«Ադրբեջանը փորձում է իր համար «ալիբիներ» ստեղծել»․ Տաթևիկ Հայրապետյան Երևանի կառավարման ամբողջ պերճանքն ու թշվառությունը (տեսանյութ) Հայաստանն ակտիվ մասնակցել է աշխատանքներին, սակայն չի ստորագրել նախագիծը․ Զախարովա
10
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի 2 միջպետական հայց է ներկայացրել արբիտրաժային դատարան Եթե ՀՀ-ն հրաժարվի նոյեմբերի 9-ի փաստաթղթից, դա լեգիտիմ իրավունք է Բաքվի համար գնալ պատերազմի. Վահե Հովհաննիսյան Պահանջում ենք քրգործ հարուցել Փաշինյանի դեմ ցեղասպանության հանցակցության համար. Բագրատ սրբազան Իշխանությունը որևէ քայլ չի արել Արցախի երաշխավորը լինելու պարտավորությունները կատարելու ուղղությամբ․ Սրբազան Ոստիկանությունը դատախազության շենքի մոտ «բերման ենթարկեց» Նիկոլ Փաշինյանի... խրտվիլակը Ակցիայի մասնակիցները Ալիևի ու Փաշինյանի նկարներով մետաղադրամներ նետեցին ոստիկանների ուղղությամբ Նիկոլ Փաշինյանը՝ թուրքական բաղնիքում․ ո՞վ կհայտնվի Նեսոյի քարաբաղնիսում Երբ ամեն ինչ համաձայնեցնենք. Ալիևը՝ «խաղաղության պայմանագրի» ստորագրման մասին Բագրատ Սրբազանի աջակիցները հավաքվում են դատախազության շենքի դիմաց․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ 2020-ի հոկտեմբերի 10-ին հաստատված հրադադարը Փաշինյա՞նն էր տապալել. Բորիս Մուրազի Պատերազմ Արցախում
Կարևոր գործ, որը տապալման շեմին է. Ինչպես պատրաստել հասարակությանը Բաքվում կայանալիք դատերին Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի 2 միջպետական հայց է ներկայացրել արբիտրաժային դատարան Իշխանությունները անտեսել են պատերազմի վտանգը և բանակում քաոս են հրահրել. Տիգրան Աբրահամյան Թուրքիան հող է նախապատրաստում, իսկ Ալիևը ԱՄՆ-ի ուղղությամբ հոխորտում է. «Փաստ» «Ադրբեջանը փորձում է իր համար «ալիբիներ» ստեղծել»․ Տաթևիկ Հայրապետյան Մոսկվա էր մեկնել, որ ի՞նչ անի. «Փաստ» Երևանի կառավարման ամբողջ պերճանքն ու թշվառությունը (տեսանյութ) Գաղտնի հանդիպում Մոսկվայում և ստվերային գործընթացներ «Բուժառուի մահը վրա է հասել սրտամկանի սուր ինֆարկտից». «Արթկոսմեդ» վիրաբուժական կլինիկայի պարզաբանումը Նախատեսվում է փակել մարզերում ու Երևանում գործող բոլոր բուհերը. Դերենիկ Մալխասյան Շարժման աջակից գործարարներին ճնշում են Կոմիտասի շուկայի վաճառականներին հեռացնում են, որ օլիգարխի բիզնեսը զարգանա Նիկոլ Փաշինյանը խորհրդարան կգնա. քննարկվելու է 2025 թվականի բյուջեի նախագիծը Ուսուցիչը հորդորել է հայոց պատմություն չսովորել Իշխանությունների «սրտի օլիգարխի» բիզնեսը ծաղկում է Եթե ՀՀ-ն հրաժարվի նոյեմբերի 9-ի փաստաթղթից, դա լեգիտիմ իրավունք է Բաքվի համար գնալ պատերազմի. Վահե Հովհաննիսյան Սա՞ էր բարեփոխումը․ 400 ոչ մարտական զոհ, ադրբեջանցի զինվորի վրա կրակելու համար՝ դատ. «Կարճ ասած» Հայաստանն ակտիվ մասնակցել է աշխատանքներին, սակայն չի ստորագրել նախագիծը․ Զախարովա Հայ ռազմագերիների և պատանդների ազատ արձակման պահանջով ակցիաներ կանցկացվեն Մի քանի օր առաջ նորոգած փողոցի պատկերը՝ հեղեղատարի կափարիչը ցցվել է դուրս (տեսանյութ) Ամերիաբանկի նոր առաջարկը․ 2 մլն դրամի ներդրումային պորտֆելների խաղարկություն (լուսանկար, տեսանյութ) ՔՊ-ականի՝ մահացու վրաերթ կատարած կինը քրեական հետապնդման չի ենթարկվել․ Mediahub.am Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը չեն խոչընդոտել շարժմանը․ Բագրատ սրբազան Փաշինյանն ու կառավարությունը ունե՞ն «պլան Բ» Ազգային ամոթի ու նվաստացման շարունակվող ժամանակը․ Լիլիթ Գալստյան Բյուջեի մսխում՝ բակի բարեկարգման անվան տակ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի անձնական շահը համապատասխանում է Ադրբեջանի պետական շահի հետ. Արթուր Խաչատրյան Հերթական շինծու քրեական գործը փակված է, մեղադրյալները` արդարացված. ՀՅԴ Հայաստանի ԳՄ Արևմուտքից մեզ ցուրտ ձմեռներ են խոստանում. Ձյունիկ Աղաջանյան 33 մլն դրամով կարելի էր մանկապարտեզ կառուցել

«Տպավորություն է, որ Ալիևն է ՀՀ վարչապետի աթոռին, ինքն է թելադրում Փաշինյանի քայլերը». Հարութ Սասունյան

«Ֆրանսիայի նախագահ Մակրոնն է պաշտպանում Հայաստանի շահերը, ոչ թե Փաշինյանը: Սա արտառոց բան է: Հայաստանի վարչապետը ՄԱԿ-ի իր ելույթում չի պաշտպանում Հայաստանի շահերը, նրա փոխարեն Ֆրանսիայի նախագահ Մակրոնն է շատ ավելի խիստ խոսում՝ պաշտպանելով Հայաստանի շահերը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր, ամերիկահայ գործիչ Հարութ Սասունյանը:

Նրա խոսքով՝ Փաշինյանն իրեն այնպես է պահում, ասես Ալիևը նրա ամենամտերիմ ու սիրելի ընկերն է, և չի ուզում նրան նեղացնել. «Դրան զուգահեռ, Ալիևը շատ խիստ ելույթ ունեցավ: Փաշինյանը չի հասկանում՝ ոնց պետք է երկիր ղեկավարի, ոնց պետք է ելույթ ունենա»:

Փաշինյան-Էրդողան հանդիպումից հետո Էրդողանը հայտարարել էր, թե Փաշինյանը ցանկանում է, որ Թուրքիան օժանդակի Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը:

«Պատկերավոր ասած՝ սա նման է նրան, որ Փաշինյանը գայլին ոչխարների վրա պահակ է նշանակում: Էրդողանը մեր արյունարբու թշնամին է ոչ միայն 1915 թ. Ցեղասպանությունից ի վեր, այլև 2020թ. պատերազմին է մեծ մասնակցություն ունեցել թուրքական բանակը, և մինչև այսօր էլ: Էրդողանն ու Ալիևը դաշնակիցներ են, հետևաբար, ինչպե՞ս կարելի է Թուրքիային համարել միջնորդ և դուրս թողնել այլ միջնորդներին: Ադրբեջանից և Թուրքիայից բացի, որևէ այլ երկրի միջնորդությունը կարող է դրական լինել, քանի որ Փաշինյանը ղեկավարել չգիտի ու անընդհատ զիջումներ է անում, երրորդ կողմը գոնե կարող է տրամաբանական խոսք ասել և չթողնել, որ միակողմանի զիջում լինի: Երրորդ կողմի առկայությունը կարևոր է»,- նկատեց Հարութ Սասունյանը՝ նկատելով, որ միջնորդներն էլ չեն կարող ավելի հայասեր լինել, քան պետք է լինի Փաշինյանը, բայց գոնե փորձում են կանգնեցնել նրան:

Իսկ Փաշինյան-Էրդողան հանդիպման ժամանակ Փաշինյանի պահվածքն ու առհասարակ «Թուրքիայի տուն» գնալը նա համարում է երեխայական քայլ. «Փաշինյանը իրեն 5 տարեկան երեխայի նման է պահում: Պետք է հասկանա, որ չի կարելի ոխերիմ թշնամու կողքին այդպես պահել, պետք է առնվազն ավելի զուսպ պահել, ոչ թե այնպես, ասես՝ սիրահարն է կողքին կանգնած: Փաշինյանն այդքան էլ չի հասկանում, որ թե՛ Էրդողանն ու Ալիևը, թե՛ նրանց կանայք հայության ոխերիմ թշնամիներն են, չի՛ կարելի իրենց հետ վարվել այնպես, ինչպես այլ երկրների ղեկավարների հետ»:

Խոսելով Ադրբեջանի չդադարող պահանջների մասին, նա նկատեց, որ Փաշինյանը գիշեր-ցերեկ խաղաղություն է մուրում, բայց դրանից, Ադրբեջանի պահանջները չեն նվազում, միևնույն ժամանակ Ալիևը միլիարդներով ավելացնում է իր զինտեխնիկան. «Չեմ ուզում վատ բաներ ասել, տպավորություն է, որ իրականում Ալիևը նստել է Հայաստանի վարչապետի աթոռին, և ինքն է թելադրում Փաշինյանի քայլերը և որոշումները: Խաղաղությունն անկարելի է: Խաղաղության հասնելու համար երկու կողմերն էլ պետք է դա ցանկանան: Եթե մի կողմը խաղաղություն է ցանկանում, իսկ մյուս կողմը՝ ոչնչացնել, ապա անհնարին է այդպիսի խաղաղություն»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan