Վաղը Բագրատ Սրբազանը կհանդիպի շարժման համակիրների հետ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները այցելել են ՁՎՊ՝ առավոտյան Գումի շուկայից բերման ենթարկված մսավաճառների խնդրով (տեսանյութ) Ասեք՝ կանե՞նք, թե կուզենք՝ կանենք, կուզենք՝ չէ. քաղաքապետարանը միայն օրենքներ է խախտում
14
ՔՊ երիտթեւը «մաքրում է» խմբակցությունը տարեցներից. հաջորդը Գագիկ Մելքոնյանն է. «Ժողովուրդ» Շիրակի մարզպետը միայն պաշտոնանկությունով չի փրկվի ՔՊ-ում ահուսարսափի մեջ են «Մայր Հայաստանի» նախագիծը քաղաքային տրանսպորտի գնի վերաբերյալ. հանրային իրազեկում (տեսանյութ) Մոսկվայում Պուտին-Փաշինյան հանդիպում չի նախատեսվում Երևանցիներն աջակցում են տրանսպորտի գնին վերաբերող «Մայր Հայաստանի» նախագծին Անհուսալի կառավարությունը, անհուսալի վարկերը և հուսալի բիզնեսի ոչնչացումը Սիրիան կանգնած է մեծ վտանգների առջև. Ի՞նչ պետք է անեն այնտեղ ապրող հայերը Նիկոլ Փաշինյանի իշխանության փայլն ու թշվառությունը Փաշինյանի ոստիկանությունը հարձակվեց «Գումի շուկայի» մսավաճառների վրա, խլեց մսեղիքը (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ադրբեջանի ռազմավարական նպատակը Հայաստանի զավթումն է. Արցախը նախերգանքն էր. Մետաքսե Հակոբյան Վրաստանի վարչապետը հայտնել է, որ Զուրաբիշվիլին կանցնի թոշակի Վաղը Բագրատ Սրբազանը կհանդիպի շարժման համակիրների հետ ՔՊ երիտթեւը «մաքրում է» խմբակցությունը տարեցներից. հաջորդը Գագիկ Մելքոնյանն է. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է փաշինյանական իշխանությունը ժողովրդի հետ շփվում միայն ռեպրեսիվ մեթոդներով. «Փաստ» Շիրակի մարզպետը միայն պաշտոնանկությունով չի փրկվի Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ» «16-րդ թաղամաս․ Նիկոլա-Ավիրյանական կանգառ»․ Վահե Սարգսյան Առաջարկել են Աղազարյանին, որ «քցվեն» փակեն իր վարկը, միայն թե մանդատը վայր դնի Հաջորդը Գագիկ Մելքոնյանն է Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի խաղաղարար առաքելության հաղթանակն Անդրկովկասում ՔՊ-ում ահուսարսափի մեջ են Հովիկ Աղազարյանի քրեական գործով նոր ապացույցներ են ի հայտ եկել Ովքե՞ր են ՔՊ-ում տիրապետում կոմպրոմատների թղթապանակին «Քաղաքի բյուջե չի է՜, «Ավինյան PICTURES» վիճակ ա լրիվ»,-Մանուկ Սուքիասյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները այցելել են ՁՎՊ՝ առավոտյան Գումի շուկայից բերման ենթարկված մսավաճառների խնդրով (տեսանյութ) Օրբելի փողոցում տղամարդն ընկել է շենքի տանիքից «Մայր Հայաստանի» նախագիծը քաղաքային տրանսպորտի գնի վերաբերյալ. հանրային իրազեկում (տեսանյութ) Ֆրանսիան նոր վարչապետ ունի Մերձավոր Արևելքում գրեթե ամեն օր տեղի են ունենում փոփոխություններ ու զարգացումներ․ Վարդան Ոսկանյան «Ժողովրդի իշխանությունը» դուրս է գալիս Վրաստանի խորհրդարանի իշխող մեծամասնությունից և դառնում ընդդիմադիր Ժողովրդին գցում էին ավտոի տակ, քշեց մարդկանց վրա. Մսավաճառը՝ ոստիկանների մասին Ֆրանսիան նոր վարչապետ ունի Սպանդանոցային հզորությունները բավարար չեն ամբողջ ծավալով ապահովելու սպանդանոցային ծագման մսի իրացում. Բաբկեն Պիպոյան Լարսը երկկողմանի փակ է Այսօր մահացած 13-ամյա աղջկա տատը մեղադրում է երեխայի մորը. Մանրամասներ Մոսկվայում Պուտին-Փաշինյան հանդիպում չի նախատեսվում Գումի շուկայի մոտից 7 անձ ձերբակալվել է Երևանցիներն աջակցում են տրանսպորտի գնին վերաբերող «Մայր Հայաստանի» նախագծին Գումի շուկայից ոստիկանները բերման են ենթարկել մսավաճառներին և առգրավել միսը (տեսանյութ)

Լավաշը թանկացել է, հացը և հացամթերքն էլ առաջիկայում կթանկանան

Հայաստանում 1 ամսում ալյուրի 50 կգ–անոց պարկի գինը թանկացել է 3.5 դոլարով (մոտ` 1400 դրամ), 1 կգ–ը` 27 դրամով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց Սևանի հացի գործարանի հիմնադիր–տնօրեն, սեփականատեր Աշոտ Ավետիսյանը` մեկնաբանելով հայաստանյան խանութներում լավաշի այսօր նկատված թանկացումը։

Նշենք, որ հայաստանյան վաճառակետերում հոկտեմբերի 2-ին 1 կգ լավաշը վաճառվում է 620 դրամով` երեկվա 595 դրամի դիմաց։

«Լավաշի թանկացման հիմնական պատճառը ալյուրի գնի բարձրացումն է։ Վերջին 1 ամսվա ընթացքում 50 կգ–անոց պարկը 21 դոլարից դարձել է 24.3 դոլար։ Համարժեք չափով բարձրացել է նաև լավաշի 1 կգ–ի գինը»,–ասաց Ավետիսյանը։

Սևանի հացի գործարանի տնօրենը հիշեցնում է, որ Հայաստան ներկրվող ցորենի 99,9 տոկոսը Ռուսաստանից է, և տեղական շուկայում թանկացումը, նրա մեկնաբանմամբ, կապված է հենց ՌԴ–ում ցորենի գնի թանկացման հետ։

«Ռուսաստանում այս տարի երաշտ է գրանցվել, ու ցորենի արտադրության մեծ դեֆիցիտ կա։ Այնպես որ հավանականությունը մեծ է, որ առաջիկայում ՌԴ–ից ներկրվող ցորենի գինը էլի կբարձրանա»,–կարծում է գործարարը` միաժամանակ չբացառելով, որ լավաշից բացի առաջիկայում թանկացումների ալիքը կհասնի նաև հացին, խմորեղենին, մակարոնեղենին ու ալրային այլ արտադրանքին։

«Հացի գինը թերևս շատ չի բարձրանա։ Կոնկրետ գումար չեմ կարող ասել, որովհետև մենք շուրջ 60 տեսակի հաց ենք արտադրում։ Բայց որոշակի գնային փոփոխություն կլինի»,–նշեց Ավետիսյանը։

Ի դեպ, հայաստանյան արտադրության հացի գնագոյացման վրա, ըստ մեր զրուցակցի, ազդում են ոչ միայն հումքի գինն ու արտադրական և ճանապարհային ծախսերը, այլև խանութներում չիրացված ու վերադարձված հացի արժեքը։

«Հայաստանում արտադրվող հացի մոտ 10-15 տոկոսի օրական վերադարձ է լինում։ Այդ հացը միայն հնարավոր է որպես անասնակեր վաճառել։ Եվ այդ հետադարձ հացի արժեքը արտադրողն արդեն նախապես ստիպված է լինում հացի գնի մեջ հաշվարկել։ Այլ տարբերակ չկա, ստիպված ինքնարժեքի մեջ են հաշվում, որովհետև վաճառողը նախապես պայման է դնում, որ չվաճառված հացը արտադրողը պետք է հետ տանի»,–պարզաբանում է գործարանի տնօրենը։

Նա հիշեցնում է, որ սեպտեմբեր ամսվա վերջին 1 շաբաթում ռուսական արտադրության ցորենի 1 տոննայի գինը միջազգային շուկայում ավելացել է 650–800 ռուբլով։ Ըստ ռուսաստանյան վերլուծաբանների` եթե 2023թ–ի սեպտեմբերին ռուսական ցորենի 1 տոննայի գինը տատանվում էր 11,8 - 14,65 հազար ռուբլու միջակայքում, ապա այս տարի այն արդեն հասել է հասել 16-17,5 հազար ռուբլու։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan