Մի օրվա մեջ երկրորդ դպրոցը կփակվի, կկրճատվեն հաստիքներ

Դիտել նաև
Հայտնի է՝ քանի օր տանը կլինեն աշակերտները գարնանային արձակուրդներին
13-ամյա տղան Ջրվեժ գյուղի միջնակարգ դպրոցի 3-րդ հարկից ցած է ընկել. վիճակը ծայրահեղ ծանր է
Շինարարությունը նոր է ավարտվել, բայց դպրոցը ցանկանում են քանդել
Հայաստանում դպրոցները փայտով են ջեռուցվում
Դասագրքի այրվող դրոշի նկարը փոխում են
Կառավարությունը այսօրվա՝ սեպտեմբերի 26-ի նիստի օրակարգում ներառել է հերթական դպրոցի փակման նախագիծ։ Համաձայն հիմնավորման, Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի տարրական դպրոցում սովորում է 41 աշակերտ։
Աշխատակիցների թիվը 19 է: Մեծ Մասրիկ գյուղի միջնակարգ դպրոցն էլ ունի 421 աշակերտ (ներառյալ նախակրթարանի սաները՝ 18 սան) և 68 աշխատակից (ներառյալ նախակրթարանի աշխատակիցները): Ուստի որոշվել է Տարրական դպրոցը փակել և աշակերտներին տեղափոխել միջնակարգ դպրոց։
Արդյունքում ակնկալվում է մոտ 15 հաստիքների օպտիմալացում և տարեկան շուրջ 20 միլիոն ՀՀ դրամի տնտեսում: