«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները այցելել են ՁՎՊ՝ առավոտյան Գումի շուկայից բերման ենթարկված մսավաճառների խնդրով (տեսանյութ) Ասեք՝ կանե՞նք, թե կուզենք՝ կանենք, կուզենք՝ չէ. քաղաքապետարանը միայն օրենքներ է խախտում Ասում են՝ սառնամանիք է լինելու
14
«Մայր Հայաստանի» նախագիծը քաղաքային տրանսպորտի գնի վերաբերյալ. հանրային իրազեկում (տեսանյութ) Մոսկվայում Պուտին-Փաշինյան հանդիպում չի նախատեսվում Երևանցիներն աջակցում են տրանսպորտի գնին վերաբերող «Մայր Հայաստանի» նախագծին Անհուսալի կառավարությունը, անհուսալի վարկերը և հուսալի բիզնեսի ոչնչացումը Սիրիան կանգնած է մեծ վտանգների առջև. Ի՞նչ պետք է անեն այնտեղ ապրող հայերը Նիկոլ Փաշինյանի իշխանության փայլն ու թշվառությունը Փաշինյանի ոստիկանությունը հարձակվեց «Գումի շուկայի» մսավաճառների վրա, խլեց մսեղիքը (տեսանյութ) Փաշինյանը մեկնել է իր չսիրած Ռուսաստան՝ նախագահելու իր չսիրած ԵԱՏՄ նիստը Ուսապարկերը Նիկոլի հետ ոչինչ էին, իսկ առանց Նիկոլի՝ ոչնչություն. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Time-ը «Տարվա մարդ» է ճանաչել Թրամփին Պատերազմ Արցախում
«Քաղաքի բյուջե չի է՜, «Ավինյան PICTURES» վիճակ ա լրիվ»,-Մանուկ Սուքիասյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները այցելել են ՁՎՊ՝ առավոտյան Գումի շուկայից բերման ենթարկված մսավաճառների խնդրով (տեսանյութ) Օրբելի փողոցում տղամարդն ընկել է շենքի տանիքից «Մայր Հայաստանի» նախագիծը քաղաքային տրանսպորտի գնի վերաբերյալ. հանրային իրազեկում (տեսանյութ) Ֆրանսիան նոր վարչապետ ունի Մերձավոր Արևելքում գրեթե ամեն օր տեղի են ունենում փոփոխություններ ու զարգացումներ․ Վարդան Ոսկանյան «Ժողովրդի իշխանությունը» դուրս է գալիս Վրաստանի խորհրդարանի իշխող մեծամասնությունից և դառնում ընդդիմադիր Ժողովրդին գցում էին ավտոի տակ, քշեց մարդկանց վրա. Մսավաճառը՝ ոստիկանների մասին Ֆրանսիան նոր վարչապետ ունի Սպանդանոցային հզորությունները բավարար չեն ամբողջ ծավալով ապահովելու սպանդանոցային ծագման մսի իրացում. Բաբկեն Պիպոյան Լարսը երկկողմանի փակ է Այսօր մահացած 13-ամյա աղջկա տատը մեղադրում է երեխայի մորը. Մանրամասներ Մոսկվայում Պուտին-Փաշինյան հանդիպում չի նախատեսվում Գումի շուկայի մոտից 7 անձ ձերբակալվել է Երևանցիներն աջակցում են տրանսպորտի գնին վերաբերող «Մայր Հայաստանի» նախագծին Գումի շուկայից ոստիկանները բերման են ենթարկել մսավաճառներին և առգրավել միսը (տեսանյութ) Անհուսալի կառավարությունը, անհուսալի վարկերը և հուսալի բիզնեսի ոչնչացումը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց Ասեք՝ կանե՞նք, թե կուզենք՝ կանենք, կուզենք՝ չէ. քաղաքապետարանը միայն օրենքներ է խախտում Արագածոտնում բախվել են ՀՀ ՊՆ-ի «UAZ Patriot»-ն ու 2 «Opel»-ները. կա 3 վիրավոր Սիրիան կանգնած է մեծ վտանգների առջև. Ի՞նչ պետք է անեն այնտեղ ապրող հայերը Նիկոլ Փաշինյանի իշխանության փայլն ու թշվառությունը ԼՂ հայերի վերադարձի հնարավորություն միանշանակ տեսնում եմ. դա չի կարող անտեսվել, պետք է շարունակել պայքարել. Օկամպո «Վանաձոր» ԲԿ-ում 13-ամյա աղջիկ է մահացել ««Գումի» շուկայից մոտ 1 տոննա միս է առգրավվել»․ ՍԱՏՄ. Տեսանյութ «Տեսանելիությունը ցածր է, «Զվարթնոց»-ից չվերթներ չեն իրականացվում»․ Լուսինե Մողրովյան Դե ժողովուրդ ջան, իջեք․ Էսօր սենց․ Մոնումենտի ամենախցանված վայրում, որտեղ անգամ տաքսի չես կանչի․ արտակարգ դեպք Դամասկոսի և Հալեպի օդանավակայանները վերսկսել են աշխատանքը՝ հատուկ թույլտվություններով Ասում են՝ սառնամանիք է լինելու Էկոպարեկային ծառայության ներդրումը նախարարության համար արժեցել է 5.7 միլիարդ դրամ․ «Ժողովուրդ»

Քաղաքական գործընթացների աշնանային ներկապնակը. ի՞նչ սպասել առաջիկայում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրացույցը հուշում է, որ ընդամենը մի քանի օրից աշնան առաջին ամիսը կդառնա «պատմական»: Սեպտեմբերի ավարտը, ամեն պարագայում, նշանակալի է լինելու, առաջին հերթին՝ հոգևոր-բարոյական, ազգային-կրոնական առումներով: Բնականաբար, նկատի ունենք Մյուռոնօրհնեքի հետաձգված արարողությունը և վեցամյա դադարից հետո վերանորոգված Մայր տաճարի վերաօծումը: Մյուռոնօրհնեքը, ինչպես հայտնի է, պետք է տեղի ունենար դեռ 1 տարի առաջ, սակայն նկատի ունենալով փաշինյանական իշխանության կողմից Արցախն աղետի մատնելն ու բազմահազարամյա բնօրրանի հայաթափումը՝ Հայ առաքելական եկեղեցու հովվապետն ու հոգևոր բարձր դասը հետաձգեցին այդ արարողությունը, ինչը միանգամայն հասկանալի էր:

Ինչ վերաբերում է Մայր տաճարի վերաօծմանը, ապա դա ևս խիստ խորհրդանշական է: Արդեն ուղիղ 6 տարի է, ինչ հայ քրիստոնյաներիս համար գլխավոր սրբավայրի՝ Մայր տաճարի դռները փակ էին՝ վերականգնման և վերանորոգման պատճառով: Այս շաբաթավարտին նախատեսված է Մայր տաճարի վերաբացումն ու վերաօծումը: Նույնիսկ բավական քաղաքականացված շրջանակներում կան անձինք, որ դրա մեջ որոշակի նախախնամություն ու խորհուրդ են տեսնում: Եթե կրոնական ու գուցե նաև՝ միստիկական նման ընկալումները դնենք մի կողմ, ապա Մյուռոնօրհնեքի և Մայր տաճարի վերաօծման արարողությունները հավել յալ քաղաքական ուշադրություն են սևեռել իրենց վրա նաև այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը, նրա ՔՊ-ն դրսևորում են ծայրահեղ թշնամական վերաբերմունք առ Հայ առաքելական եկեղեցին և հոգևոր դասը:

Իսկ նախօրեին Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ «Սրբազան պայքարի» հրավիրած մեծ հավաքը՝ ահռելի ու լեփ-լեցուն դահլիճում:

Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մասնավորապես հայտարարեց. «Քննարկումների, վերլուծությունների, տարաբնույթ մեկնաբանությունների, հավակնությունների ժամանակը վաղուց սպառված է։ Եկել է բռունցքվելու և գործելու ժամանակը: Այսպիսով, որոշ հանգամանքներ հաշվի առնելով, ի մասնավորի՝ սեպտեմբերի 28ին և 29-ին Սրբազան Մյուռոնօրհնության և Մայր տաճարի վերաօծման արարողությունները, մեր համակարգող խորհրդի և տարբեր մարդկանց հետ խորհրդակցաբար որոշել ենք, որ մեր ակտիվ պայքարի շրջանը վերսկսում ենք հոկտեմբերի 2-ին՝ ժամը 18։30-ին՝ հավաքվելով Հանրապետության հրապարակում»: Հաշվի առնելով առկա տրամադրություններն ու ընթացիկ զարգացումները՝ կարելի է ասել, որ սա աշնան «թեժացման» կոնկրետ հայտ է:

Ըստ որում, երբ ասում ենք՝ «թեժ աշուն», ամենևին պարտադիր չէ դրա տակ հասկանալ փողոցային հուժկու հավաքներ, փաշինյանական ոստիկանության ու «կարմրասև բերետների» հետ արյունահեղ ընդհարումներ և այլն: Էականն այն է, որ քաղաքական գործընթացները որոշակիանում են ու ակտիվանում: Ու խոսքը միայն «Սրբազան շարժման» մասին չէ, ի դեպ: Կա ընդհանուր ակտիվացում՝ առկա գործընթացների համատեքստում: Այդ տեսանկյունից աշնան «թեժացմանը» նպաստում է նաև հենց Նիկոլ Փաշինյանը: Նա, մեծ հաշվով, «նախընտրական արշավի» տպավորություն թողնող գործողությունների է դիմում, նրա այցերը կամ «հեծանվաքշոցիները» ձևավորվում ու մատուցվում են հենց «նախընտրական արշավի» տրամաբանությամբ ու ոճով: Նման դրսևորումները նկատի ունենալով՝ առանձին փորձագետներ նշում են, որ Փաշինյանը արդեն իսկ պատրաստվում է ընտրությունների: Իշխանական շրջանակներից «տեղեկատվական» արտահոսքեր են լինում, թե՝ Փաշինյանը ընտրությունների է գնում (հերթական, թե արտահերթ՝ ժամանակը ցույց կտա):

Ընդ որում, նկատենք՝ իր պաշտոնավարման շրջանում Նիկոլ Փաշինյանը ոչ մի անգամ համապետական ընտրությունները «հերթականով» չի անցկացրել. թե՛ 2018-ին, թե՛ 2021-ին ընտրությունները եղել են արտահերթ: Այն, որ «գործընթացներ» են խմորվում ու ակտիվանում են կամ ակտիվանալու հստակ նախանշաններ կան, էլ չասած՝ նախադրյալների մասին, հրաշալի հասկանում է և Նիկոլ Փաշինյանը: Նա, բնականաբար, ձգտելու է հնարավորինս կասեցնել կամ սառեցնել այդ գործընթացները, խմորումները, հնարավոր զարգացումները: Հարկավ, այդ զուգահեռ նպատակն ունեն իրենց մեջ նրա զանազան «բեմադրված շոու»-ները: Բայց Փաշինյանը ավելի շատ շեշտը դնում է արդեն բազմիցս փորձարկած ռեպրեսիվ մեթոդներին, մասնավորապես՝ «քրեական գործերի», կամ ինչպես նշել էինք մեր նախորդ համարներից մեկում՝ «իրավապահ համակարգի» միջոցով: Նպատակը ակնհայտ է՝ զանազան «գործերի» միջոցով հնարավորինս թուլացնել ընդդիմադիրներին, անել այնպես, որ նրանց սահմանափակ ռեսուրսները կենտրոնանան այդ «գործերի» ու դրանց ուղեկցող հանգամանքների վրա: Փաշինյանական այդ «գծի» մասին են վկայում ինչպես երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի «գործի» հետ կապված վճռի բողոքարկման նախաձեռնությունը, այնպես էլ՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «գործի» , այսպես ասենք՝ «թարմացումը»:

Արդեն չենք խոսում Արմեն Աշոտյանի, Գերասիմ Վարդանյանի, Արմեն Գևորգյանի «գործերի» ու այլ նման դրսևորումների մասին: Ըստ երևույթին, Նիկոլ Փաշինյանը, երկու ոտքը մի մաշիկի մեջ խոթած, ցանկանում է հասնել այն բանին, որ ընդդիմությունը կա՛մ բանտերի դռանը լինի, կա՛մ դատարանների, կարճ ասած՝ հրապարակում կամ, առավել ևս, կուսակցական գրասենյակներում հավաքվելու ժամանակ չունենա: Բայց, մյուս կողմից՝ իրավիճակն այնպիսին է, որ փողոցային ակցիաները, մանավանդ՝ բազմամարդության և անելիքի ու ծրագրերի հստակության պարագայում, կարող են քաղաքական դետոնատորի (փոխաբերական իմաստով, իհարկե) դեր խաղալ: Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ արդեն նույնիսկ կրթական ցածր ցենզ ունեցողների համար պարզ է, որ Փաշինյանի ասած «խաղաղության» պայմանագիրը Հայաստանի անվերապահ կապիտուլյացիայի ծրագիր է, որ ոչ մի խաղաղություն ու, առավել ևս, անվտանգություն էլ չի սպասվում, և այսպես շարունակ:

Ի լրումն, տնտեսական վիճակը վատանում է, Հայաստանն ուղղակիորեն ճկռել է Փաշինյանի կողմից կրկնապատկված արտաքին պարտքի տակ, աղքատներն ավելի են աղքատանում, իսկ փաշինյանական պաշտոնյաներն ու նրա «նորահարուստները» կտրուկ գիրանում են, այս դեպքում՝ թե՛ փոխաբերական իմաստով, թե՛ բառացի, չնայած ամեն տեսակ «հեծանվավազքերին»:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan