«Կարմիր կետագծերով» թալան. Անդրանիկ Թևանյան
«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան լայվի միջոցով դիմել է հայրենակիցներին և անդրադարձել «կարմիր գծերի» խնդրին:
«Կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների համար այս տարվա 8 ամսվա տվյալներով ավելի քան 600 միլիոն դրամով շատ գումար է հավաքվել, քան նախորդ ամբողջ տարվա ընթացքում:
Ասում էին, թե, իբր, Երևանը բեռնաթափելու համար են կայանատեղիների գները կտրուկ թանկացնում, բայց իրականում շատ գումար հավաքելու խնդիր էին լուծում: Եվ լուծեցին։ Քաղաքացու հաշվին։
«Մայր Հայաստանը» դատական կարգով վիճարկել է Երևանի ավագանու ՔՊԿ+կոալիցիա խմբակի կողմից կայացված այդ հակաիրավական ու հակասոցիալական որոշումը»,-նշում է Անդրանիկ Թևանյանը:
Տեսանյութը՝ հղումով
https://www.facebook.com/watch/?v=1684705595719753
Տեսանյութը՝ հղումով
https://www.facebook.com/watch/?v=1684705595719753