Ազգային պատկերասրահը հոսանքազրկվել է միջազգային փառատոնի բացման ժամանակ Էս էլ «Թել Սել»-ը, որոշել է չաշխատել, բա հիմա ի՞նչ կասեք (տեսանյութ) Հայաստանում գաղութատիրական ռեժիմ է հաստատված. Ստեփան Դանիելյան (տեսանյութ)
3
Հայրենիքն առևտրի առարկա դարձրած մեծահարուստները պատրաստ են Ալիևի օլիգարխներ էլ դառնալ (տեսանյութ) «Բալասանյան դաշինքը» պատեհապաշտների հավաքածու էր (տեսանյութ) 100 դրամանոցների դեֆիցիտ, վալիդատորների անսարքություն, իսկ «Երևանավտոբուս»-ում օրական 30 մլն դրամ գնում է ինչ-որ մարդկանց գրպանը. Ելքն արտարհերթ ընտրությունն է. Մանուկ Սուքիասյան ՌԴ-ն կարող է, վճռականություն ունենալու դեպքում, քայլեր գործադրել մեր գերիների ազատ արձակման համար. Լեռնիկ Հովհաննիսյան Հայաստանը պետք է պահանջի, որ Բաքվում գտնվող բոլոր ռազմագերիները հայտնվեն ազատության մեջ․ պատգամավոր Անհաջող մարդու «հաջողակ» կինը. Աննա Հակոբյանը գնում է Մեհրիբանի հետքերով Մետրոպոլիտենի մանիպուլյացիան՝ հերթ եք կանգնում, որովհետև զարգացած երկիր եք Ապօրինություններին վերջ տալու պահանջով բողոքի ակցիա՝ ՄԻՊ գրասենյակի դիմաց Մետրոյում «Թել-Սել» համակարգը խայտառակ է աշխատում (տեսանյութ) Վաղ առավոտից կուտակումներ են մետրոյում (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Կոյուղատար համակարգի խնդիրը լուծում չի ստանում (տեսանյութ) Ապրիլմեկյան սուտը փոխարինվեց նոյեմբերմեկյան ստով Հայրենիքն առևտրի առարկա դարձրած մեծահարուստները պատրաստ են Ալիևի օլիգարխներ էլ դառնալ (տեսանյութ) Ազգային պատկերասրահը հոսանքազրկվել է միջազգային փառատոնի բացման ժամանակ «Կարմիր գծերը» և ուրացման շարունակական ընթացքը. «Փաստ» Չբարեփոխված տրանսպորտը (տեսանյութ) Արամ Ա-ն և Օկամպոն քննարկել են արցախահայերի իրավունքներին վերաբերող հարցեր Շիրակի մարզում երիտասարդ ամուսինը պատանդ է վերցրել կնոջը «Բալասանյան դաշինքը» պատեհապաշտների հավաքածու էր (տեսանյութ) Բիզնեսը «շառից» հեռու պահելու ու Նիկոլի հանցակցությունը կիսելու ընթրիք․ «Կարճ ասած» Ինչ ստացավ Երևանի «հպարտ» քաղաքացին 2024-ին Էս էլ «Թել Սել»-ը, որոշել է չաշխատել, բա հիմա ի՞նչ կասեք (տեսանյութ) Հայաստանում գաղութատիրական ռեժիմ է հաստատված. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Տիեզերք բարձրացած հայկական արբանյակի ձախողված ծրագրի դեպքով քրեական վարույթ է հարուցվել. «Հրապարակ» 100 դրամանոցների դեֆիցիտ, վալիդատորների անսարքություն, իսկ «Երևանավտոբուս»-ում օրական 30 մլն դրամ գնում է ինչ-որ մարդկանց գրպանը. Ելքն արտարհերթ ընտրությունն է. Մանուկ Սուքիասյան «Ցեղասպանության ժխտումը հղի է նոր ողբերգություններով»․ Տիգրան Աբրահամյան Պաստառներ փակցրած դպրոցական աղջիկներից առգրավել են իրեր ու չեն վերադարձրել ՔՊ նիստում Հովիկ Աղազարյանին «կատոկել են» Ավելի աբսուրդ միջադեպ դժվար է մտածել «Իշխանությունների սրտի օլիգարխը» յուրատեսակ «փրկչի» դերում է հանդես գալիս 304 մլն դրամ` Երեւանի 2806-ամյակի համար. Փաշինյանը 20 հեծանվավազք կկազմակերպեր Սպասվում են նոր աղետներ, քանի որ Մհեր Գրիգորյանի ու Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունները հանդիպել են ՌԴ-ից ակնկալում ենք ազդեցության գործադրում, որպեսզի ազատ արձակվեն հայ բոլոր գերիները. Արծվիկ Մինասյան Իշխանություններն ուղիղ սպասարկում են Բաքվի և Անկարայի շահերը. Իշխան Սաղաթելյան ՌԴ-ն կարող է, վճռականություն ունենալու դեպքում, քայլեր գործադրել մեր գերիների ազատ արձակման համար. Լեռնիկ Հովհաննիսյան Հայաստանը պետք է պահանջի, որ Բաքվում գտնվող բոլոր ռազմագերիները հայտնվեն ազատության մեջ․ պատգամավոր COP 29-ով Ադրբեջանը փորձելու է մաքրել իր դեմքը էթնիկ զտումից. Աննա Գրիգորյան Ալիևը դա պահում է՝ ճիշտ պահին հարվածելու համար. Հայկ Նահապետյան Փաշինյանին ժամանակ է պետք պետությունը վերջնական քանդելու համար. Նաիրի Սարգսյան «Թուրքական տանը» ձեռք բերված վերջին պայմանավորվածություններից մեկը ևս հրապարակվեց

Արևմուտքը խոստովանում է, որ ընտրություններից առաջ վրացական ընդդիմությունը թույլ է, բայց չի ճանաչելու իշխանության հաղթանակը

Երևի թե այս աստիճանի ցինիկ մոտեցում Արևմուտքը չի ունեցել ոչ մի երկրի հանդեպ, ինչ այս օրերին կատարվում է Վրաստանի հանդեպ:

Ընտրություններից մեկ ամիս առաջ արևմտյան փորձագիտական շրջանակները զեկույց են ներկայացրել   Վրաստանի վերաբերյալ և «առաջարկություններով են» հանդես եկել, թե ինչ քայլերի պիտի դիմի Արևմուտքը վրացական ընտրությունների  արդյունքների հարցում:

Մակքեյնի ինստիտուտի Գլոբալ ժողովրդավարության ծրագրի ավագ տնօրեն Լորա Թորնթոնը գնահատական ​​է տվել հոկտեմբերի 26-ին Վրաստանում նախատեսված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։ 2014-2020 թվականներին  տիկին  Թորնթոնը զբաղեցրել է Վրաստանի Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) տնօրենի պաշտոնը։ Գնահատմանը նախորդել է 2024 թվականի մայիսին գերմանական Մարշալի հիմնադրամի կողմից հրապարակված մեկ այլ փաստաթուղթ, որը մանրամասնում է Վրաստանում քաղաքական ընտրական միջավայրում, օրենսդրական դաշտում և ընտրական վարչակազմում առկա ռիսկերն ու մարտահրավերները։

Այդ գնահատականը հիմնված է սեպտեմբերի 2-8-ը Թբիլիսիում գերմանական Մարշալի հիմնադրամի և Ռոնդելի հիմնադրամի կողմից կազմակերպված «Վրաստանի բարեկամներ» առաքելության արդյունքների վրա։

                  Ներկայացված հիմնական եզրակացությունները հետևյալն են

Առաջին

Վրացական ընդդիմությունը այդպես էլ չկարողացավ միասնական ճակատով հանդես գալ և այն քայքայված  վիճակում է գտնվում

Երկրորդ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումը խիստ բացասական է ազդել ընդդիմադիր շրջանակներիվրա՝ է՛լ ավելի քայքայելով այդ դաշտը

Երրորդ

Թբիլիսիից դուրս ընտրող-քաղաքացիների համար ավելի կարևոր են համարվում մարդկանց կենսամակարդակի բարձրացումն ու գործազրկության կրճատումը, այլ ոչ թե՝ ԵՄ-ին անդամակցումը

Չորրորդ

Վրացիների մասը իշխանության քարոզչական ազդեցության շնորհիվ համոզված է, որ եթե «Վրացական երազանաքը» չհաղթի, ապա Վրաստանը անխուսափելիորեն կհայտնվի պատերազմի մեջ Ռուսաստանի հետ

Հինգերորդ

Քիչ հավանական է, որ իշխանությունը կպարտվի ընտրությունների արդյունքում: Սակայն ընտրություններևից հետո լինելու են հետընտրական բողոքի գործընթացներ՝ կազմակերպված ընդդիմության կողմից

Այս եզրակացությամբ հանդես գալով, Մակքեյնի ինստիտուտի Գլոբալ ժողովրդավարության ծրագրի ավագ տնօրեն տիկին  Լորա Թորնթոնը նշել է նաև նաև առաջարկություններ, թե ինչ քայլերի պիտի դիմեն ԱՄՆ-ն և ԵՄ-ն ընտրություններից առաջ և հետո:

                                 Եվ այսպես. ինչ է առաջարկում այս տիկինը

Առաջին

ԱՄՆ-ն և ԵՄ-ն ընտրություններից առաջ պետք է քայլեր ձեռնարկեն՝ «Վրացական երազանքի» կառավարության հետ կիսելու մտահոգությունները նրա հակաժողովրդավարական գործողությունների, ներառյալ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի իրագործման վերաբերյալ»:

Երկրորդ

Եվրամիությունը կարող է մուտքի արգելք սահմանել «Վրացական երազանքի» առաջնորդների համար, ովքեր կողմ են քվեարկել օտարերկրյա գործակալների մասին օրենքին.

Երրորդ

ԱՄՆ Կոնգրեսը պետք է օրենսդրություն ընդունի, որպեսզի պատասխանի «Վրացական երազանքի» իշխանություններին, որոնք կրկին ընտրողներին ասում են, որ ունեն ԱՄՆ աջակցությունը

Չորրորդ

Միացյալ Նահանգները պետք է դիտարկի «Վրացական երազանքի» առաջնորդների, այդ թվում՝ Բիձինա Իվանիշվիլու դեմ ընտրովի անձնական և ֆինանսական պատժամիջոցներ

Հինգերորդ

Եվրամիությունը կարող է քննարկել վրացիների համար առանց վիզայի ռեժիմը կասեցնելու հարցը

Վեցերորդ

ԱՄՆ և ԵՄ   կառույցները  պետք է աջակցեն Վրաստանի քաղաքացիական հասարակությանը՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքին չհամապատասխանելու հարցում, ներառյալ հնարավոր տուգանքները և իրավական ծախսերը հոգալու հարցում:

Յոթերորդ

ԱՄՆ-ն և ԵՄ-ը պիտի անգամներով մեծացնեն վրացական անկախ ԶԼՄ-ների աջակցության ծավալները

Ութերորդ

ԱՄՆ և ԵՄ առաջնորդները պետք է հրապարակայնորեն լուրջ կասկածներ արտահայտեն   ընտրական գործընթացի օրինականության վերաբերյալ, իսկ Միջազգային հանրությունը պետք է աջակցի ընտրությունների արդարության վերաբերյալ տեղական և միջազգային վստահելի դիտորդների եզրակացություններին

Իներորդ

ԵՄ-ն և ԱՄՆ-ը պետք է մեծ ներդրումներ կատարեն ընտրությունների դիտարկման ջանքերում, ներառյալ բարձր մակարդակի միջազգային պատվիրակությունները, և հետընտրական աջակցություն ցուցաբերեն Վրաստանի քաղաքացիական հասարակությանը: ԱՄՆ-ը պետք է մտածի ընտրություններից հետո երկկուսակցական Կոնգրեսի պատվիրակություն ուղարկելու մասին Վրաստան

Տասներորդ

 ​​«Վրացական երազանքի» հաղթանակի դեպքում,  որտեղ  դիտորդները հաստատեն այդ  արդյունքները,Միջազգային հանրությունը պետք է ուշադիր հետևի հետընտրական իրավիճակին, հատկապես կառավարության արձագանքին սպասվող բողոքի ակցիաներին:

ԵՄ-ն պետք է քննարկի Վրաստանի թեկնածուի կարգավիճակի կասեցման հարցը՝ մինչև անհրաժեշտ բարեփոխումների իրականացումը:

Ինչպես տեսնում ենք, արևմտյան շրջանակները չեն էլ թաքցնում, որ վրացական ընտրությունների արդյունքներից հետո էլ, ԱՄՆ-ն և ԵՄ-ն շարունակելու են ակտիվ ճնշումներ բանեցնել այդ երկրի իշխանության վրա, որպեսզի ստիպեն, որ վերջինս փոխի իր զարգացման ուղին:

Չի բացառվում, որ ընտրություններից մի քանի օր առաջ, արևմտյան կենտրոնները կտրուկ քայլերի դիմեն, որպեսզի բարդացնեն իշխանության ջանքերը:

Օրինակ, երեկ Վրաստանում սպանվել է հայտնի տրանսգենդեր մոդել Կեսարիա Աբրամիձեն:

Այս առիթն օգտագործելով, արդեն արևմտյան տարբեր կալիբրի գործիչներ մեղադրանքների տեղատարափ են թափում իշխանության վրա:

Օրինակ, Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մայքլ Ռոթը, ով այս օրերին գտնվում է Թբիլիսիում, «ամոթալի» է անվանել Վրաստանում վերջերս ԼԳԲՏ իրավունքների սահմանափակմանն ուղղված օրենքների փաթեթը և իշխող կուսակցությանը անվանել «վրացական մղձավանջ»։

«Ատելություն սերմանողները բռնություն կհնձեն։ Կեսարիա Աբրամիձեն սպանվել է. Վրաստանի խորհրդարանը հակաԼԳԲՏ օրենք ընդունելուց ընդամենը մեկ օր անց։ Ես խորապես ցնցված եմ և կոչ եմ անում իշխող վրացական մղձավանջ կուսակցությանը անհապաղ հետ կանչել ամոթալի օրենքը»,- սպառնացել  է գերմանացի քաղաքական գործիչը X-ի իր էջում։

Մինչդեռ պարզվել է, որ վրաց տրանսգենդերին սպանել է իր «ընկերը»՝ կենցաղային հողի հիման վրա: Ոստիկանությունն արդեն ձեռբակալել է հանցագործին:  Սակայն սույն փաստը, հիմք դարձավ, որ  Ռոթի նմանները հիստերիա բարձրացնեն իշխանության դեմ:

Միջադեպի առնչությամբ Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել դիտավորյալ սպանության հոդվածով։  Սակայն  գործը չի դասակարգվել որպես գենդերային դրդապատճառներով ատելության հանցագործություն, քանի որ հիմնավոր փաստեր կան, որ այն իրականացվել է պարզ կենղային հողի վրա:

Այս ամենը ցույց է տալիս, թե ինչ աստիճանի է խեղաթյուրված, ներկայիս այսպես կոչված արևմտյան արժեքները, որոնք, ի դեպ վերջին տարիներին արմատապես դեֆորմացվել  և դարձել են տոտալիտար բնույթի «արժեքներ», որոնք սակայն, ոչ մի ընդանրություն չոնեն իրական մարդու իրավունքների, իրական քաղաքացիական արժեքների և իրական դեմոկրատիայի հետ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan