ՊՆ-ն մանրամասներ է հայտնել ռմբակոծվող Լիբանանում հայ խաղաղապահներից
Լիբանանում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի զորախումբն իր ծառայությունն իրականացնում է բացառապես մշտական տեղակայման վայրում, որը հակամարտության և մարտական գործողությունների գոտուց դուրս է: Այս մասին հայտնել են ՀՀ ՊՆ-ից:
Հիշեցնենք՝ Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հյուսիսային նետեր» գործողության մեկնարկի մասին, հաղորդվում է հարյուրից ավելի զոհերի ու վիրավորների մասին: Թել Ավիվը պնդում է, որ իրենց թիրախում «Հըզբոլլահի» ենթակառուցվածքներն ու օբյեկտներին են: Ի պատասխան իսրայելական հարվածների՝ «Հըզբոլլահը» տասնյակ հրթիռներ է արձակել Իսրայելի տարածքի ուղղությամբ: