7 տարվա մեջ ՔՊ-ն կատարելագործել է ընտրակաշառքի տեխնոլոգիան. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Կոռուպցիան և ընտրախախտումները ՔՊ-ի ամենասիրած փայն են դարձել. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Մասնակցե՛ք ընտրություններին և թույլ մի տվեք, որ ձեր ձայնն օգտագործեն. Աննա Ավետիսյան (տեսանյութ)
8
Ամբերդ. միացի՜ր, որ փոխենք. «Մայր Հայաստան» թվեաթերթիկ թիվ 4 Աղավնատուն. Միացի՜ր, որ փոխենք. «Մայր Հայաստան» N 4 Լեռնամերձ. Միացի՜ր, որ փոխենք. «Մայր Հայաստան» քվեաթերթիկ թիվ 4 Ինչ է առաջարկում «Մայր Հայաստանը» վաղարշապատցիներին (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քարոզչական թիմը Վաղարշապատի ընտրություններում իրեն շատ լկտի է պահում․ Թևանյան (տեսանյութ) «Մայր Հայաստանի» քարոզարշավը Զվարթնոց գյուղում (տեսանյութ) Գալիք ընտրությունների երկարաժամկետ հետևանքները․ քննարկում (տեսանյութ) Իշխանափոխություն Վաղարշապատում, իշխանափոխություն Հայաստանում․ «Մայր Հայաստան» (տեսանյութ) Տնաբույծ իրավապաշտպանների համար ժողովրդավարությունն ընդամենը բիզնես է․Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Վաղարշապատում ՔՊ-ն ունի երկու դաշնակից՝ վարչական ռեսուրսը և անտարբեր քաղաքացին․ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ամբերդ. միացի՜ր, որ փոխենք. «Մայր Հայաստան» թվեաթերթիկ թիվ 4 Աղավնատուն. Միացի՜ր, որ փոխենք. «Մայր Հայաստան» N 4 Լեռնամերձ. Միացի՜ր, որ փոխենք. «Մայր Հայաստան» քվեաթերթիկ թիվ 4 Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տատիկիս ասել եմ, որ համար 4-ին ընտրի, ըտենց էլ ասել եմ Հինգ տարի անց. պատերազմ, պարտություն և կորուստներ, որ կարող էին և չլինել. «Փաստ» 7 տարվա մեջ ՔՊ-ն կատարելագործել է ընտրակաշառքի տեխնոլոգիան. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գյումրիում խիարը թարս բուսնեց, նույնը տեղի կունենա Վաղարշապատում. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) «Կալանավորելու միջնորդությունները մերժվեցին»․ Վահան Քերոբյան Նիկո՛լ, եկեղեցին չես կարողանա քանդել․ Արմենակ Դանիելյան (տեսանյութ) Փաշինյանի համար իշխանության կորուստը նշանակում է` հայտնվել բանտում. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Մայր Հայաստան». Զվարթնոց գյուղ․ Միացի՛ր, որ փոխենք (տեսանյութ) Տիգրան Ավինյանի հայրը Ալեն Սիմոնյանի՞ն էլ էր ասում համբալ Ինչ է առաջարկում «Մայր Հայաստանը» վաղարշապատցիներին (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քարոզչական թիմը Վաղարշապատի ընտրություններում իրեն շատ լկտի է պահում․ Թևանյան (տեսանյութ) Կոռուպցիան և ընտրախախտումները ՔՊ-ի ամենասիրած փայն են դարձել. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Մասնակցե՛ք ընտրություններին և թույլ մի տվեք, որ ձեր ձայնն օգտագործեն. Աննա Ավետիսյան (տեսանյութ) Ով է բանակցել ՌԴ-ից Ադրբեջանով ցորեն ներկրելու համար ՔՊ-ականները չեն շտապում առաջադրվել 600 մլն դրամ` Հանրապետութան հրապարակը զարդարելու համար ՔՊ-ի ֆեյք ասֆալտապետությունը (տեսանյութ) Այսօր պետք չէ կանգնել առյուծների առաջ՝ նահատակ դառնալու համար, բավական է կանգնել Ճշմարտության կողքին. Ռուբեն վարդապետ Զարգարյան Վարդան Ղուկասյանին կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան. փաստաբան Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին քահանա Արսենյանն ազատ է արձակվել ՔԿՀ-ից Գերագույն հոգևոր խորհուրդը խստորեն դատապարտում է Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ իրականացվող ճնշումները «Մայր Հայաստանի» քարոզարշավը Զվարթնոց գյուղում (տեսանյութ) Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի Ո՞ւր է 5 միլիարդ 751 միլիոնը (տեսանյութ) ՀՀ անվտանգության մասին Նոյեմբերի 16-ին պետք է մերժել ՔՊ-ին և նրա կցորդին. Արշակ Սարգսյան (տեսանյութ)

Մեծ Մասրիկի տարրական դպրոցը փակվեց․ 15 աշխատակցի անգործ թողնելն իշխանությունը համարեց արդյունք

«Երկիրը» գրում է. «Փաշինյանի կառավարությունը որոշել է փակել հերթական դպրոցները, և յուրաքանչյուր հինգշաբթի Կառավարության նիստի օրակարգում որևէ դպրոց փակելու հարցն ասես դարձել է սովորական ու օրինաչափ։ Փակել դպրոց, ուսուցչական անձնակազմին թողնել անգործ, աշակերտների ճակատագիրը մատնել անորոշության ոչ այլ ինչ է, քան՝ կրթական համակարգի գլխատում կամ՝ «սպիտակ ջարդ»։

Կառավարության նիստի այսօրվա օրակարգում նախագիծ է ներկայացվել, ըստ որի՝ նախատեսվում է Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ բնակավայրի տարրական դպրոցը միավորել նույն բնակավայրի միջնակարգ դպրոցին։ Հիմնավորման մեջ նշվում է, որ մեծ Մասրիկի տարրական դպրոցը ներկայում ունի 41 աշակերտ, իսկ աշխատակիցների թիվը՝ 19 է, մինչդեռ միջնակարգ դպրոցն ունի 421 աշակերտ (ներառյալ նախակրթարանի սաները՝ 18 սան) և 68 աշխատակից (ներառյալ նախակրթարանի աշխատակիցները):

Աբսուրդ է, սակայն փաստ, որ Կառավարությունն ակնկալվող արդյունք է համարում սահմանամերձ ու թուրքական սպառնալիքի տակ ապրող Վարդենիսի շրջանի Մեծ Մասրիկում հաստիքների կրճատումը և գումարի տնտեսումը։ «Դպրոցների միաձուլման արդյունքում ակնկալվում է մոտ 15 հաստիքների օպտիմալացում և տարեկան շուրջ 20 միլիոն ՀՀ դրամի տնտեսում»,-նշված է հիմնավորման մեջ։ Ստացվում է, որ սեփական դավադիր գործարքների արդյունքում սահմանամերձ գոտի դարձրած Վարդենիսում դպրոց փակելը և ուսուցիչներին անգործ թողնելը Փաշինյանի կառավարությունը համարում է ձեռքբերում և արդյունավետություն։ Ի՞նչ կարծիքի են Մեծ Մասրիկի տարրական դպրոցում այս քայլի մասին։ Yerkir.am-ը զրուցել է դպրոցի ուսուցիչներից մեկի հետ, ով չցանկանալով ներկայանալ, նշեց, որ իրենց համար զարմանալի անակնկալ էր Կառավարության հաստատմանը ներկայացված այսօրվա որոշումը։

«Ճիշտն ասած՝ անթաքույց ուրախանում էինք, մտածում էինք՝ ինչ լավ է վաղուց չկա դպրոցի փակման խոսակցությունը, գոնե 2 տարի ձգվի, բայց, փաստորեն, արդեն որոշումը շրջանառվում է և պետք է քննարկվի»,-ասաց մեր զրուցակիցը։

Ի պատասխան՝ հուշեցինք, որ ոչ թե քննարկվում է, այլ որոշումն արդեն ներկայացված է կառավարության հաստատմանը։

«Խորը ցավ եմ ապրում, որ 15 աշխատատեղ է կրճատվելու, 15 ընտանիքի անդամներ, գյուղի պայմաններում, վաղվանից կամ 6 ամիս հետո մնալու են անգործ, դրակա՞ն է»,-արձագանքեց դպրոցի աշխատակիցը։

Մեր դիտարկմանը, որ կառավարությունն ասում է՝ գումար է տնտեսում և ձեռքբերում է համարում, նա նշեց․ «Եթե ձեռքբերում է համարում, թող աշխատատեղեր բացելով, կրթական վիճակը կայունացնելով ձեռքբերում անեն։ Ոչինչ չունեմ ասելու, գոնե մենք հոգեբանորեն տրամադրված էինք, որ 2026 թվին էին այս միավորումն անելու, բայց անհասկանալի է, թե ինչո՞ւ այսքան շուտ, ինչո՞ւ այսպես արագացրեցին գործընթացը։ Սա՞ է իրենց տնտեսումն ու երկրի բարգավաճումը»,-ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ դպրոց հաճախում են հիմնականում սոցիալապես անապահով երեխաներ, նաև՝ Արցախից տեղահանված ընտանքիների երեխաներ, որոնք ի վիճակի չեն  2 կմ ճանապարհ կտրելու և հասնելու միջնակարգ դպրոց։

 Ի դեպ, Մեծ Մասրիկի տարրական դպրոցի աշխատակիցը մեր ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ կառավարության որոշման մեջ 2 դպրոցի միջև հեռավորությունը սխալ է նշված՝ 500 մետր, այնինչ՝ 2 կմ է։ Բացի այս, ինչպես նշեց մեր զրուցակիցը, մարզում գործում է 2 տարրական դպրոց, որից մեկը՝ խոպանչու անուն վայելող  մարզպետ Կարեն Սարգսյանի ծննդդավայր Ծովինար գյուղում է։ Հետաքրքիրն այն է, որ մարզպետի ծննդավայրում գործող տարրական դպրոցի միավորման մասին խոսք անգամ չկա»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan