Oրվա իշխանական ներկայացուցիչներ, դուք տապալել եք այս ոլորտի «բարեփոխումը» «Մեր համբերության բաժակը լցվել է, հերի՝ք է. «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում գործադուլ է (տեսանյութ) Ավինյանի տոմսը դեպի ԱՄՆ արժեցել է 7.6 մլն դրամ
3
Անդրանիկ Թևանյանը հանդիպում է գործադուլ անող վարորդների հետ (ուղիղ) Անդրանիկ Թևանյանը հանդիպում է գործադուլ անող վարորդների հետ (ուղիղ) «Մայր Հայաստան» խմբակցությունը ներկա է ավտոբուսի վարորդների գործադուլին Տրանսպորտային կոլապս Ավտոբուսների վարորդները գործադուլ են անում, իսկ քաղաքապետարանում նրանց պահաջները համարում են «անտրամաբանական» Նիկոլ Փաշինյանն ուզում է պատմություն դարձնել Հայաստանը՝ «Իրական Հայաստանի» մասին ճամարտակություններով Սիրիայում Թուրքիան խախտել է ընդունված ստատուս-քվոն, և զարմանալի է որոշ հայ գործիչների տարօրինակ արձագանքը Մարդիկ նյութական լուրջ խնդրի առաջ են․ հայազգի պատգամավորը՝ Հալեպում տիրող վիճակի մասին Մանրամասներ՝ Երևանի թիվ 28 մանկապարտեզում տեղի ունեցած դեպքից (տեսանյութ) Ի՞նչ հեռանկար է սպասվում Վրաստանին. Իվանիշվիլու թիմը սպասում է Թրամփին, իսկ ընդդիմությունը ցանկանում է օր առաջ նոր «Մայդան»-ը կյանքի կոչել (տեսանյութ) Պատերազմ Արցախում
ՀՀ Հալեպի գլխավոր հյուպատոսը առայժմ իր աշխատանքը կշարունակի Դամասկոսում․ «Գանձասար» Անդրանիկ Թևանյանը հանդիպում է գործադուլ անող վարորդների հետ (ուղիղ) Երևանի քաղաքապետարանը այս ցուրտ օրերին ժողովրդին թողել է փողոցում (տեսանյութ) Oրվա իշխանական ներկայացուցիչներ, դուք տապալել եք այս ոլորտի «բարեփոխումը» «Մեր համբերության բաժակը լցվել է, հերի՝ք է. «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում գործադուլ է (տեսանյութ) Անդրանիկ Թևանյանը հանդիպում է գործադուլ անող վարորդների հետ (ուղիղ) Երկերեսանիության բարոյազուրկ պատկերը. «Փաստ» Մենք ստեղծում ենք անվտանգային մի համակարգ, որի առաջին գծում բանակը չէ. Նիկոլ Փաշինյան ԿԽՄԿ-ի տվյալներով ղարաբաղյան hшկամարտության հետևանքով անհետ կորած անձանց թիվը մոտ է 5,000-ին, որոնցից շուրջ 1,000-ը հայեր են «Մայր Հայաստան» խմբակցությունը ներկա է ավտոբուսի վարորդների գործադուլին Տրանսպորտային կոլապս Ավտոբուսների վարորդները գործադուլ են անում, իսկ քաղաքապետարանում նրանց պահաջները համարում են «անտրամաբանական» Փաշինյանը հրահանգել է թիմին՝ ոչ մի արտերկիր, միայն թանգարաններ Փաշինյանի շոուները միայն sms-ներով սկանդալային ազատումներով չեն սահմանափակվի Անդրանիկ Քոչարյանը կանգնել է ՔՊ վարչության առջև ու ներողություն խնդրել Ռոբերտ Քոչարյանը փրկե՞ց Հովիկ Աղազարյանին Նիկոլի խոփը Հովիկի քարին է դեմ առել Թունյանի ԱԺ սենյակում «մինի խնջույք» են կազմակերպել Կանգառներում «ասեղ գցելու» տեղ չկա․ ավտոբուսի վարորդները գործադուլ են անում «Հայաստան» խմբակցության պատգամավորները դատական հայց են ներկայացրել ընդդեմ կառավարության և ԱԳՆ֊ի Մկներն էլ են պլստում, ձկներն էլ․ Ի՞նչ է անում «խեղճ» Նիկոլը․ «Կարճ ասած» Մոսկվան Երևանին է առաջարկել մոդուլային ատոմային կայանի կառուցման նախագիծը. Վահե Դավթյան Իրենց պտի դատեն, ոչ թե ինձ. հունիսի 12-ի գործով «մեղադրյալ» Բայդենը 2 քրեական գործով ներում է շնորհել որդուն Փաստաբանը ծիծաղեց հունիսի 12-ի գործով մեղադրանքի վրա Ալեքսանդրապոլը թուրքական ներխուժումից փրկվում է, բայց հարեվան գյուղերը՝ ոչ. 1853թ. Դեկտեմբերի 3-ի մինչև դեկտեմբերի 5-ը փակ կլինի «Բարեկամության ուղեանցը» «Ինչպիսի՞ դեկտեմբեր է մեզ սպասվում». Գագիկ Սուրենյան Հայտնի է, երբ կսկսվի դեկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը Նիկոլ Փաշինյանն ուզում է պատմություն դարձնել Հայաստանը՝ «Իրական Հայաստանի» մասին ճամարտակություններով

Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր իշխանությունից հեռացող ԽՍՀՄ-ի նախկին ղեկավար Գորբաչովի ելույթը

Սովորաբար, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի    նստաշրջաններին երկրների ղեկավարները  հանդես են գալիս իրենց երկրների ուղերձներով, որտեղ նշում են նաև պահի կարևոր շեշտադրումները:

Այդպիսին էին նաև Հայաստանի բոլոր ղեկավարների ելույթները նախկինում:

Փաշինյանի այս վերջին ելույթը տարբերվում էր բոլորից: Նրա ելույթի մեջ, գրեթե ոչ մի մեսիջ չկար, ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ մեզ հուզող խնդիրների վերաբերյալ:

Փաշինյանը բառախաղերով, փորձեց կապել այս նստաշրջանի «Ապագայի գագաթնաժողովի»   անվանումը   «Ապագա   կա, կա ապագա»  2021-ին իր նախնտրական կարգախոսի հետ, փորձելով ցույց տալ, թե իբր ինքը և իր գործնեությունը համահունչ է  ՄԱԿ-ի կողմից հռչակված  կարգախոսի հետ: Սակայն նույնիսկ այս հարցում, իր համեմատությունը ի վնաս իրեն ստացվեց: Քանի որ հիշեցնելով իր կարգախոսը, նա մեկ անգամ  ևս հիշեցրեց իր պարտված ծրագրերի մասին:

2021-ին նա, փաստացի խաբելով հանրությանը այս կարգախոսով, կրկին նոր ողբերգությւններ բերեց Հայաստանին: 2022-ի սեպտեմբերին սպանվեցին ավելի քան 200 հայ զինվորականներ, և զոհերի քանակը փաստացի երկու անգամ ավել էր 2016-ի ապրիլյան պատերազմի զոհերից:

Հասկանալի է, որ դա չէր խոստացել Փաշինյանը Հայաստանին:

 Այդ դեպքից հետո, 2022-ի հոկտեմբերին, նա ադրբեջանցիների համար, պատմական զիջում կատարեց, համաձայնվելով, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում: Հասկանալի է, որ այդպիսի «ապագա»  չէր ակնկալում  հայ ժողովուրդը իրենից:

2022-ի հոկտեմբերին Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս, Փաշինյանը, փաստացի մահվան դատապարտեց արցախցիներին իրենց Հայրենիքում, որի արդյունքում Ադրբեջանը սկզբից շրջափակեց Արցախը, իսկ հետո պարտադրեց, որ այնտեղի բնակչությունը լքի իր Հայրենիքը:

Հասկանալի է, որ նման «ապագա», մարդիկ նույնիսկ իրենց թշնամիներին չէին ցանկանա: Իսկ Փաշինյանի այսպիսի «ապագաներով» կործանեց  Արցախը, գրեթե կործանման եզրին է հասցրել նաև Հայաստանը, իսկ երկու օր առաջ, առանց ամոթ զգալու, ՄԱԿ-ի ամբիոնից, կրկին հիշեցրեց իր «կարգախոսը»:

Նույնիսկ չենք քննարկի, թե ինչ բովանդակություն ուներ իր ելույթը ՄԱԿ-ում, որը ավելի շատ  հիշեցնում էր ցածր որակի մանկապատանեկան  ոտանավոր, քան լուրջ քաղաքական ասույթ:

Սակայն իր այս ոտանավոր-խոսքում, կարմիր թելով անցնում էր մի թեզ, որ այլևս ինքը ոչինչ չունի ասելու միջազգային հանրությանը, ներկայացնելով Հայաստանը:

Մոտավորապես նույն վիճակում էր հայտնվել Գորբաչովը 1990-ին, երբ ԽՍՀՄ-ը տապալել էր, բոլոր առումներով, բայց ՄԱԿ-ում հանդես էր գալիս գեղեցիկ փաթեթավորված և ոչինչ չասող ելույթներով: Արևմտյան դիտորդներն այն ժամանակ նշում էին, որ Գորբաչովն այն ժամանակ հանդես էր գալիս, արդեն ոչ թե խորհրդային լսարանի, այլ արևմտյան լսարանի համար, քանի որ վաղուց էր կորցրել իր հեղինակությունը ԽՍՀՄ-ում, բայց ցանկանում էր, գոնե արևմտյան տիրույթում մնալ յուրային գործիչ:  Դա իշխանությունից հեռացող գործչի պահվածք էր, որ հասկանում էր, որ սեփական Հայրենիքում այլևս անելիք չուներ, սակայն փորձում էր պահանջված մնալ արևմտյան հարթակներում:

Գրեթե նույն ոճը տեսանելի էր նաև Փաշինյանի մոտ:

Փաշինյանն արդեն ամբողջովին սպառված գործիչ է, իսկ թե ինչու է նա մինչ այսօր կարողացել մնալ իշխանությանը, սա արդեն այլ խնդիր է, որը պայմանավորված է Հայաստանի քաղաքական դաշտի անկատարությամբ:

Բայց  դա արդեն այլ խոսակցության թեմա է:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan