Վերաօծման արարողությանը հաջորդող օրերին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ
Դիտել նաև
Ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին
Կաթողիկոսի եղբոր նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժարվել է ցուցմունք տալ
Եպիսկոպոսները մեկնել են Ավստրիա. Վեհափառի բացակայության պատճառով՝ կլինի եպիսկոպոսական հավաք
Կաթողիկոսին մեղադրանք առաջադրելը եղել է ուղիղ Փաշինյանի ցուցումով. ՔԻՀԿ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Տաճարի վերաօծման արարողությանը հաջորդող շաբաթվա բոլոր օրերին՝ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ը, ժամը 19:00-ին, Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ հայրենիքի խաղաղության և անսասանության, մեր ժողովրդի անվտանգ ու բարօր կյանքի, ինչպես նաև անհայտ կորած, գերության մեջ գտնվող և զոհված մեր զավակների ու նրանց ընտանիքների համար։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը սիրով հրավիրում էբարեպաշտ մեր ժողովրդին՝ իրենց աղոթական մասնակցությունը բերելու մատուցվելիք Սուրբ և Անմահ Պատարագներին։

