«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները այցելել են ՁՎՊ՝ առավոտյան Գումի շուկայից բերման ենթարկված մսավաճառների խնդրով (տեսանյութ) Ասեք՝ կանե՞նք, թե կուզենք՝ կանենք, կուզենք՝ չէ. քաղաքապետարանը միայն օրենքներ է խախտում Ասում են՝ սառնամանիք է լինելու
14
«Մայր Հայաստանի» նախագիծը քաղաքային տրանսպորտի գնի վերաբերյալ. հանրային իրազեկում (տեսանյութ) Մոսկվայում Պուտին-Փաշինյան հանդիպում չի նախատեսվում Երևանցիներն աջակցում են տրանսպորտի գնին վերաբերող «Մայր Հայաստանի» նախագծին Անհուսալի կառավարությունը, անհուսալի վարկերը և հուսալի բիզնեսի ոչնչացումը Սիրիան կանգնած է մեծ վտանգների առջև. Ի՞նչ պետք է անեն այնտեղ ապրող հայերը Նիկոլ Փաշինյանի իշխանության փայլն ու թշվառությունը Փաշինյանի ոստիկանությունը հարձակվեց «Գումի շուկայի» մսավաճառների վրա, խլեց մսեղիքը (տեսանյութ) Փաշինյանը մեկնել է իր չսիրած Ռուսաստան՝ նախագահելու իր չսիրած ԵԱՏՄ նիստը Ուսապարկերը Նիկոլի հետ ոչինչ էին, իսկ առանց Նիկոլի՝ ոչնչություն. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Time-ը «Տարվա մարդ» է ճանաչել Թրամփին Պատերազմ Արցախում
«Քաղաքի բյուջե չի է՜, «Ավինյան PICTURES» վիճակ ա լրիվ»,-Մանուկ Սուքիասյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները այցելել են ՁՎՊ՝ առավոտյան Գումի շուկայից բերման ենթարկված մսավաճառների խնդրով (տեսանյութ) Օրբելի փողոցում տղամարդն ընկել է շենքի տանիքից «Մայր Հայաստանի» նախագիծը քաղաքային տրանսպորտի գնի վերաբերյալ. հանրային իրազեկում (տեսանյութ) Ֆրանսիան նոր վարչապետ ունի Մերձավոր Արևելքում գրեթե ամեն օր տեղի են ունենում փոփոխություններ ու զարգացումներ․ Վարդան Ոսկանյան «Ժողովրդի իշխանությունը» դուրս է գալիս Վրաստանի խորհրդարանի իշխող մեծամասնությունից և դառնում ընդդիմադիր Ժողովրդին գցում էին ավտոի տակ, քշեց մարդկանց վրա. Մսավաճառը՝ ոստիկանների մասին Ֆրանսիան նոր վարչապետ ունի Սպանդանոցային հզորությունները բավարար չեն ամբողջ ծավալով ապահովելու սպանդանոցային ծագման մսի իրացում. Բաբկեն Պիպոյան Լարսը երկկողմանի փակ է Այսօր մահացած 13-ամյա աղջկա տատը մեղադրում է երեխայի մորը. Մանրամասներ Մոսկվայում Պուտին-Փաշինյան հանդիպում չի նախատեսվում Գումի շուկայի մոտից 7 անձ ձերբակալվել է Երևանցիներն աջակցում են տրանսպորտի գնին վերաբերող «Մայր Հայաստանի» նախագծին Գումի շուկայից ոստիկանները բերման են ենթարկել մսավաճառներին և առգրավել միսը (տեսանյութ) Անհուսալի կառավարությունը, անհուսալի վարկերը և հուսալի բիզնեսի ոչնչացումը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց Ասեք՝ կանե՞նք, թե կուզենք՝ կանենք, կուզենք՝ չէ. քաղաքապետարանը միայն օրենքներ է խախտում Արագածոտնում բախվել են ՀՀ ՊՆ-ի «UAZ Patriot»-ն ու 2 «Opel»-ները. կա 3 վիրավոր Սիրիան կանգնած է մեծ վտանգների առջև. Ի՞նչ պետք է անեն այնտեղ ապրող հայերը Նիկոլ Փաշինյանի իշխանության փայլն ու թշվառությունը ԼՂ հայերի վերադարձի հնարավորություն միանշանակ տեսնում եմ. դա չի կարող անտեսվել, պետք է շարունակել պայքարել. Օկամպո «Վանաձոր» ԲԿ-ում 13-ամյա աղջիկ է մահացել ««Գումի» շուկայից մոտ 1 տոննա միս է առգրավվել»․ ՍԱՏՄ. Տեսանյութ «Տեսանելիությունը ցածր է, «Զվարթնոց»-ից չվերթներ չեն իրականացվում»․ Լուսինե Մողրովյան Դե ժողովուրդ ջան, իջեք․ Էսօր սենց․ Մոնումենտի ամենախցանված վայրում, որտեղ անգամ տաքսի չես կանչի․ արտակարգ դեպք Դամասկոսի և Հալեպի օդանավակայանները վերսկսել են աշխատանքը՝ հատուկ թույլտվություններով Ասում են՝ սառնամանիք է լինելու Էկոպարեկային ծառայության ներդրումը նախարարության համար արժեցել է 5.7 միլիարդ դրամ․ «Ժողովուրդ»

Արդեն պատրաստի «մեղավորներ» էլ կունենա. ի՞նչ սպասել «անմիջնորդ» գործընթացներից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մինչ Նիկոլ Փաշինյանը երեկ վերստին ինչ-որ բաներ էր խոսում ՀԱՊԿ-ի հետ «հարաբերությունների», հայրենասիրության, թշնամու զավթած ահռելի տարածքները հետ չբերելու թեմաներով, նախօրեին «ադրբեջանական կողմը» մի փոքր էլ բացեց փակագծերը:

Ինչպես հայտնի է, նույն Փաշինյանի հայտարարություններից, այսպես կոչված՝ «խաղաղության պայմանագիրը» ներառում է 17 կետ (կամ՝ դրույթ), որոնցից 13-ը համաձայնեցված են, 3-ը՝ կիսահամաձայնեցված, իսկ 1-ը՝ չհամաձայնեցված: Ինքը՝ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ եկեք, ինչ համաձայնեցրել ենք, ստորագրենք, իսկ մնացածը՝ ընթացքում: Ադրբեջանական կողմը մեկ անգամ չէ, որ հրապարակավ հայտարարել է, թե՝ չէ, մինչև «խաղաղության պայմանագրի» բոլոր կետերը չհամաձայնեցնենք, չենք ստորագրի: Գործնականում ու բառացիորեն նույն բանը նախօրեին վերստին հնչեցրեց Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հաջիզադեն՝ անընդունելի որակելով համաձայնեցված կետերն առանձին ստորագրելու փաշինյանական մոտեցումը:

Բայց դա էլ ամենը չէ. թշնամական երկրի ներկայացուցիչը նաև հայտարարեց. «Ընդհանուր առմամբ, համաձայնագրի նախագիծը ստորագրելու համար Հայաստանը պետք է առաջին հերթին համապատասխան փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ, որը ներկայում տարածքային պահանջներ ունի Ադրբեջանի նկատմամբ։ Քանի դեռ Հայաստանն իր օրենսդրական ակտերից չի բացառել այդ պնդումները, երկու երկրների միջև խաղաղության մասին խոսք լինել չի կարող»:

Կարելի է ասել, որ ադրբեջանական կողմը հերթական անգամ մերկացրեց Փաշինյանի մտադրությունները և այն, թե էլ ինչ փորձանքներ է նա պատրաստվում բերել Հայաստանի ու իրեն հանդուրժող բնակչության գլխին:

Նմանապես, կարելի է ենթադրել, որ ՀՀ Սահմանադրությունը «ջրելու», ի լրումն՝ Հայաստանի Անկախության հռչակագիրը չեղյալ հայտարարելու, նույնն է, թե՝ ՀՀ-ն լուծարված հռչակելու մասին կետը, այսպես ասած, «կիսահամաձայնեցվածների» մեջ է կամ չհամաձայնեցվածն է: Ավելի շուտ՝ «կիսահամաձայնեցվածների» շարքում այն կարող է լինել՝ հաշվի առնելով այն իրողությունը, որ Փաշինյանն ինքն էլ է ցանկանում «հեչ անել» ՀՀ Սահմանադրությունը:

Առհասարակ, հանրությանը գրեթե ոչինչ հայտնի չէ, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» բովանդակության մասին: Մարդիկ չգիտեն, թե ինչ է Նիկոլ Փաշինյանը բանակցում ու համաձայնեցնում թշնամիների հետ: Սակայն դատելով ադրբեջանական կողմի՝ ժամանակ առ ժամանակ արվող «արտահոսքերից», համադրելով դրանք փաշինյանական իշխանության վարած աղետային քաղաքականության հետևանքների հետ՝ կարելի է ընդհանուր պատկերացում կազմել, որ ոչ մի լավ բան չի սպասվում, բնականաբար:

Ավելին, եթե նայենք, թե ինչ պահանջներ է դնում Ադրբեջանը, այսինքն՝ ինչ կետեր դեռ համաձայնեցված չեն, սարսափելի է անգամ պատկերացնել, թե ինչ կետեր են համաձայնեցված: Մեծ հաշվով, պատրանքներ չարժե ունենալ, եթե, իհարկե, ՔՊ վարչության անդամ չեք ու յոթ մղոնանոց քայլերով չեք սուրում դեպի «ապագակա»:

Ինչ վերաբերում է ընթացիկ իրողություններին, ապա ադրբեջանական կողմի շարունակական մերկացումները ևս գալիս են հաստատելու իրավացիությունը բոլոր այն փորձագետների, որոնք զգուշացնում էին, այսպես կոչված, հայ-ադրբեջանական «անմիջնորդ», ուղիղ բանակցությունների վտանգավորության մասին:

Մի առիթով արդեն նկատել ենք, որ այնքան էլ ճիշտ չէ հայ-ադրբեջանական բանակցություններն անվանել «անմիջնորդ»՝ նկատի ունենալով թուրքական գործոնը: Իրականում Թուրքիան խորապես ներգրավված է այդ «անմիջնորդ» բանակցություններում՝ որպես Հայաստանին ներկայացվող պահանջների կամ թելադրանքի համակարգող: Այսինքն՝ այդ «անմիջնորդ» բանակցությունների մի կողմում Հայաստանն է՝ միայնակ, իսկ մյուս կողմում Ադրբեջանն ու Թուրքիան, որոնք կարողանում են Փաշինյանից ստանալ այն ամենը, ինչ ուզում են:

Երկրորդ. «անմիջնորդ» բանակցություններում (եթե անգամ մի պահ վերանանք թուրքական գործոնից) չկան երաշխավորներ: Ենթադրենք՝ կողմերն ինչ-որ բանի մասին պայմանավորվել են կամ համաձայնեցրել են ինչ-որ կետ: Որտե՞ղ է երաշխիքը, որ այն իրականացվելու է, կողմերից մեկնումեկը այդ պարտավորությունից չի «թռնելու»: Այն էլ՝ ադրբեջանական կողմը, մանավանդ՝ Ալիևը, որ բազմիցս խախտել է ամենատարբեր պայմանավորվածություններ, այդ թվում՝ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում ձեռք բերված, էլ չենք խոսում հրադադարի մասին: Ալիևը պատերազմական հանցագործ է, որի հետ պայմանավորվելու մասին կամ որի հետ «խաղաղության պայմանագիր» կնքելով՝ որևէ հարց լուծելու մասին կարող է հուսալ միայն անհուսալիորեն միամիտ անձնավորությունը: Սա՝ շատ մեղմ ասած:

Հնարավոր չէ պայմանավորվել նրա հետ, որի նպատակը, ծրագիրն ու ցանկությունը քեզ վերացնելն է: Հայաթափված Արցախը՝ վկա: Այնպես որ, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է թշնամու հետ բանակցություններում 17-ից 13 կետ համաձայնեցրած լինելու մասին, առաջարկում է «խաղաղության պայմանագրի» համաձայնեցված մասը ստորագրել և այլն, դա ընդամենը նշանակում է, որ Հայաստանին սպասվում են նորանոր դաժան փորձություններ, նոր աղետներ, նոր կորուստներ: Կարող եք, ի դեպ, չկասկածել, որ Փաշինյանն այդ ամենի համար արդեն վաղուց ունի պատրաստած «մեղավորներ», եթե դա այդ ժամանակ դեռ ինչ-որ մեկին կարող է հետաքրքրել:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan