Ղազախստանում կայացավ 2024 թվականի արտադրության «Լեքսուս GX 550» ամենագնացի շնորհանդեսը
«Լեքսուս Ղազախստան»-ը և «Լեքսուս Եվրոպա»-ն Հարավային Կովկասի երկրների լրատվամիջոցների ներկայացուցիչներին հրավիրել էին Ղազախստանի Ակտաու քաղաք՝ մասնակցելու 2024 թվականի արտադրության «Լեքսուս GX 550» ամենագնացի փորձարկմանը։
Լրատվամիջոցների ներկայացուցիչները հնարավորություն ունեցան շքեղ դիզայնով, տեխնիկական նորարարություններով ամենագնացը փորձարկել Ակտաուի գեղատեսիլ վայրերում։
Անվտանգությունն առաջնային է սկզբունքով` կիրառվել է Lexus Safety System-ը, նախաբախման անվտանգության համակարգը նվազեցնում է այլ տրանսպորտային միջոցների ու հետիոտների հետ բախման վտանգը, վարորդին աջակցող նորարարական տեխնոլոգիաների շնորհիվ «Լեքսուս GX 550» ամենագնացով երթեկելը ոչ միայն չի հոգնեցնում, այլ նաև խիստ հաճելի է դառնում։ Մեքենայի սրահն առանձնանում է գերհարմարավետությամբ, մինիմալիզմով, ժամանակակից դիզայներական լուծումներով՝ պատրաստ բավարարելու ամենաքհմահաճ հաճախորդների պահանջները։
Նոր մոդելն արդեն հասանելի է «Լեքսուս Երևան»-ի սրահում՝ պատրաստ հաղթահարելու հայաստանյան արտաճանապարհային, լեռնային, քաղաքային ճանապարհները։