարճ ասած» Մոսկվան Երևանին է առաջարկել մոդուլային ատոմային կայանի կառուցման նախագիծը. Վահե Դավթյան Իրենց պտի դատեն, ոչ թե ինձ. հունիսի 12-ի գործով «մեղադրյալ» Բայդենը 2 քրեական գործով ներում է շնորհել որդուն Փաստաբանը ծիծաղեց հունիսի 12-ի գործով մեղադրանքի վրա Ալեքսանդրապոլը թուրքական ներխուժումից փրկվում է, բայց հարեվան գյուղերը՝ ոչ. 1853թ. Դեկտեմբերի 3-ի մինչև դեկտեմբերի 5-ը փակ կլինի «Բարեկամության ուղեանցը» «Ինչպիսի՞ դեկտեմբեր է մեզ սպասվում». Գագիկ Սուրենյան Հայտնի է, երբ կսկսվի դեկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը Նիկոլ Փաշինյանն ուզում է պատմություն դարձնել Հայաստանը՝ «Իրական Հայաստանի» մասին ճամարտակություններով

Հորս հատուկ խցում են տեղավորել, 48 ժամ չեն թողել՝ ջուր խմի. Ռուբեն Վարդանյանի որդին մանրամասներ է պատմել

 «Հորս հատուկ խցում են տեղավորել, 48 ժամ չեն թողել՝ ջուր խմի»,-ֆրանսիական Le Point պարբերականին տված հարցազրույցում ասել է Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը: Հարցազրույցը հրապարակվել է «Աշխարհն աչք է փակել Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտումների վրա» խորագրով։

«Լեռնային Ղարաբաղի նախկին բնակիչների համար այս օրերին տխուր տարելից է: Մեկ տարի առաջ Ադրբեջանն իր տիրապետության տակ առավ հայկական անկլավը և նրա մայրաքաղաք Ստեփանակերտը՝ մոտ 120 000 մարդու պարտադրելով աքսորի։ Մի քանի հայ քաղաքական առաջնորդներ, այդ թվում՝ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից: Ձերբակալվելով 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Լաչինի միջանցքում, որը նախկինում ծառայել է՝ որպես միակ անցակետը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև, Ռուբեն Վարդանյանն արդեն մեկ տարի է, ինչ կալանավորված է Ադրբեջանում, որտեղ նա սպասում է ենթադրյալ դատավարությանը, որն անընդհատ հետաձգվում է: Նրա որդին՝ Դավիթ Վարդանյանը, տագնապի ազդանշան է հնչեցնում և խնդրում է միջազգային հանրությանը ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս ազատ արձակի հայ բանտարկյալներին>,-ասվում է հրապարակման նախաբանում:

-Ձեր հոր մասին նոր տեղեկություններ ունե՞ք:

-Հայրս ձերբակալվել է 2023 թվականի սեպտեմբերի 27-ին՝ ևս յոթ հոգու հետ: Լուրն իմացանք սոցիալական ցանցերից։ Դա շոկային էր։ Մենք չենք կարող գնալ նրան տեսակցելու, բայց երբեմն խոսում ենք նրա հետ հեռախոսով և հաղորդագրություններ ենք ստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով: Վերջին անգամ ես խոսել եմ նրա հետ նախորդ շաբաթ:

-Նրա առողջական վիճակն ինչպե՞ս է:

-Ապրիլի սկզբին հայրս հացադուլ էր սկսել։ Նրա որոշման մասին մենք իմացանք միայն երկու շաբաթ անց, քանի որ նա այդ ժամանակ գտնվում էր մեկուսարանում՝ առանց արտաքին աշխարհի, այդ թվում՝ այնտեղ գտնվող իր փաստաբանի հետ հաղորդակցվելու հնարավորության։ Մեր միջազգային փաստաբաններին չի թույլատրվում այցելել նրան։ Հորս հատուկ խցում են տեղավորել։ Նրան 48 ժամ թույլ չեն տվել ջուր խմել և ստիպել են ժամեր շարունակ մնալ ոտքի վրա, ինչը միջազգային կոնվենցիաների համաձայն՝ խոշտանգման դրսևորում է համարվում։ Ահա թե ինչու մենք խնդիրը ներկայացրեցինք ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի ուշադրությանը: Միջազգային ճնշման ներքո՝ Ադրբեջանի իշխանությունները վերջապես համաձայնեցին նրան հնարավորություն տալ՝ հարազատներին զանգահարելու։ Մայրս կարողացել էր հեռախոսով խոսել նրա հետ և համոզել, որ դադարեցնի հացադուլը։

-Ե՞րբ է նախատեսվում նրա դատավարությունը։

-Սա մեզ համար դա ամենամտահոգիչ հարցերից մեկն է: Դատավարությունը պետք է կայանար 2024 թվականի հունվարին։ Այն նախ կամայականորեն հետաձգվեց մինչև մայիս, հետո ևս մեկ անգամ։ Այժմ նախատեսվում է, որ այն պետք է անցկացվի հոկտեմբերին, բայց մենք որևէ երաշխիք չունենք, որ այն կրկին չի հետաձգվի։ Սովորաբար արգելվում է անձին ամիսներ շարունակ պահել կալանքի տակ՝ առանց հստակ մեղադրանքի։ Բայց, ցավոք, մենք գիտենք այն երկրի գործելաոճը, որտեղ բանտարկված է հայրս։

Հայերն ու ադրբեջանցիները պետք է սովորեն համագոյակցել, որովհետև մենք հարևաններ ենք և մնալու ենք։ Բայց դա չի կարելի իրականացնել ուժի ու սպառնալիքի կիրառմամբ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan