Նիկոլը մի բան բլթցրեց, որին շատերը ուշադիր չեղան․ Տիգրան Քոչարյան
Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Երեկ նիկոլը մի բան բլթցրեց, որին շատերը ուշադիր չեղան: Իր ասելով, արցախցիները Արցախ չեն վերադառնալու, որ ադրբեջանցիները Հայաստան չգան: Այն որ այս երկու պրոցեսը իրար հետ ոչ մի տրամաբանական կապ չունեն նիկոլին չի հուզում: Ասեմ, սա ինչով ա վերջանալու:
Արցախցիները թողնելու են Հայաստանը ու գնան տարբեր ուղղություններով, քանի որ նիկոլենք ամեն ինչ անում են իրենց Հայաստանից դուրս հանելու համար, իսկ այ ադրբեջանցիները շատ սիրուն գալու են Հայաստան: Ավելին ասեմ, նիկոլենք հոգալու են վերդարձվող ադրբեջանցիների բոլոր ֆինանսկան ծախսերը, իսկ այն գյուղերում, որտեղ հիմա ապրում են հայերը, իրենց ուղղակի կասեն սխալ եք ապրել ու տները ձեռներից կառնեն, ինչպես Կիրանցում:
Դրա համար, նիկոլն ու մնացածները այլևս ոչ մի միջազգային ասպարեզում չեն քննարկում արցախցիների վերադարձի հարցը»։