ԱՄՆ-ը լքում է նաև Մերձավոր Արևելքը. իսկ Հարավային Կովկասի մասով ի՞նչ որոշում կա Իրանի շուրջ իրավիճակը հղի է մեզ համար անդառնալի հետևանքներով. Կարեն Միրզոյան Իրանի գլխավոր շտաբի պետը սպանվել է Իսրայելի հարձակման հետևանքով
13
Իրանն սկսել է բալիստիկ հրթիռներով հարվածել Իսրայելին Թեհրանի հայ համայնքում տուժածներ չկան․ Մովսես Քեշիշյան Թեհրանի 78 բնակիչ է զոհվել, 300-ից ավելի վիրավորներ կան. ոչ պաշտոնական տվյալներ ՔՊ-ականները վիճեցին․ Փողով բանակից ազատվելու նախագիծը չընդունվեց Զոհվել է 20 իրանցի բարձրաստիճան հրամանատար, այդ թվում՝ Ամիր Ալի Հաջիզադեն Իրանն Իսրայելի ուղղությամբ արձակել է 100-ից ավելի ԱԹՍ Մեծ ցնցումների ջատագովները` խաղաղության լոզունգներով Իսրայելը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, Թեհրանն իրավունք ունի արձագանքել հարվածներին. Իրանի ԱԳՆ Իրանի գերագույն առաջնորդ. Իսրայելը կբախվի դառը և սարսափելի ճակատագրի Իսրայելը հարձակում է սկսել Իրանի վրա. միջուկային օբյեկտները ռմբակոծվել են, ԻՀՊԿ ղեկավարը սպանվել է Պատերազմ Արցախում
Իրանն սկսել է բալիստիկ հրթիռներով հարվածել Իսրայելին Տիգրան Ավինյանի հոր դեմ հերթական դատական նիստը ավարտվեց (տեսանյութ) Թեհրանի հայ համայնքում տուժածներ չկան․ Մովսես Քեշիշյան Հայերը հայտնվել են Ադրբեջանում, ադրբեջանցիները՝ Հայաստանում. ԱԱԾ Գնաճ, պարենի խնդիր, հարձակում՝ 5 մարզի վրա․ Իրանում պատերազմը սպառնալիք է Հայաստանին․ «Կարճ ասած» Կանգնած ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ազգընտիր Հայրապետի կողքին․ Արարատյան Հայրապետական թեմ Թեհրանի 78 բնակիչ է զոհվել, 300-ից ավելի վիրավորներ կան. ոչ պաշտոնական տվյալներ Մեր պարտքն է անել ամեն ինչ, որ Նեռը շուտ պարտվի սատանայական գործում. Լևոն Զուրաբյան ԱՄՆ-ը լքում է նաև Մերձավոր Արևելքը. իսկ Հարավային Կովկասի մասով ի՞նչ որոշում կա Փաշինյանը խելագար է, հոգեկան շեղումներ ունի, Եկեղեցու խաչերն էլ կհանի վրայից, Ալիևի ձեռքերն է պաչում Իսրայելը պատրաստ է Իրանի հետ լայնածավալ պատերազմի․ Նեթանյահուի գրասենյակ Ռուսաստանը, Չինաստանը և Թուրքիան դատապարտել են Իսրայելին Իրանի շուրջ իրավիճակը հղի է մեզ համար անդառնալի հետևանքներով. Կարեն Միրզոյան Կարճ այն մասին, թե ո՞ւր են գնում կոյուղատար համակարգի պահպանման նպատակով ծախսված գումարները (տեսանյութ) «Երբ սրանք ասում են՝ պատերազմը Հայաստան «չի գալու», նշանակում է՝ գալիս է»․ Բորիս Մուրազի ՔՊ-ականները վիճեցին․ Փողով բանակից ազատվելու նախագիծը չընդունվեց Զոհվել է 20 իրանցի բարձրաստիճան հրամանատար, այդ թվում՝ Ամիր Ալի Հաջիզադեն Ջերմ ու ապահով․ Մանկական նստատեղեր ջիջիի մեքենաներում (տեսանյութ) Հայերը հայտնվել են Ադրբեջանում, ադրբեջանցիները՝ Հայաստանում. ԱԱԾ Բաքվում հարկադիր վայրէջք կատարած ինքնաթիռներում հայեր կան Իսրայելը պատրաստ է Իրանի հետ լայնածավալ պատերազմի․ Նեթանյահուի գրասենյակ Իրանը սկսել է պատասխան վրիժառության լայնածավալ գործողություն․ Վարդան Ոսկանյան Արցախում կառուցված օդանավակայանները՝ պլացդարմ Իրանի դեմ գործողությունների համար․ Վիտալի Մանգասարյան Իրանն Իսրայելի ուղղությամբ արձակել է 100-ից ավելի ԱԹՍ Իրանի գլխավոր շտաբի պետը սպանվել է Իսրայելի հարձակման հետևանքով Գյումրիում կայանալու է «Գյումրիի գավաթ 2025» միջազգային լրագրողական ֆուտբոլային մրցաշարը (տեսանյութ) Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը Ի՞նչ նախորդեց Իրանին Իսրայելի հասցրած հարվածին․ Հակոբ Բադալյան ՀՀ ԱԳՆ-ն դատապարտում է Իրանի վրա հարձակումը և կոչ անում դադարեցնել ռազմական գործողությունները Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է պահանջում Իսրայելի հարվածից հետո

Փաշինյանի մակերեսային պատկերացումներն ընդդեմ աճող տարածաշրջանային մարտահրավերների

Ո՞վ կամ ի՞նչն է վտանգում ՀՀ անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանը:

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Քաղաքական գործչի կարևոր հատկանիշը պետք է լինի ժամանակի ոգուն, դարաշրջանի ոգուն համապատասխանելու կարողությունը։ Սա նրա ուժն է: Սա նաև այն սուբյեկտի ուժն է, որը նա ղեկավարում կամ ներկայացնում է: Ասվածի համատեքստում նայենք, թե ինչ է կատարվում այսօր մեր շուրջը։

Նախօրեին ուշագրավ իրադարձություն է տեղի ունեցել․ Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն նախապես չհայտարարված այցով եղել է Թեհրանում։ Իրադարձությունն ուշագրավ է ոչ միայն այն պատճառով, որ այն տեղի է ունենում ՌԴ-ի և Իրանի միջև տեղեկատվական դաշտում որոշակի լարվածության ֆոնին ՝ կապված «Զանգեզուրի միջանցքի» թեմայով Թեհրանի մտահոգության հետ, այլ նաև այն պատճառով, որ Շոյգուն վերջին անգամ Իրանում եղել է օգոստոսի 5-ին: Ի՞նչ կարող էր պատահել, որ Շոյգուին անհրաժեշտ էր վերջին մեկուկես ամսվա ընթացքում երկրորդ անգամ այցելել Իրան։

Ինչպես գիտեք, Մոսկվան և Թեհրանը պատրաստվում են ստորագրել ռազմավարական համագործակցության մեծ պայմանագիր։ Անցյալ շաբաթ Ռուսաստանի Դաշնություն էր այցելել Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադյանը և, ըստ ամենայնի, փոխանցել է մի շարք առաջարկներ նշված համաձայնագրի վերաբերյալ։ Որից հետո Շոյգուն եկավ Իրան, իսկ այցի հաջորդ օրը Իրանից հայտարարեցին Ռուսաստանի հետ գործընկերության համաձայնագրի ստորագրման մասին՝ Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանի Ռուսաստան կատարվելիք այցի ժամանակ։ Այցը նախատեսված է հոկտեմբերին։ Իրանի առաջնորդը կմասնակցի BRICS-ի գագաթաժողովին:

Սերգեյ Շոյգուի այցը տարածաշրջան կարևոր է նաև ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետախուզությունների տարածաշրջանային վերջին ակտիվության համատեքստում։ Սեպտեմբերի 6-ին ԱՄՆ պաշտպանության հետախուզական գործակալության Եվրոպական-եվրասիական տարածաշրջանային կենտրոնի ղեկավար Պատրիկ Փրայորն այցելել էր Ադրբեջան, իսկ արդեն սեպտեմբերի 16-ին Ադրբեջան էր ժամանել Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության (MI6) ղեկավար Ռիչարդ Մուրը։

Հաշվի առնելով MI6-ի հնարավորությունները՝ նրանց գործակալների զանգակային ցանցն ամբողջ աշխարհում, որն, օրինակ, ի վիճակի է Իսրայելի հետախուզական ծառայությունների հետ միասին կազմակերպել հարյուրավոր փեյջերների պայթյունները Լիբանանում, զարմանալի չի լինի, եթե Մուրի այցից հետո Անդրկովկասյան տարածաշրջանը նույնպես կլցվի խնդիրներներով։ Այս առումով Շոյգուի այցն անհրաժեշտ է նաև ցույց տալու համար, որ Մոսկվան «ձեռքը պահում է իրադարձությունների զարկերակին»։

Ու միայն Նիկոլ Փաշինյանը, նկարագրված իրողություններում, զբաղված է նրանով, որ դեռ բացահայտում է իրեն շրջապատող աշխարհն ու միջազգային հարաբերությունների էությունը, ինչի մասին նախօրեին գրել էր սոցցանցերի իր էջերում։ Փաշինյանը դժգոհում էր, որ «աշխարհի և միջազգային հարաբերությունների մասին մեր պատկերացումները մնում են մակերեսային»: Վստահաբար կարելի է ասել, որ «մերն» ասելով՝ նկատի ուներ իր սեփական պատկերացումները։ Ավելին, մատնանշված գրառումով Փաշինյանը հայտարարել է, որ դեռ չի հասկանում, թե աշխարհն իրենից ի՞նչ է ուզում։
Նա չհասկացավ կամ չցանկացավ հասկանալ՝ միաժամանակ հայտարարելով, որ «իր ղեկավարած կառավարությունը բալանսավորված քաղաքականություն է վարում»։

Քաղաքականությունն այնքան «բալանսավորված է», որ դրա պատճառով մենք արդեն կորցրել ենք Արցախը, ինչպես նաև կանգնած ենք հենց Հայաստանի պետականությունը կորցնելու շեմին։ Այսինքն՝ Փաշինյանի մակերեսային պատկերացումները միջազգային քաղաքականության մասին սպառնալիք են ազգային անվտանգությանը տարածաշրջանային գործընթացների համատեքստում։

Իշխանությունները գրեթե ամբողջ ամառն ու վաղ աշնանը քաղաքական օրակարգը լցրեցին հեծանիվներով և հայ ժողովրդի «արագ սնվելու ունակության» մասին մտքերով, ու այսօր՝ հերթական ֆորումի ժամանակ, Փաշինյանը որոշեց վերջնականապես քանդել ՀՀ անվտանգության համակարգը՝ ռազմաքաղաքականից մինչև էներգետիկ կոմպոնենտ:

Փաշինյանը փաստացի հայտարարեց ՀԱՊԿ-ից Հայաստանի մոտալուտ դուրս գալու մասին՝ կազմակերպությանը մեղադրելով հայկական պետականության համար վտանգ ներկայացնելու մեջ, հայտարարեց Անկարայի բազմամյա պահանջը բավարարելու և ատոմակայանը փակելու պատրաստակամության մասին՝ փոխարենը կառուցելով մոդուլային կայան, և հայտարարեց Ադրբեջանից գազի գնման հնարավորության մասին: Սա միասին վերցրած նշանակում է անվտանգության համակարգի ոչնչացում, համակարգ, որը խանգարում է Անկարային և Բաքվին անեքսիայի ենթարկել Հայաստանի Հանրապետության տարածքը: Դա նաև նշանակում է պատրաստակամություն Ադրբեջանին տալ էներգետիկ ճնշման լծակ Հայաստանի վրա, որպեսզի Բաքուն վերահսկի «գազի խողովակը» ու Հայաստանի հետ ավելի հեշտ լինի կրկնել այն, ինչ Բաքուն արեց Արցախի հետ մեկ տարի առաջ՝ ամեն ինչ սկսելով էներգետիկ շրջափակումից…

Ի դեպ, հատկանշական է, որ Փաշինյանը Արցախում էթնիկ զտումների առաջին տարելիցի նախօրեին ընթերցել է Հայաստանը լուծարելու իր պատրաստակամության մանիֆեստը…

Մտածե՛ք այդ մասին…»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan