«Եթե Նիկոլ Փաշինյանին սկսի հետաքրքրել Ալեն Սիմոնյանի անձնականը, այնտեղ շատ ավելի հետաքրքիր բացահայտումներ կլինեն». Բորիս Մուրազի (տեսանյութ) Թուրքիան կարող է դառնալ կամուրջ Հայաստանի և ԵՄ-ի միջև. Վահան Կոստանյան Ողբի ու որբի նահատակ Հայրենիք
8
Ոչ ադեկվատի վտանգավոր թեզերը. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Դամասկոսը գրավված է, Ասադը լքել է երկիրը. Թուրքիան զավթեց Սիրիան, հաջորդը... Փաշինյանը Փարիզում բոլ-բոլ նկարվել է. Մակրոն, Թրամփ, Մասկ... Տնետուն աշխատանք․ Նիկոլին տոտալ մերժում են Գյումրիում սգո էջը փակված է. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ վերաօծվեց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին 13 անգամ թանկացումն ապօրինի է․ կարմիր գծերի թանկացման դեմ «Մայր Հայաստանի» դատական հայցի քննությանը Հայկական երկրորդ հեռուստաալիքի անդրադարձը Ռուսաստանը հուսով է, որ Արևմուտքին հղած ազդանշանը լուրջ է ընդունվել. Լավրով Սպիտակի ավերիչ երկրաշարժից 36 տարի է անցել Yerkir Media-ի ռեպորտաժը կարմիր գծերի թանկացման դեմ «Մայր Հայաստանի» դատական հայցի քննության վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվել՝ ի հիշատակ ավերիչ երկրաշարժի զոհերի Պատերազմ Արցախում
Մեծահոգաբար 48 ժամ՝ Ալեն Սիմոնյանին իր սուտը հերքելու համար․ Գեղամ Մանուկյան Հիմա էլ իշխանությունը ձեռնամուխ է եղել ահաբեկչություն հովանավորող երկրին ՀՀ-ԵՄ միջնորդ կարգել. Աբրահամյան Դամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմն իր աշխատանքները կշարունակի Բեյրութից. ՀՀ ԱԳՆ «Եթե Նիկոլ Փաշինյանին սկսի հետաքրքրել Ալեն Սիմոնյանի անձնականը, այնտեղ շատ ավելի հետաքրքիր բացահայտումներ կլինեն». Բորիս Մուրազի (տեսանյութ) Հերթական ահազանգը․ անգամ բարեկարգումը չեն կարողանում անվնաս իրականացնել (տեսանյութ) Ոչ ադեկվատի վտանգավոր թեզերը. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Փարիզում կայացել է Ուկրաինայի և Վրաստանի նախագահների հանդիպումը Նիկոլն էլ Ալիևի «Աղազարյանն» է. Արմեն Աշոտյան Թուրքիան կարող է դառնալ կամուրջ Հայաստանի և ԵՄ-ի միջև. Վահան Կոստանյան Գյումրեցիներ, գո՞հ եք ձեր ընտրած Նիկոլից. դե հիմա լսեք. Սևակ Հակոբյան Չարենցավանում երեք ոստիկաններ դաժանաբար ծեծի են ենթարկել արցախցի Արա Օհանյանին. Փաստաբան Փաստացի էլ չկա նախկին Սիրիան. Վարուժան Գեղամյան Գաբրիել Ջեմբերջանի նկատմամբ քրեական վարույթ են հարուցել` փողերի լվացման մեղադրանքով. «Հրապարակ» Դամասկոսը գրավված է, Ասադը լքել է երկիրը. Թուրքիան զավթեց Սիրիան, հաջորդը... Փաշինյանը Փարիզում բոլ-բոլ նկարվել է. Մակրոն, Թրամփ, Մասկ... Տնետուն աշխատանք․ Նիկոլին տոտալ մերժում են Ողբի ու որբի նահատակ Հայրենիք Հենրիխ Մխիթարյանը՝ Ինտեր- Պարմա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ Մենք մեկ նպատակ, թիրախ, ճանապարհ ունենք՝ վերացնել, հեռացնել չարիքի իշխանությունը․ Բագրատ Սրբազան Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՌԴ դեսպանություն Գյումրիում սգո էջը փակված է. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ վերաօծվեց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին Երկու աթոռի վրա նստելը ոչ մեկին չի օգնել. Չիժովը՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Փաշինյանի խոսքերի մասին (տեսանյութ) 13 անգամ թանկացումն ապօրինի է․ կարմիր գծերի թանկացման դեմ «Մայր Հայաստանի» դատական հայցի քննությանը Հայկական երկրորդ հեռուստաալիքի անդրադարձը Փաշինյանըն ժողովրդին դրել է գորտի վիճակի մեջ՝ սառը ջրում եփում է. Ձյունիկ Աղաջանյան Իրանը հերքում է Դամասկոսում դեսպանատան աշխատակիցների տարհանման մասին լուրը Թուրքական քաղաքականության հետևողականությունը, համառությունը տարածաշրջանում ոչ մեկ չունի. Գեղամյան ԱՄՆ-ը իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Սիրիայից, «քանի դեռ կա կոմերցիոն հնարավորություն» Բոլորը վերջապես համոզվեցին, որ վրացական պետությունն ուժեղ է. Կոբախիձե ՀՖՖ-ն հայտարարություն է տարածել Չանչարևիչի վնասվածքի վերաբերյալ

Եվ դեպի ո՞ւր այդպես անհաղորդ, անկարեկից, անհիշողություն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեկ տարի առաջ՝ սեպտեմբերի 25-ի երեկոյան առանց այդ էլ օրհասի մեջ գտնվող Արցախում սարսափելի ողբերգություն տեղի ունեցավ: Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքի բենզինի պահեստում անհայտ պատճառներով տեղի ունեցավ պայթյուն: Հարյուրավոր մարդիկ, որ հավաքվել էին այդ պահեստի մոտ՝ Հայաստանի Հանրապետության տարածք հասնելու համար որոշ չափով վառելիք ստանալու համար, վայրկենապես հայտնվեցին կրակի ճիրաններում:

Վերջերս շրջանառված տեղեկության համաձայն, միայն այդ պայթյունից զոհվել է 238 մարդ, ևս 22 հոգու ճակատագիրը մինչ օրս անհայտ է ու այդպես էլ, հնարավոր է, անհայտ մնա: Հարյուրավոր մարդիկ էլ ծանր այրվածքներ ստացան, վիրավորներ կան, որ մինչ օրս չեն ապաքինվել: Ինչն է հատկանշական. կատարված ողբերգության հետ կապված սուգ չհայտարարվեց: Կարծես այդ մարդիկ մերոնք չէին, մեր ազգակիցներն ու հայրենակիցները չէին, կարծես միևնույնն էր, թե ինչ է կատարվել: Բայց դա չէ միայն: Աղետներն ու բազմաթիվ մահերը Փաշինյանի ու ՔՊ-ի կառավարման այս 6 տարիներին, սոսկալի է հնչում, բայց սովորական, առօրեական մի բան են դարձել, ըստ այնմ՝ մարդկային նկարագրից զրկելով թե՛ անհատների, թե՛ հավաքականությանը:

Ո՞վ է հիմա հիշում, որ 2020-ի պատերազմից առաջ առնվազն 11 մարդ մահացավ «տեխնիկական սպիրտից» պատրաստված «օղի» օգտագործելու հետևանքով: Որևէ մեկը հիշո՞ւմ է, տեղյա՞կ է, թե այդ խայտառակ եղելության «գործի» քննությունն ինչով ավարտվեց: Այսպես կոչված՝ «պինցետով, տնական արաղով» հաղթահարելի կորոնավարակի համաճարակից ավելի քան 10 հազար մարդ մահացավ: Մեր այդ հայրենակիցների հիշատակի հավաքական օր հայտարարվե՞ց: Ո՛չ: Կարծես դա մեր հայրենակիցները, մեր հարազատները չէին: Փաշինյանը 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրեց տխրահռչակ «կապիտուլյացիոն հայտարարությունը»՝ պատերազմում ավելի քան 5000 զինվորների ու սպաների մահվան մատնելուց հետո:

Մեր այդ լուսավոր տղաների հիշատակը հարգելու համար սգո օր հայտարարվե՞ց: Ո՛չ: Միայն Փաշինյանի «լայվային» բացականչությունները հնչեցին, թե՝ «եկել է քաղաքացու վրեժի ժամանակը...»: Հիշեք 2021-ի մայիսի սրացումները, 2022-ի սեպտեմբերյան մարտերը: Զոհեր, զոհեր, զոհեր: Ոչ մեկի դեպքում իշխանությունները որևէ կերպ հաղորդակից չեղան, անհաղորդ մնացին: Միանգամից 15 զինվորական այրվեց «զորանոցի» տակ հարմարեցված ինչ-որ կիսաբարաքային շինության մեջ...

Ու էլի՝ ոչ մի խոսք քրեական վարույթի ընթացքի մասին: Եթե մի չորրորդական կարգի երևույթի վերաբերյալ «թեմա» լինի, անմիջապես կտարածեն, կարձագանքեն, կմեկնաբանեն: Կարևորը՝ տակը քաղաքական աստառ լինի: Իսկ մարդկային տասնյակ, հարյուրավոր, հազարավոր կյանքերը... ոչի՞նչ: Լավ, այս իշխանությունը հազարավոր մարդկանց մահվան պատճառ է դարձել, ըստ այդմ՝ պիտի լռեն, սգո օր չհայտարարեն, փորձեն մոռացության տալ: Իսկ մե՞նք, մյուսնե՞րս: Իսկապե՞ս անհաղորդ ու անկարեկից ենք դառնում, թե՞ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց մահը դարձնել «սովորական մի բան»: Եվ այդպես ո՞ւր ենք գնում: Դեպի ապագա՞»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan