Վաղը Բագրատ Սրբազանը կհանդիպի շարժման համակիրների հետ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները այցելել են ՁՎՊ՝ առավոտյան Գումի շուկայից բերման ենթարկված մսավաճառների խնդրով (տեսանյութ) Ասեք՝ կանե՞նք, թե կուզենք՝ կանենք, կուզենք՝ չէ. քաղաքապետարանը միայն օրենքներ է խախտում
14
Հայաստան-Թուրքիա հարաբերություններ․ սպառնալիք, թե՞ հնարավորություն․ միջազգային խորհրդաժողով Վրաստանի ԿԸՀ-ն նախագահական ընտրությունները ճանաչել է կայացած ՔՊ երիտթեւը «մաքրում է» խմբակցությունը տարեցներից. հաջորդը Գագիկ Մելքոնյանն է. «Ժողովուրդ» Շիրակի մարզպետը միայն պաշտոնանկությունով չի փրկվի ՔՊ-ում ահուսարսափի մեջ են «Մայր Հայաստանի» նախագիծը քաղաքային տրանսպորտի գնի վերաբերյալ. հանրային իրազեկում (տեսանյութ) Մոսկվայում Պուտին-Փաշինյան հանդիպում չի նախատեսվում Երևանցիներն աջակցում են տրանսպորտի գնին վերաբերող «Մայր Հայաստանի» նախագծին Անհուսալի կառավարությունը, անհուսալի վարկերը և հուսալի բիզնեսի ոչնչացումը Սիրիան կանգնած է մեծ վտանգների առջև. Ի՞նչ պետք է անեն այնտեղ ապրող հայերը Պատերազմ Արցախում
Հայաստան-Թուրքիա հարաբերություններ․ սպառնալիք, թե՞ հնարավորություն․ միջազգային խորհրդաժողով Վրաստանի ԿԸՀ-ն նախագահական ընտրությունները ճանաչել է կայացած Ադրբեջանի ռազմավարական նպատակը Հայաստանի զավթումն է. Արցախը նախերգանքն էր. Մետաքսե Հակոբյան Վրաստանի վարչապետը հայտնել է, որ Զուրաբիշվիլին կանցնի թոշակի Վաղը Բագրատ Սրբազանը կհանդիպի շարժման համակիրների հետ ՔՊ երիտթեւը «մաքրում է» խմբակցությունը տարեցներից. հաջորդը Գագիկ Մելքոնյանն է. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է փաշինյանական իշխանությունը ժողովրդի հետ շփվում միայն ռեպրեսիվ մեթոդներով. «Փաստ» Շիրակի մարզպետը միայն պաշտոնանկությունով չի փրկվի Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ» «16-րդ թաղամաս․ Նիկոլա-Ավիրյանական կանգառ»․ Վահե Սարգսյան Առաջարկել են Աղազարյանին, որ «քցվեն» փակեն իր վարկը, միայն թե մանդատը վայր դնի Հաջորդը Գագիկ Մելքոնյանն է Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի խաղաղարար առաքելության հաղթանակն Անդրկովկասում ՔՊ-ում ահուսարսափի մեջ են Հովիկ Աղազարյանի քրեական գործով նոր ապացույցներ են ի հայտ եկել Ովքե՞ր են ՔՊ-ում տիրապետում կոմպրոմատների թղթապանակին «Քաղաքի բյուջե չի է՜, «Ավինյան PICTURES» վիճակ ա լրիվ»,-Մանուկ Սուքիասյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները այցելել են ՁՎՊ՝ առավոտյան Գումի շուկայից բերման ենթարկված մսավաճառների խնդրով (տեսանյութ) Օրբելի փողոցում տղամարդն ընկել է շենքի տանիքից «Մայր Հայաստանի» նախագիծը քաղաքային տրանսպորտի գնի վերաբերյալ. հանրային իրազեկում (տեսանյութ) Ֆրանսիան նոր վարչապետ ունի Մերձավոր Արևելքում գրեթե ամեն օր տեղի են ունենում փոփոխություններ ու զարգացումներ․ Վարդան Ոսկանյան «Ժողովրդի իշխանությունը» դուրս է գալիս Վրաստանի խորհրդարանի իշխող մեծամասնությունից և դառնում ընդդիմադիր Ժողովրդին գցում էին ավտոի տակ, քշեց մարդկանց վրա. Մսավաճառը՝ ոստիկանների մասին Ֆրանսիան նոր վարչապետ ունի Սպանդանոցային հզորությունները բավարար չեն ամբողջ ծավալով ապահովելու սպանդանոցային ծագման մսի իրացում. Բաբկեն Պիպոյան Լարսը երկկողմանի փակ է Այսօր մահացած 13-ամյա աղջկա տատը մեղադրում է երեխայի մորը. Մանրամասներ Մոսկվայում Պուտին-Փաշինյան հանդիպում չի նախատեսվում Գումի շուկայի մոտից 7 անձ ձերբակալվել է

«Խաղողագործության ոլորտը ծանր, կիսակործանված վիճակում է. այս տարի նախորդ տարվա բերքի 40 տոկոսն ունենք». Արտակ Սարգսյան

Խաղողագործների համար այս տարին ոչ բարենպաստ է, տարին բարենպաստ չէ առհասարակ գյուղատնտեսության ոլորտի համար։

Խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանի բնորոշմամբ՝ տարին ոլորտի համար համարվում է նահանջ տարի. բերքը քիչ է։

«Վաղ գարնան եղանակային փոփոխություններն ակնհայտորեն լավ չդրսևորվեցին, ինչն էլ իր վատ ազդեցությունը թողեց ընդհանուր գյուղատնտեսության վրա։ Նախորդ տարվա համեմատ, այս տարի բերքը սակավ է, կարելի է ասել, այս տարի նախորդ տարվա բերքի 40 տոկոսն ունենք։ Խաղողի սակավ բերքն է պատճառը, որ այս տարի մթերումը սահուն է անցնում, առանց որևէ խոչընդոտի։ Խաղողի քիչ լինելու հետ մեկտեղ, խստացվեցին հայկական կոնյակի և գինու արտահանման պայմանները՝ որակի հետ կապված, սա էլ իր հերթին ազդեց ոլորտի վրա։ Վերջապես ՀՀ-ում արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունները պետք է հաշվի նստեն այն հանգամանքի հետ, որ հայկական կոնյակն ու գինին պետք է լինեն հայկական խաղողից»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արտակ Սարգսյանը՝ խոսելով ոլորտում առկա խնդիրների և խաղողի մթերման գործընթացի մասին։

Այս համատեքստում, Արտակ Սարգսյանը նաև ասաց, որ կառավարության կողմից տրամադրվող սուբսիդիան արտոնյալ պայմաններ է ստեղծում վերամշակողի համար, որի պարագայում վերամշակողը միշտ ձգտում է օգտվել պետության կողմից տրվող վարկից, մինչև հասկանա՝ ինչպես է շուկան կարգավորվում։

«Հիմա այս բոլոր նշածս հանգամանքներով պայմանավորված, խաղողի գինը ոչ թե բարձրացել է, այլ ինքնարժեքից մի փոքր ավելի՝ 20 դրամով ավելացել է՝ բերքատվության քիչ պայմաններում 120-140 դրամով։ Տարիներ շարունակ Երևանի կոնյակի գործարանը խաղողն ընդունում էր 155 դրամով, այս վերջին երկու տարիներին՝ 140 դրամով։ Նախորդ տարի որոշ անբարեխիղճ մշակողներ ընդունեցին 80-10 դրամով, իսկ պետական սուբիսիդավորումից օգտվող ձեռնարկությունները՝ 110 դրամով։ Հիմա այս նույն ձեռնարկությունները խաղողը մթերում են 120-140 դրամով, հետո հայտարարում են, թե խաղողի արժեքը բարձրացել է, բայց խաղող չկա, խաղողը քիչ է, դրա համար էլ մի քանի դրամով ավելացել է»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Արտակ Սարգսյանը նաև շեշտեց՝ 2022-2023 թվականներին խաղողի այգիների անկում է գրանցվել։ Շատ խաղաղագործներ՝ գտնելով, որ ոլորտն իրենց համար եկամտաբեր չէ, խաղողի այգիները քանդել են, որոշ քանակությամբ այգի էլ քանդվել է այս տարվա գարնանը։ Այգիները կրճատումն էլ իր հերթին ազդել է երկրում խաղողագործության արտադրության ծավալնրի վրա։

«Եթե խաղողագործը տարին 12 ամիս չարչարվում է, հետո բերքը վաճառում է  ինքնարժեքով, սա խաղողագործի համար եկամտաբե՞ր է, բնականաբար, ո՛չ։ Դրա համար արդեն 6 տարի է՝ ասում են, հարգելի կառավարություն, սուբսիդավորումն արեք կիլոգրամի համար ուղիղ գյուղացուն։ 2015 թվականից առաջարկում էինք, որպեսզի ոլորտն ապահովագրեն, բայց արի ու տես, որ այս տարի խաղողագործության ապահովագրությունը պետական աջակցության ծրագրից հանեցին, սա ևս իր վատ ազդեցությունն ունեցավ խաղողագործության ոլորտի վրա։ Գյուղացին իր խնդրի առաջ մնացել է անտեր, դե պատկերացրեք, թե խաղողագործության ոլորտն ինչ ծանր, կիսակործանված վիճակում է»,- շեշտեց Արտակ Սարգսյանը։

Նա նաև ասաց՝ խաղողագործներին հորդորում են, թե՝ խաղողի եվրոպական սորտեր մշակեք, մոռանալով, որ դրանով վերացվում է հայկական սորտը, որով էլ ստեղծում է  հայկական կոնյակն ու գինին։

«Նման բան ասողներն ուզում են տնտեսական աղետ բերել Հայաստանի գլխին։ Մեր իրական հայկական խմիչքը մրցունակ է աշխարհում, պահանջված է։ Մինչև այժմ որպես բրենդ, մեծ նվեր է բոլորիս»,- եզրափակեց Արտակ Սարգսյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan