Ընտրություններին նախապատրաստման կարևորագույն քայլերը Ռուսաստանին դուրս են մղում Երևանի և Բաքվի միջև բանակցային գործընթացից. Վասիլի Կոլտաշով Փաշինյանը մերժել է Ռուբեն Վարդանյանի հարցով Թրամփի առաջարկը․ «Հրապարակ»
15
ՔՊ-ի ու անձամբ Ավինյանի հասցրած վնասը Երևանի բյուջեին վեց ամսում կազմել է 5 մլրդ դրամ կամ 12.5 միլիոն դոլար Սրիկաները մշտաժպիտ են լինում Ընդդիմադիր բոլոր ուժերի միակ թիրախը պետք է լինի Նիկոլ Փաշինյանը․ մնացածը բանսարկություն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը շուտով հաջողությամբ կկարգավորվի․ Թրամփ Ծաղկեգործները ծաղիկներով փակել են Էջմիածին - Երևան մայրուղին Փաշինյանը կհանդիպի իր ռեպրեսիաները ջերմորեն խրախուսող, Արցախի հանձնման «քավոր» Մակրոնի հետ Շինծու գործով ձերբակալված ՀՅԴ երիտասարդների փաստաբանների ասուլիսը ԱՆԻՖ-ի նախկին ղեկավար Դավիթ Փափազյանին կասկածում են Գազայում «պատերազմական հանցագործություններին մեղսակից լինելու մեջ». Կոչ է հղվել նաև ՀՀ կառավարությանը Արցախցիների բողոքի ակցիան կառավարության մոտ (ուղիղ) Մեր քաղաքական թիմի ձևավորումը մեկնարկել է․ անելո՛ւ ենք՝ մեր ձևով․ Սամվել Կարապետյան Պատերազմ Արցախում
Հերթը նորից հասավ ծաղիկ մշակողներին․ Թադևոս Ավետիսյան Սամվել Կարապետյանը կալանավորված է բացառապես քաղաքական հետապնդման նպատակով․ Վարդևանյան Աննախադեպ «ինքնիշխան» ենք, խոսք չկա. Վարդան Ոսկանյան Փաշինյանը մերժել է Ռուբեն Վարդանյանի հարցով Թրամփի առաջարկը Հարուցվել են բողոքներ 3 դատական ատյաններում․ մանրամասներ Լիանա Հարությունյանի և նրա 8 ամսեկան երեխայի գործից Թուրքիայում ԱՄՆ դեսպանն իսկապես ասել է այն, ինչի մասին պայմանավորվում են․ Զատուլին «ՀՀ-ում ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է Մեղրիում՝ 2011թ-ին». Գագիկ Սուրենյան Ընտրություններին նախապատրաստման կարևորագույն քայլերը ՔՊ-ի ու անձամբ Ավինյանի հասցրած վնասը Երևանի բյուջեին վեց ամսում կազմել է 5 մլրդ դրամ կամ 12.5 միլիոն դոլար Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունների չի գնա ուրանի հարստացումից հրաժարվելու պայմանով Ռուսաստանին դուրս են մղում Երևանի և Բաքվի միջև բանակցային գործընթացից. Վասիլի Կոլտաշով Փաշինյանի գնալու հետհաշվարկը միացված է. Արմեն Բադալյան ՔՊ-ի նոր «նշաձո՞ղը», թե՞ հատված եզրագիծ. «Փաստ» Արթուր Չախոյանին ծեծի ենթարկած Նոր Նորքի նախկին ղեկավարի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել. ՔԿ Սրիկաները մշտաժպիտ են լինում ՀԷՑ-ի «հարցերը լուծելուց» հետո կվերադառնա իր պաշտոնին Փաշինյանը «Կաշառում է» ՍԴ-ին Փաշինյանին կանչել են բացատրության Մակրոնն ընդգծել է Հայաստանի հետ համագործակցությունը խորացնելու հանձնառությունը «Մահվան նախարար» Թորոսյանը փախել է իրենից հաշիվ պահանջող ծնողներից. զրույց. «Ժողովուրդ» Փաշինյանը մերժել է Ռուբեն Վարդանյանի հարցով Թրամփի առաջարկը․ «Հրապարակ» Փաշինյանը միայն «ուր որ գնաս, հետդ կգամ»-ի տակ է պարել, ոմանք թաքուն կատակել են, որ իր հետ է պրոյեկտում՝ ուր գնա, հետը պիտի գնանք, անգամ՝ դժոխք ՀԷՑ-ի «հարցերը լուծելուց» հետո կվերադառնա իր պաշտոնին. «Փաստ» Արցախահայությանը «դաբիտ» անելու գործելաոճ. «Փաստ» Ընդդիմադիր բոլոր ուժերի միակ թիրախը պետք է լինի Նիկոլ Փաշինյանը․ մնացածը բանսարկություն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Փաշինյանի համար վախի նոր օջախ է ստեղծվել․ «Կարճ ասած» ՀՀ-ն չի քննարկում սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունը երրորդ կողմի արտապատվիրակելը. Փաշինյանի խոսնակ Պատրաստ ենք 100 տարով վարձակալել Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային միջանցքը. Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը շուտով հաջողությամբ կկարգավորվի․ Թրամփ Սրանով մեզ չեն վախեցնի․ Իգոր Սարգսյանի նամակը՝ ՔԿՀ-ից

«Փաշինյանը դեռ պետք է կատարի ավելի ծանր հանցագործություն...»

Էդուարդ Սարիբեկյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ՄԱԿ-ում Փաշինյանի վերջին ելույթին ու նկատել. «Նյու Յորքում, «Ժողովրդավարության արդյունքները» խորագրով բաց քննարկման ժամանակ, Նիկոլ Փաշինյանն իր մի հատիկ ճառում մի քանի սուտ է ասել Հայաստանում Ժողովրդավարության մասին:

Սուտ համար 1
«Այս հեղափոխությունից հետո հայ հասարակության մեջ այլևս չկա ոչ մի կասկած, որ պաշտոնական ընտրություններն արտացոլում են Հայաստանի ժողովրդի իրական կամքը»։ Ինչպես կասեր դասականը՝ «յահ, իրո՞ք»: Այդ ո՞ր ընտրություններն են արտացոլում ժողովրդի իրական կամքը, եթե գրեթե բոլոր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո քվեարկությամբ ընտրված ընդդիմադիր համայնքապետերը կա՛մ հետընտրական մանիպուլյացիաների պատճառով չեն դառնում համայնքապետ, կա՛մ համայնքապետ դառնալուց հետո ենթարկվում են քրեական և քաղաքական հետապնդումների: Գուցե Փաշինյանը նկատի ունի 2021 թվականի ԱԺ արտահերթ ընտրությունները, երբ Հայաստանի ընտրողները փաստացի շանտաժի և հետապնդումների էին ենթարկվում՝ վարչական լծակների կիրառմա՞մբ կա՛մ ահաբեկվում էին Փաշինյանի կողմից՝ հնարավոր պատերազմի սպառնալիքո՞վ:

Սուտ համար 2
«ժողովրդավարությունն ազատ տնտեսական գործունեության հնարավորություն է տալիս բոլոր մարդկանց։ Հիմա արդեն այս հարցը նույնպես լուծված է»։
Իրականությունն այն է, որ ոչ թե նախկին մենաշնորհները չկան, այլ չկան նախկին մենաշնորհատերերը կամ էլ ճամբարափոխ են եղել և հիմա էլ մենաշնորհներ են բանեցնում իր՝ Նիկոլ Փաշինյանի «բարձր հովանու տակ»:

Սուտ համար 3
«… Այժմ հասարակությունը հնարավորություն ունի հարցեր բարձրացնել, վերանայել կարծրատիպեր և քննարկել անցյալը, ներկան և ապագան»։
Հայաստանում միշտ էլ մարդիկ հարց բարձրացնելու հնարավորություն ունեցել են, այլ բան է, որ եթե նախկինում այդ հարցերի գոնե մի մասը լսելի է եղել իշխանությունների կողմից, ապա հիմա դա ի սպառ բացակայում է: Ավելին՝ Փաշինյանն ամեն ինչ արել է, որ «պատահական» քաղաքցիներից լսի այնպիսի հարցեր, որոնք հարմար են իր ու իր թիմի քաղաքական քիմքին: Փշինյանը լսե՞ց կիրանցիների բողոքը՝ սահմանազատման դեմ: Այո, լսեց, որ ԱԺ դիմաց հավաքված տասնյակ հազարավոր մարդիկ պահանջում են հրաժարական տալ, բայց պատասխանը նռնակներն ու ոստիկանական ռեպրեսիաները եղան:
Կարծրատիպերի մասին. մինչև հիմա Հայաստանի ոչ մի իշխանություն չի խոսել կարծրատիպերի փոփոխման մասին, եթե խոսքը գնացել է Արցախի կարգավիճակի, Հայոց ցեղասպանության ճանաչման և հատուցման, հայ ավանդական ընտանիքի ու արժեհամակարգի մասին: Աննշան բացառություններ եղել են, բայց ցավալի ավարտ են ունեցել: Հիմա, եթե Նիկոլ Փաշինյանը քննարկում է անցյալը, ապա ոչ թե հայկական լսարանի հետ, այլ՝ իր թուրք-ադրբեջանական հովանավորների, որոնցից իր իշխանության պահպանման երաշխիքներ է ակնկալում:

Սուտ համար 4
«Ներկայումս կանայք մեր երկրում ավելի ակտիվ են ու ներգրավված»։
Այո, Աննա Հակոբյանն ու Արփի Դավոյանը, Լարա Ահարոնյանն ու նրա նմանատիպ երևույթներ հիմա առավել ակտիվ ու լսելի են, բայց ինչո՞ւ լսելի չեն, օրինակ, 44-օրյա ու դրան հաջորդած մյուս պատերազմների ու ռազմական բախումների զոհերի մայրերն ու այրիները: Այդ նրա՞նց չէր, որ Եռաբլուրից գետնաքարշ հեռացրին, որպեսզի ինքը՝ Փաշինյանը մտնի ու պղծի նրանց զավակների շիրիմներն՝ իր ներկայությամբ:
Իր ելույթով Փաշինյանը ոչ միայն չի հարգում Հայաստանի քաղաքացիներին, այլև առերևույթ էշի տեղ է դնում միջազգային հանրությանը:

Նա լավ գիտի, թե ի՞նչ զեկույցներ են ստանում ՄԱԿ-ի դահլիճում նստած երկրների ներկայացուցիչները Հայաստանում իրենց դեսպաններից, հատուկ ծառայություններից և ազդեցության գործակալներից: Այդ դեպքում ինչո՞ւ են այդ բարձր ամբիոնից ոչ միայն լսում, այլև ծափահարում այդ ստախոսին: Մի տրամաբանական պատասխան կա. դա հանդուրժվում է մեկ քաղաքական նպատակով՝ Փաշինյանը դեռ պետք է կատարի ավելի ծանր հանցագործություն, որը մեր ազգային շահերի դեմ է, բայց շատ անհրաժեշտ է ծափահարողներին»:
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan