Ի՞նչ արժեք ունի սրա մասին Երևանում անցկացվող միջոցառմանը ձեր կցկտուր, կիսավախեցած խոսքը․ Լևոն Քոչարյան Բաքվի 9 պահանջը Հայաստանին Պետությունը շատ ավելի է ծախսում Փաշինյանների ընտանիքի համար, քան իրենք (տեսանյութ)
13
Ուսապարկերը Նիկոլի հետ ոչինչ էին, իսկ առանց Նիկոլի՝ ոչնչություն. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Time-ը «Տարվա մարդ» է ճանաչել Թրամփին Մենք համաձայն չենք այն փաստարկների հետ, որոնք Հայաստանը ներկայացնում է. Բայրամով Արցախցիներին հուզող խնդիրների անմիջական քննարկումներին մասնակցելու հրավեր Իրանի հոգևոր առաջնորդն Ասադի իշխանության անկման մեջ մեղադրեց ԱՄՆ-ին, Իսրայելին և Թուրքիային ՔՊ-ական Նաիրի Սարգսյանը ճիշտ է վերլուծում հարկային դաշտը, բայց վերջում սխալ հետևություն է անում Չներեցին, պատժեցին. Հակոբ Ասլանյանին հեռացրին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից կամ «թավիշի» փշերը Փաշինյանն է՛լ առաջվա «մարալը», «նախշունը» չէ․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Տնետուն աշխատանքի արդյունքում քաղաքացիներին ներկայացվում է «Մայր Հայաստանի»՝ տրանսպորտի թանկացման դեմ նախագիծը (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի ապօրինությունները Գյումրիում․ հաղորդում հանցագործության մասին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Դասագրքի այրվող դրոշի նկարը փոխում են «Էդ ո՞ր մեկդ սլիվ չեք անում»․ Սևակ Հակոբյան Ուսապարկերը Նիկոլի հետ ոչինչ էին, իսկ առանց Նիկոլի՝ ոչնչություն. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ոչ թե «գնդակահարության պատ», այլ՝ հաղորդում ծանր հանցագործությունների մասին Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են օպերատիվ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին Ի վերջո այդքան ահռելի գումարներ դուրս գրելով ինչու՞ չի լուծվում տանիքների հարցը (տեսանյութ) Ի՞նչ արժեք ունի սրա մասին Երևանում անցկացվող միջոցառմանը ձեր կցկտուր, կիսավախեցած խոսքը․ Լևոն Քոչարյան Մեր վրա կախված է «զանգեզուրյան միջանցքի» վտանգը, իսկ մեր երկրի ղեկավարը դարձել է վատ որակի բլոգեր. Զուրաբյան Time-ը «Տարվա մարդ» է ճանաչել Թրամփին Մենք համաձայն չենք այն փաստարկների հետ, որոնք Հայաստանը ներկայացնում է. Բայրամով Արցախցիներին հուզող խնդիրների անմիջական քննարկումներին մասնակցելու հրավեր Աթոռի համար ձեր արժանապատվությունը վաճառել եք, Միրզոյանը խաղաղություն էր մուրում ԵԱՀԿ-ում․ Օսկանյան Երևան-Նիժնի Նովգորոդ օդանավը մոտ 2 ժամ պտտվել է ՀՀ տարածքում «...Տպավորություն է, որ շուտով մեր փոքրիկ քաղաքը վերածվելու է մի ընդհանուր դուքանի և կվերանվանվի «դուքան-գրադ»», Գյումրի, 19-րդ դարի 50-ականներ Ինչո՞ւ է Երևանի օդում փոշու պարունակությունն աճել. քաղաքապետարանը «լոլո»-ներ է ներկայացրել Փաշինյանի ու ՔՊ-ի շնորհիվ... Ադրբեջանը լիովին ապահովել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը Բաքվի 9 պահանջը Հայաստանին Եթե սեփական սխալներից դասեր չենք քաղել, Սիրիայի սխալներից ի՞նչ դասեր պետք է քաղենք. Աշոտյան Վաղը Արարատ Միրզոյանից կպահանջեն, որ անունը փոխի, դարձնի Աղրիդաղ. Արթուր Խաչատրյան ԱԱԾ-ն տվյալներ է ստացել ՀՀ-Թուրքիա սահմանը հատելու փորձի վերաբերյալ Պետությունը շատ ավելի է ծախսում Փաշինյանների ընտանիքի համար, քան իրենք (տեսանյութ) «ՀՀ ԱԳՆ-ն հետևում է Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին»․ ԱԳՆ Թալինի, Սևանի, Աշոցքի և մի շարք այլ շրջաններում ձյուն է տեղում «Սիրիան շատ հարցերում կանգնում էր Հայաստանի կողքին՝ դիմադրելով Թուրքիա-Ադրբեջան զույգին»․ Վարուժան Գեղամյան «Հայկական ավիաուղիներ»-ը մեկնաբանել է թռիչքների չեղարկման մասին լուրերը Քրֆելը նորաձև է. 168.am Վրաստանի վարչապետը պատրաստվում է հրաժարական տալ․ ԶԼՄ Ինչպես մարդամեկն էր ասում` ոչ մեկ չի պլստալու․ Տիգրան Աբրահամյան «Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի գործոն այլևս չկա»․ Հաջիև Մոտ 1400 ուսուցիչ աշխատանքից կազատվի. «Փաստ»

Ի՞նչ կարևոր է, թե մի «նիկոլփաշինյանին» որ «նիկոլփաշինյանով» կփոխարինեն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի «կաբինետի» անդամներից արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը նախօրեին հրաժարական տվեց: Դե, տվեց՝ տվեց: Առանց դրա էլ, նկատենք, քպական աղբյուրներից առատ արտահոսք էր կազմակերպվել՝ նրան հեռացնելու նպատակով ներքպական ստորագրահավաքի ու նման բաների մասին: Ներկուսակցական խնդիր է, հետո էլ՝ նախարարները գալիս ու գնում են, նախարար ազատել-նախարար նշանակելը սովորական գործ է, այլ հարց է, որ Հայաստանում գրեթե երբեք չի մեկնաբանվում՝ որպես նախարար՝ ի՞նչ սխալներ է արել այս կամ այն անձը, որ ազատվում է աշխատանքից: Սակայն կան որոշակի հետաքրքրություն հարուցող հանգամանքներ: Ամենից առաջինը. մենք, օրինակ՝ ամենևին չենք զարմանա, եթե վաղը, մյուս օրը մի քրեական վարույթ էլ նախաձեռնեն արդեն նախկին նախարար Գրիգոր Մինասյանի դեմ:

Կասկածողները կարող են վերհիշել էկոնոմիկայի նախարար Քերոբյանի պաշտոնանկության ընթացքն ու, էլի մի քանի օրինակներ. դրանց պակասը վերջին վեց տարում չի եղել: Դե, նախկին նախարար Մինասյանը նշվածներից ոչնչով «ավելի լավը» չէ: Առավել ևս, որ իշխանության հետ կապված տեղեկատվական հարթակներում արդեն իսկ տեղեկություններ են նետվում Մինասյանի կապերի, ունեցվածքի ու այլ թեմաներով: Այնպես որ, փաշինյանական բոլոր պաշտոնյաները պետք է հասկանան, որ Նիկոլ Փաշինյանին ծառայություններ մատուցելը անպատիժ չի մնալու առաջին հերթին հենց Փաշինյանի կողմից: Այո, Փաշինյանի հետ համագործակցողներից և ոչ մեկը չի պլստալու, առաջինը՝ Փաշինյանից չի պլստալու: Ամեն մեկը պետք է իրեն հաշիվ տա, որ Փաշինյանի իշխանության մաս դառնալը ոչ մի պարագայում անհետևանք չի մնալու: Նիկոլ Փաշինյանը ցանկացած մեկին փուռն է տալու՝ նեղ կուսակցական, նեղ անձնական շահերից ելնելով:

Անկախ նրանից՝ այդ շահերը ինչ «չափեր» ունեն: Իսկ առհասարակ, կրկնենք, նախարարներ հանել-դնելը երկրների ղեկավարների «սիրելի» զբաղմունքներից է, ու դա՝ ոչ միայն Հայաստանում, առավել ևս՝ ոչ միայն մեր ժամանակներում: Նախարարներին, նկատենք, նշանակում են՝ որոշ ժամանակ անց «հանելու» համար: Խնդիրն այդ չէ, այլ այն, թե ինչպես են հանում: Սովորաբար կանչում են վերադասի մոտ, ասում՝ «մի դիմում էլ դու գրիր», կամ պարզապես հեռացնում են: Այլ հարց է, թե «հանելուց» հետո ինչ հետևանքներ են լինում: Իսկ, այ, Գրիգոր Մինասյանին այդպես չհանեցին: Ի վերջո, հազիվ թե, էլի, մի քսանքսանհինգ քպականի ստորագրության պատճառով Գրիգոր Մինասյանը վերցներ ու հրաժարական տար: Եթե այդքան դյուրազգաց լիներ, ապա 2020-ի նոյեմբերից հետո Փաշինյանի ձեռքից պաշտոն չէր վերցնի, իր արյունակից- ազգականների դեմ քրեական գործեր հարուցող իշխանության մասը լինելուց կհրաժարվեր:

Չի կարելի բացառել, որ նրա՝ այս կերպ հրաժարական տալը հրահրված էր իշխանության «վերին օղակներից»՝ պաշտոնանկությունը հնարավորինս նվաստացուցիչ խորապատկերով իրականացնելու համար: Բայց դա Մինասյանի, ՔՊ-ի ու մնացած պաշտոնյաների խնդիրն է, որոնք վաղ թե ուշ արժանանալու են նույն ճակատագրին, հավանական է՝ անհամեմատ ավելի վատ ճակատագրի: Բայց այս դեպքում ոչ Նիկոլ Փաշինյանի կողմից: Ի լրումն, որքան հայտնի է, փաշինյանական իշխանության կազմում արդարադատության նախկին նախարարը բավականին շաղկապված էր ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հետ: Այդ համատեքստում ամենևին պատահական չեն թվում խոսակցություններն այն մասին, որ հաջորդ հրաժարական տվողը, միգուցե, կարող է լինել հենց ԲԴԽ նախագահը: Խոսքը մի զույգի մասին է, որ Նիկոլ Փաշինյանի հրահանգով արդարադատության «հերն անիծեց»:

Ի վերջո, ի՞նչ է արել Գրիգոր Մինասյանը, որպես Նիկոլ Փաշինյանի արդարադատության նախարար: Նա շարունակել է 2018 թվականից սկսյալ իրեն նախորդածների «գիծը», որի առանցքը Փաշինյանի քաղաքական ու խմբակային շահերի սպասարկումն է, Փաշինյանի քաղաքական հակառակորդների, պարզապես փաշինյանական իշխանության համար վտանգավոր համարվող կամ այդպիսին ընկալվող գործիչների քաղաքական հետապնդումների «իրավական փաթեթավորման» ապահովումը, դատավորների վրա ճնշումները՝ քաղաքական հետապնդումներն իրականացնելու կոնտեքստում, քիչ թե շատ անկախ դատական համակարգի բացառումը, «չենթարկվող» դատավորների հետապնդումների ապահովումը, ազգային ու պետական շահերին հակասող օրինագծերի նախապատրաստումը: Դե, ինչպես շատ այլ ծառայություն մատուցածներ, նրա հերթն էլ եկավ: Ինչպես ասում են՝ շարունակելի: Չնայած, ինչ իմանաս, գուցե նույն Մինասյանը ժամանակին հեռացավ... Ինչևէ...

Այդ պաշտոնանկության թեմային զուգահեռ ծավալվեցին աշխույժ քննարկումներ, թե ով է լինելու արդարադատության հաջորդ նախարարը: Մարդիկ, այդ թվում՝ քաղաքական գործընթացներում ներգրավվածներից շատերը, արմանք-զարմանք դրսևորելով, տարածում էին այն լուրերը, թե հնարավոր հաջորդ նախարարը այս կամ այն քպականն է լինելու, ապշում էին, թե ինչպես կարող է այս մեկը կամ այն մյուսը լինել արդարադատության նախարար: Մի րոպե, էլի: Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման տարիներին իսկապե՞ս այդքան էական է, թե մի «նիկոլփաշինյանին» որ մի «նիկոլփաշինյանով» կփոխարինեն: Լո՞ւրջ: Մեծ տարբերությո՞ւն կա: Ի՞նչ կարևոր է, թե ով կլինի: Իբր մյուս պաշտոնյաները՝ սկսյալ վարչապետի պաշտոնը զբաղեցնողից, շատ մի համապատասխանում են կամ արժանի են երկիրը ղեկավարելու, նրանց՝ այս կամ այն պաշտոնին լնելը չի զարմացնում, պայմանական ամենաաբսուրդային տարբերակի՝ Արփի Դավոյանի նշանակման մասին «ուտկան» է զարմացնո՞ւմ: Այսօր մի քպականի կդնեն, վաղը կհանեն ու մեկ ուրիշին կդնեն:

Մե՞ջն ինչ: Ոչ մի տարբերություն չկա, թե ինչ կամ ում կդնեն նախարարի աթոռին, եթե վարչապետի աթոռին Նիկոլ Փաշինյանն է, որն էլ միանձնյա որոշում է բոլոր քպականների փոխարեն: Համարյա ինչպես ԽՄԿԿ-ի տարիներին: Չնայած, չէ, այն ժամանակ հնարավոր է նույնիսկ մի քիչ ժողովրդավարության նշույլներ լինեին...»

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan