Երևանում բախվել են թիվ 51 երթուղու ավտոբուսն ու Mercedes-ը․ կան վիրավորներ

Դիտել նաև
«Zhongtong»-ի վարորդը փակել է ավտոբուսի դռները, ինչի հետևանքով 65-ամյա ուղևորը մնացել է դռների արանքում․ նրան տեղափոխել են հիվանդանոց
Երևանում թիվ 57 երթուղու ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնին
Արմավիրի մարզում բախվել են «Chevrolet»-ը և ձնամաքրման աշխատանքներ կատարող «Shacman» բեռնատարը. կան վիրшվnրներ
Իջևան-Նոյեմբերյան ճանապարհին BMW-ն բախվել է Scania բեռնատարին․ կան վիրավորներ
Ավտոմեքենան բախվել է աղբամաններին, որոնցից մեկում քաղաքացի է եղել
Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում. ժամը 08.00-ի սահմաններում Թամանցիների փողոցում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված, թիվ 51 երթուղին սպասարկող «Ժոնգթոնգ» ավտոբուսն ու Mercedes մակնիշի ավտոմեքենան, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Բախման հետևանքով Mercedes-ն էլ հարվածել է ծառին։
Պարեկային ծառայությունն ու Քննչական բաժինը պարզում են վարորդների ու վիրավորների ինքնությունը։