Ազգային պատկերասրահը հոսանքազրկվել է միջազգային փառատոնի բացման ժամանակ Էս էլ «Թել Սել»-ը, որոշել է չաշխատել, բա հիմա ի՞նչ կասեք (տեսանյութ) Հայաստանում գաղութատիրական ռեժիմ է հաստատված. Ստեփան Դանիելյան (տեսանյութ)
3
Հայրենիքն առևտրի առարկա դարձրած մեծահարուստները պատրաստ են Ալիևի օլիգարխներ էլ դառնալ (տեսանյութ) «Բալասանյան դաշինքը» պատեհապաշտների հավաքածու էր (տեսանյութ) 100 դրամանոցների դեֆիցիտ, վալիդատորների անսարքություն, իսկ «Երևանավտոբուս»-ում օրական 30 մլն դրամ գնում է ինչ-որ մարդկանց գրպանը. Ելքն արտարհերթ ընտրությունն է. Մանուկ Սուքիասյան ՌԴ-ն կարող է, վճռականություն ունենալու դեպքում, քայլեր գործադրել մեր գերիների ազատ արձակման համար. Լեռնիկ Հովհաննիսյան Հայաստանը պետք է պահանջի, որ Բաքվում գտնվող բոլոր ռազմագերիները հայտնվեն ազատության մեջ․ պատգամավոր Անհաջող մարդու «հաջողակ» կինը. Աննա Հակոբյանը գնում է Մեհրիբանի հետքերով Մետրոպոլիտենի մանիպուլյացիան՝ հերթ եք կանգնում, որովհետև զարգացած երկիր եք Ապօրինություններին վերջ տալու պահանջով բողոքի ակցիա՝ ՄԻՊ գրասենյակի դիմաց Մետրոյում «Թել-Սել» համակարգը խայտառակ է աշխատում (տեսանյութ) Վաղ առավոտից կուտակումներ են մետրոյում (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Կոյուղատար համակարգի խնդիրը լուծում չի ստանում (տեսանյութ) Ապրիլմեկյան սուտը փոխարինվեց նոյեմբերմեկյան ստով Հայրենիքն առևտրի առարկա դարձրած մեծահարուստները պատրաստ են Ալիևի օլիգարխներ էլ դառնալ (տեսանյութ) Ազգային պատկերասրահը հոսանքազրկվել է միջազգային փառատոնի բացման ժամանակ «Կարմիր գծերը» և ուրացման շարունակական ընթացքը. «Փաստ» Չբարեփոխված տրանսպորտը (տեսանյութ) Արամ Ա-ն և Օկամպոն քննարկել են արցախահայերի իրավունքներին վերաբերող հարցեր Շիրակի մարզում երիտասարդ ամուսինը պատանդ է վերցրել կնոջը «Բալասանյան դաշինքը» պատեհապաշտների հավաքածու էր (տեսանյութ) Բիզնեսը «շառից» հեռու պահելու ու Նիկոլի հանցակցությունը կիսելու ընթրիք․ «Կարճ ասած» Ինչ ստացավ Երևանի «հպարտ» քաղաքացին 2024-ին Էս էլ «Թել Սել»-ը, որոշել է չաշխատել, բա հիմա ի՞նչ կասեք (տեսանյութ) Հայաստանում գաղութատիրական ռեժիմ է հաստատված. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Տիեզերք բարձրացած հայկական արբանյակի ձախողված ծրագրի դեպքով քրեական վարույթ է հարուցվել. «Հրապարակ» 100 դրամանոցների դեֆիցիտ, վալիդատորների անսարքություն, իսկ «Երևանավտոբուս»-ում օրական 30 մլն դրամ գնում է ինչ-որ մարդկանց գրպանը. Ելքն արտարհերթ ընտրությունն է. Մանուկ Սուքիասյան «Ցեղասպանության ժխտումը հղի է նոր ողբերգություններով»․ Տիգրան Աբրահամյան Պաստառներ փակցրած դպրոցական աղջիկներից առգրավել են իրեր ու չեն վերադարձրել ՔՊ նիստում Հովիկ Աղազարյանին «կատոկել են» Ավելի աբսուրդ միջադեպ դժվար է մտածել «Իշխանությունների սրտի օլիգարխը» յուրատեսակ «փրկչի» դերում է հանդես գալիս 304 մլն դրամ` Երեւանի 2806-ամյակի համար. Փաշինյանը 20 հեծանվավազք կկազմակերպեր Սպասվում են նոր աղետներ, քանի որ Մհեր Գրիգորյանի ու Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունները հանդիպել են ՌԴ-ից ակնկալում ենք ազդեցության գործադրում, որպեսզի ազատ արձակվեն հայ բոլոր գերիները. Արծվիկ Մինասյան Իշխանություններն ուղիղ սպասարկում են Բաքվի և Անկարայի շահերը. Իշխան Սաղաթելյան ՌԴ-ն կարող է, վճռականություն ունենալու դեպքում, քայլեր գործադրել մեր գերիների ազատ արձակման համար. Լեռնիկ Հովհաննիսյան Հայաստանը պետք է պահանջի, որ Բաքվում գտնվող բոլոր ռազմագերիները հայտնվեն ազատության մեջ․ պատգամավոր COP 29-ով Ադրբեջանը փորձելու է մաքրել իր դեմքը էթնիկ զտումից. Աննա Գրիգորյան Ալիևը դա պահում է՝ ճիշտ պահին հարվածելու համար. Հայկ Նահապետյան Փաշինյանին ժամանակ է պետք պետությունը վերջնական քանդելու համար. Նաիրի Սարգսյան «Թուրքական տանը» ձեռք բերված վերջին պայմանավորվածություններից մեկը ևս հրապարակվեց

Բա որ հայի «հետին խելքն» ավելի շուտ «առաջ բերված» լիներ

«Փաստ» օրաթերթը գրում է.

<Երևի թիվ 1 հեծանիվը խափանվել է: Միգուցե նստարանն է վնասվել: Իսկ հնարավոր է՝ աշնանային եղանակն է ինչ-որ տրտմահետք թողել: Բայց փաստը մնում է փաստ, որ Նիկոլ Փաշինյանը վերստին «փիլիսոփայական» փայլատակում է ունեցել, ինչի հետևանքն է նրա այս գրառումը. «Սոցիալ-հոգեբանության տեսակետից մեր առաջնային խնդիրներից մեկը հետևյալն է. հայի հետին խելքը բերել էականորեն առաջ»: Անկեղծ լինենք՝ միանգամայն համամիտ ենք Նիկոլ Փաշինյանի ասածին: Չէ, խոսքը «առաջնային խնդիրներից մեկի» մասին չէ: Մեր հասարակությունը շատ լավ գիտի, թե որն է մեր «առաջնային խնդիրներից մեկը», ավելի ստույգ՝ ամենաառաջնայինը: Համաձայնությունը վերաբերում է զուտ «հայի հետին խելքը առաջ բերելուն»: Այ, սրան անվերապահ համաձայն ենք:

Պարզապես, «հայի հետին խելքը» պիտի առաջ բերված լիներ անհամեմատ շուտ՝ 2018-ին, կամ գոնե՝ 2021-ին, թեկուզ՝ 2022-ին, առնվազն՝ 2023-ին: Պատկերացնո՞ւմ եք, եթե «հայի հետին խելքն առաջ բերված լիներ» նշված թվերին ու ժամանակներում, ապա նախ՝ չէր լինի պատերազմ, Արցախը կշարունակեր լինել հայկական, իսկ թշնամին, իր արմունկները կրծելով, ստիպված կլիներ հաշվի նստել այդ իրողությունների հետ՝ շարունակելով գանգատվել, որ փակ դռների ետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախը: Մեր հազարավոր լուսավոր տղաներն էլ արդեն որը բուհի ավարտական կուրսում կլիներ, որը՝ ամուսնացած, որը՝ հայր դարձած...

Եթե գոնե 2021-ին «հայի հետին խելքը», առհասարակ՝ խելքը առաջ բերված լիներ, ապա երկիրն ու ժողովրդին աղետի մատնածները չէին վերարտադրվի որպես իշխանություն, պարտության խորհրդանիշը վարչապետ չէր մնա, ու էլի՝ Արցախը հայկական կլիներ, սահմանները՝ պաշտպանված, հանրությունն էլ՝ աղետի հետևանքների հաղթահարման վրա կենտրոնացած: Թե որ «հայի հետին խելքն առաջ բերված» լիներ, չէր լինի ներազգային պառակտում, չէր լինի ներքին թշնամանք, ու... այս հրապարակման կարիքն էլ չէր լինի>։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan