Փաշինյանը ոչ մի շանս չունի, եթե 50 տոկոսից ավելի մարդ գնա ընտրության․ ինչ է սպասվում 2026-ին (տեսանյութ) Ահազանգում են քաղաքացիները հերթական տուգանքների համար (տեսանյութ) Գոնե ամոթ ունենան, գերիների վերադարձը հանրության վրա որպես լավություն չվաճառեն. Իշխան Սաղաթելյան
19
Ի՞նչ կապ կա Թրամփի քայլերի, Գրենդլանդիայի, Վենեսուելայի, Իրանի դեպքերի և ոսկու գնի սրընթաց աճի մեջ «Մենք կանք»... Կաթվածահար Երևան․ չկատարված աշխատանքի արդյունքը (տեսանյութ) Անհույս է մտածելը, որ քաղաքային ոչ լեգիտիմ 9%-ոց «իշխանությունը» մտածելու է Ձեր մասին Նիկոլական «թավշյա» թվաբանություն Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը մերժվեց, կիրառվեց տնային կալանք. Վարդևանյան Հայաստանն ունի թուրքի պահած իշխանություն. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Ինչու է ՔՊ-ն դարձել համր ձուկ (տեսանյութ) Ինչո՞ւ է Դանիել Իոաննիսյանը փորձում հերքել անհերքելին Պատերազմ Արցախում
Ի՞նչ կապ կա Թրամփի քայլերի, Գրենդլանդիայի, Վենեսուելայի, Իրանի դեպքերի և ոսկու գնի սրընթաց աճի մեջ Եպիսկոպոսաց ժողովը կգումարվի Հայաստանից դուրս Փաշինյանը Լևոն Ֆարմանյանին ազատել է պաշտոնից Հունվարի 27-ը սահմանվեց հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր և ոչ աշխատանքային օր ՔՊ-ականները պիտի գերթանկարժեք շորեղեն հագնեն, թե չէ ցնցոտիներով «խաղաղություն» չեն կարող շինել Սամսոնյանի հացադուլի 11-րդ օրն է. Բողոքի ակցիա ՄԻՊ գրասենյակի մոտ Ահա թե ինչ է տիրում Սևան-Երևան մայրուղու «Չայնի» կոչված հատվածում Սամվել Կարապետյանի գործը քննող 53 քննիչները 22 են դարձել՝ չնայած հայտարարում էին, թե դեռ ինտենսիվ քննություն են անցկացնելու. Վարդևանյան «Մենք կանք»... «Քաղաքապետարանը ցանկանում է շատ վարորդների արգելել մուտքը Երևանի Կենտրոն». Արշակ Սարգսյան Ամիսներ շարունակ Մկրտիչ Սրբազանն ազատությունից զրկված է այն բանի համար, որ Ամենայն Հայոց Հայրապետի հետ ազգակցական կապ ունի. Աբրահամյան Նորից պատերա՞զմ, թե՞ խաղաղություն «Մկրտիչ Սրբազանն ազատությունից զրկված է նրա համար, որ Հայրապետի հետ ազգակցական կապ ունի»․ Տիգրան Աբրահամյան Դավթաշենի կամրջի տակ տղամարդու մարմին է հայտնաբերվել Բարձր աշխատավարձ ստացող ամենապարապ մարդը Փաշինյանը ոչ մի շանս չունի, եթե 50 տոկոսից ավելի մարդ գնա ընտրության․ ինչ է սպասվում 2026-ին (տեսանյութ) Պարգևավճարների գումար կա, այս ծրագրի համար չկա (տեսանյութ) Կաթվածահար Երևան․ չկատարված աշխատանքի արդյունքը (տեսանյութ) «Հայաստան» խմբակցությունը հանդիպումների շարք է սկսել․ Իշխան Սաղաթելյան Մեկ օրում 20 հազար դոլար ստանալը ժողովո՞ւրդն է որոշել. Լիա Սարգսյան Ֆիդանն աջակցում է ոչ թե Փաշինյանին, այլ այն գործին, որը նա անում է. Հայկ Նահապետյան Անհույս է մտածելը, որ քաղաքային ոչ լեգիտիմ 9%-ոց «իշխանությունը» մտածելու է Ձեր մասին Ահազանգում են քաղաքացիները հերթական տուգանքների համար (տեսանյութ) Կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանը Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի պաշտպանների հրատապ ասուլիսը. ՈՒՂԻՂ Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմանավորվածություններ. Սիրանուշ Սահակյան «Նողկալի է այդքան իջնելը»․ Միքայել սրբազանը՝ տիրադավ Տերտերյանին Նիկոլական «թավշյա» թվաբանություն Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Փաշինյանը մտադիր է «սրտիկի»-ը դարձնել նախընտրական քարոզարշավի մաս

Ալիևը Զուլֆուգարովի միջոցով «ավետում» է այն մասին, թե ինչ են պահանջելու Հայաստանից «խաղաղության պայմանագիրը» կնքելուց հետո

Հայ հասարակությունը ոչ մի պատկերացում չունի, թե ինչ բանակցություններ է վարում  Փաշինյանը Ալիևի հետ, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» շրջանակներում: Ընդ որում, այդ բանակցություններից տեղյակ չեն նաև Հայաստանի քաղաքական դասի ներկայացուցիչները: Փաշինյանի ուսապարկերի մասին խոսք անգամ չկա, մանավանդ, որ սրանց դա քիչ է հետաքրքրում, սրանք  Փաշինյանի «դակիչներն են», որոնց գլխավոր առաքելությունը այն է, որ պիտի ԱԺ-ում «օրինականցնեն»   Փաշինյանի բոլոր հակապետական բնույթի որոշումները՝ դրա դիմաց ստանալով իրենց փաշինյանական «հավելավճարները»:

Մինչդեռ Ադրբեջանում այս գործնթացը լայնորեն քննարկվում է իրենց քաղաքական դասի կողմից:

Առանցքային միտքը, որ առկա է այս քննարկումներում, այն է, թե ինչ պետք է պահանջել Հայաստանից՝ այդ պայմանագրի կնքումից հետո:

Այս քննարկումների շարքում ամենա հետաքրքիրներից է այդ երկրի նախկին ԱԳ նախարար Զուլֆուգարովի տեսակետը, որը շատերը համարում են Ալիևի տեսակետներին մոտ կարծիք:

Եվ այսպես. ներկայացնենք, թե ինչ է ասում Զուլֆուգարովը:

Ըստ նրա, պայմանագրի կնքման  շրջանակներում  «...սահմանազատման և սահմանազատման գործընթացի վերջնական փուլում կարող է ամբողջությամբ լուծվել սահմանների և հաղորդակցությունների հարցը։ Սրանից հետո հումանիտար խնդիրները դառնում են հրատապ...»։

Այս ձևակերպմամբ, Զուլֆուգարովը նկատի ունի ադրբեջանցիների վերադարձի հարցը Հայաստան:

Զուլֆուգարովը, շարունակելով այս միտքը, Ալիևի հետևյալ  նպատակն  է բացահայտում:

«... Հայաստանը, որպես պետություն, պաշտոնապես տարածքային պահանջներ ներկայացրեց Ադրբեջանին, օկուպացրեց մեր հողերը, մեր տարածքում իրականացվեցին էթնիկ զտումներ, եղան ավերածություններ, վնասներ հասցվեցին պետությանը և ժողովրդին։ Բանակցությունների միջոցով Հայաստանը կարող է ընդունել իր պատասխանատվությունը որպես պետություն և փոխհատուցում վճարել Ադրբեջանին։ Օրինակ, Գերմանիան ստանձնեց ֆաշիզմի պատասխանատվությունը և որպես պետություն փոխհատուցում վճարեց տարբեր պետությունների և անհատների: Փոխհատուցումների վճարման գործընթացը շարունակվել է մինչև վերջերս...»:

Նշենք, որ այս նույն միտքն օրեր առաջ արտահայտեց Իլհամ Ալիևը՝ հանդես գալով Ադրբեջանի խորհրդարանում:

 Նախկին արտգործնախարարը նշեց, որ եթե Հայաստանը չհամաձայնի փոխհատուցում վճարել բանակցությունների միջոցով, ապա Ադրբեջանը որպես պետություն կարող է Հայաստանին դատի տալ միջազգային դատարանում, «օկուպացիայի արդյունքում նրանց պատճառված վնասի հատուցման համար»:  

Ըստ Զուլֆուգարովի,  «...եթե լինեն ուղիղ բանակցություններ, ապա կարող են տարբեր որոշումներ կայացվել, այդ թվում՝ տարածքային փոխհատուցման վերաբերյալ:   Այսինքն՝ միջազգային դատարանները կարող են որոշել միայն որոշակի չափի փոխհատուցում։ Եթե ​​փոխհատուցման գումարի վճարումն անհնար է, ապա Հայաստանը կարող է տարբեր տարբերակներ առաջարկել։ Այսինքն, եթե Հայաստանը տեսնում է, որ փոխհատուցման պահանջվող չափն անհասանելի է, ապա կարող է քննարկվել տարածքային փոխհատուցումը բանակցությունների միջոցով։ Միջազգային պրակտիկայում բանակցություններ են եղել տարածքային հարցի շուրջ։ Օրինակ՝ Չինաստանը, որը ցանկանում էր ելք ունենալ դեպի ծով Հեռավոր Արեւելքում, ԽՍՀՄ-ին առաջարկեց փոխանակել հողի մի մասը։ Այսինքն՝ միջազգային պրակտիկայում նման դեպքեր կան։ Բայց նախ այս թեման պետք է բարձրացվի...»։

Հիշեցնենք, որ Զուլֆուգարովի այս միտքն էլ հնչեցրել էր Թուրքիայի նախագահ Էրդողանը, որի հետ վերջերս սիրալիր նկարվել էր Հայաստանի գործող վարչապետը:

Այսինքն, Ադրբեջանում  «խաղաղ պայմանագրի»  կնքումը, դիտարկում են, ոչ թե  Հայաստանի հետ վերջնական հարցերի լուծման ձև, այլ ճիշտ հակառակը՝ որպես նոր հանգրվան, Հայաստանին նոր պահանջներ ներկայացնելու միջոց:

Ինչը տրամաբանական է, քանզի այսօրվա Հայաստանը ներկայացվում է պարտվող դեմքով և հայտարարում, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններում երկրին միջնորդ երկիր անհրաժեշտ չէ:

Հայ ժողովուրդը արդեն իրեն խայտառակել է վեց տարի իշխանության ղեկին պահելով այս պարտված դեմքին: Եթե այդ դեմքը շարունակի ներկայացնել Հայաստանը ևս մեկ-երկու տարի, ապա միջազգային հանրությունը արդարացի կհամարի, որ այսպիսի ժողովուրդին պահանջներ ներկայացնեն, քանզի իրեն չհարգող ժողովուրդը, չի կարող ակնկալել, որ իրեն կհարգեն մյուս ժողովուրդներն ու պետությունները:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan