«Հանրային Ռադիոյի պատերը պղծվել են երկու անգամ»․ Տիգրան Քոչարյան
Դիտել նաև
ՔՊ-ն մերժեց հայ ռազմագերիներին վերադարձնելու մասին հայտարարություն ընդունելու ընդդիմության նախագիծը․ Քոչարյան
Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը հետաձգվել է
Ադրբեջանի ԱԽ քարտուղարը Հայաստանին սպառնացել է «երկաթյա բռունցքով». Տիգրան Աբրահամյան
«Ուրիշ տեղ չունե՞ք գնալու, թե՞ դզել ա»․ Տիգրան Քոչարյան
Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը կքննարկվի նաև այսօր
Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հանրային Ռադիոյի պատերը պղծվել են երկու անգամ: Առաջին անգամ 2018- ին, երբ տնօրեն Մարկ Գրիգորյանը հպարտությամբ կախեց այս ցուցանակը հայտնի ջարդած դռան կողքը:
Ինչից հետո փոխտնօրեն Լիկա Թումանյան պոկեց այն ու տարավ պահեց իր դարակում, որպեսզի այլևս այդ ֆոկուսը չանեն: Հայտնի պատմություն էր: Երկրորդ անգամ պատերը պղծվեցին այսօր, երբ Ռադիոլուրի սենյակում փակցվեցին Բաքվի և Անկարայի ցուցանակները: Սիրելի աշխատակիցներ, ձեզանից պահանջվում է միայն մի բան, այդ զիբիլները փոկել ու դուրս շպրտել չորրորդ հարկի պատուհանից: Հավատացեք դա ամենճիշտ որոշումն է և ձեզ դրանից ոչ մի բան չի լինի: Ի՜ գործ, ընկերներ: Այլապես վաղը թուրքի դրոշ եք համբուրելու, եթե իհարկե ողջ մնաք»: