Բոլթոնից մինչև Օ'Բրայեն. Փաշինյանի ստրատեգները - Բենիամին Մաթևոսյան «Մայր Հայաստան» խմբակցությունը միջոցներ ձեռնարկեց կրպակատերերի խնդիրը լուծելու ուղղությամբ Փաշինյանը Կրեմլ է ժամանել Պուտինի հետ բանակցությունների
9
Պատրաստ ենք ստորագրել փաստաթուղթն արդեն այս ամիս․ Փաշինյան Պեսկով. Պուտինը Ալիևի և Փաշինյանի հետ առանձին բանակցությունների ժամանակ քննարկել է Զանգեզուրի միջանցքի հարցը Ինչո՞ւ Փաշինյանը հրաժարվեց Մոսկվայում եռակողմ հանդիպումից Պուտինի դեմ Փաշինյանի դեմարշն ի՞նչ կարժենա Հայաստանին Ռուսաստանը ՀՀ գործող վարչապետին համարում է ժամանակավոր ղեկավար. Ստեփան Դանիելյան Լարված իրավիճակ․ Հրապարակի մետրոյի գետնանցումի կրպակները փորձում են փակել․ «Մայր Հայաստան» ավագանու անդամները տեղում են (ուղիղ) Ինչու Նիկոլ Փաշինյանը չմիացավ ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի ընդունած երկու հայտարարությանը․ Էրդողանի գրքի «վկաները» «Սահմանադրական դատարանի որևէ կազմ, որևէ ժամանակահատվածում իրավասու չէ «խժռել» Հայաստանի անկախության մասին Հռչակագիրը». Հրայր Թովմասյան Ռուսաստանը փրկություն և վերածնունդ է դարձել եզդի ժողովրդի համար․ Բորիս Մուրազիի հոդվածն «Anna-News»-ում Չենք ողջունում Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությունը․ ՌԴ նախագահի օգնական Պատերազմ Արցախում
Ոչ մի հաջողակ տղամարդ դեռևս չի ցանկացել ընթրել Աննա Հակոբյանի հետ Պատրաստ ենք ստորագրել փաստաթուղթն արդեն այս ամիս․ Փաշինյան Սամվել Ալեքսանյանին թույլ չեն տվել մուտք գործել Մոսկվա Մոսկովյան հեծանիվ... 10 մեքենայից ավտոշարասյունով, ռեանիմոբիլով-բանով Բոլթոնից մինչև Օ'Բրայեն. Փաշինյանի ստրատեգները - Բենիամին Մաթևոսյան Պեսկով. Պուտինը Ալիևի և Փաշինյանի հետ առանձին բանակցությունների ժամանակ քննարկել է Զանգեզուրի միջանցքի հարցը «Արթկոսմեդ» կենտրոնում օրեր առաջ մի քանի պլաստիկ վիրահատության ենթարկված բուժառուն մահացել է Ինչո՞ւ Փաշինյանը հրաժարվեց Մոսկվայում եռակողմ հանդիպումից Հունվար-օգոստոսին Հայաստանի 24 հազար քաղաքացի գնացել է երկրից և չի վերադարձել «Մայր Հայաստան» խմբակցությունը միջոցներ ձեռնարկեց կրպակատերերի խնդիրը լուծելու ուղղությամբ Կոյուղաջրերն ամբողջությամբ լցվում են շենքի նկուղ (տեսանյութ) 10-րդ ամիսն է, ու Երևանը բեռնաթափված չէ... Պուտինի դեմ Փաշինյանի դեմարշն ի՞նչ կարժենա Հայաստանին Արտակարգ դեպք Տավուշում․ 18-ամյա տղան էլեկտրահարվել և տեղափոխվել է հիվանդանոց Ռուսաստանը ՀՀ գործող վարչապետին համարում է ժամանակավոր ղեկավար. Ստեփան Դանիելյան Լարված իրավիճակ․ Հրապարակի մետրոյի գետնանցումի կրպակները փորձում են փակել․ «Մայր Հայաստան» ավագանու անդամները տեղում են (ուղիղ) Փաշինյանը Կրեմլ է ժամանել Պուտինի հետ բանակցությունների Այս փոփոխությամբ քանդվելու է ողջ բարձրագույն կրթական համակարգը. Ցոլակ Ակոպյանը՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին Բագրատ Սրբազանը դատի է տվել Փաշինյանին․ հայցը վարույթ է ընդունվել Մեսսիի եղբայրն այցելել է Թումո՝ նվեր տանելով Մեսսիի մակագրած շապիկը․ Լուսանկար Հայաստանում իշխանությունը կարող է փոխվել մեկ օրվա ընթացքում. Արմեն Բադալյան Գաղութատիրություն հայկական մոդելով (տեսանյութ) Մարզպետը մտավախություն ունի, որ իրեն էլ են «հասնելու». «Փաստ» 42 միլիոն դրամի մսխում Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումն առաջնահերթություն է․ Վրաստանի վարչապետ Իրականում ի՞նչ են շնչում և արտաշնչում թշնամի երկրները մեր դեմ. «Փաստ» Ինչու Նիկոլ Փաշինյանը չմիացավ ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի ընդունած երկու հայտարարությանը․ Էրդողանի գրքի «վկաները» Քոչարյանաֆոբիայի բարդացած դեպքերը հաճախ արտահայտվում են շիզոֆրենիկ զառանցանքների տեսքով․ Մադաթյան Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգն ուղարկվել է ԱԺ վավերացման «Պուտինի հետ նարդի՞ են խաղում». «Հրապարակ»

Կայացել է «Մայր Հայաստանի» պատվիրակության և Լուգանսկի Ազգային խորհրդի (խորհրդարանի) նախագահի հանդիպումը (լուսանկար)

Սեպտեմբերի 18-ին Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում տեղի է ունեցել Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստան» դաշինքի պատվիրակության ներկայացուցիչների և ԼԺՀ Ազգային խորհրդի (խորհրդարանի) նախագահ Դենիս Միրոշնիչենկոյի հանդիպումը։

ԼԺՀ Ազգային խորհրդի պաշտոնական տելեգրամյան ալիքը հայտնում է, որ հանդիպմանը ներկա են նաև եղել «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավար Դմիտրի Խորոշիլովը, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության խմբակցության ղեկավար Գալինա Դուբրովան, ՌԴ Կոմունիստական ​​կուսակցության խմբակցության ղեկավար Իգոր Գումենյուկը, «Արդար Ռուսաստան՝ հանուն ճշմարտության» խմբակցության ղեկավար Գենադի Տարականովը և ԼԺՀ Ազգային խորհրդի տեղեկատվական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Յուրի Յուրովը։

Իր ողջույնի խոսքում Դենիս Միրոշնիչենկոն ընդգծել է, որ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը հյուրընկալ և բազմազգ տարածաշրջան է։

«Ողջունում ենք ձեզ Լուգանսկի հողում՝ Ռուսաստանի Դաշնության Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում: Մենք անկեղծորեն ուրախ ենք ձեր այցի կապակցությամբ: Մենք բազմազգ տարածաշրջան ենք, և այստեղ երկար տարիներ սերնդեսերունդ մարդիկ ապրում են ազգամիջյան ներդաշնակության պայմաններում։ Այս առումով մենք երբեք խնդիրներ չենք ունեցել»,-ընդգծել է խորհրդարանի նախագահը։

Օրենսդիր մարմնի ղեկավարը հիշեցրել է, որ վերջերս ԼԺՀ Հանրային պալատի առաջին լիագումար նիստի շրջանակներում հայ համայնքի ներկայացուցիչ Վարդան Հայրապետյանը նշանակվել է ԼԺՀ ՀՊ հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ ազգամիջյան և միջկրոնական համաձայնության, ժողովրդագրության և ավանդական արժեքների հարցերով։

«Վստահ եմ, որ այցը Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություն ձեզ մոտ կթողնի միայն ամենադրական զգացմունքները, և մեր շփումն ու բարեկամությունն այսօր սկսում են իրենց երկար ու բեղմնավոր ճանապարհը»,-ավելացրել է Դենիս Միրոշնիչենկոն:

Իր հերթին Անդրանիկ Թևանյանը խոսել է «Մայր Հայաստան» դաշինքի ստեղծման նախադրյալների մասին։ Պատվիրակության ղեկավարն ընդգծել է, որ պաշտոնական Երևանի դիրքորոշումը չի հանդիսանում ամբողջ հայ ժողովրդի դիրքորոշումը, և վստահություն է հայտնել, որ հայ-ռուսական հարաբերությունները պետք է կրեն ռազմավարական բնույթ ու կառուցվեն բարեկամության և բարիդրացիության սկզբունքների վրա։

Կողմերը քննարկել են ազգամիջյան հարաբերությունների, երիտասարդական քաղաքականության, հումանիտար առաքելությունների, համատեղ նախագծերի և տեսակամուրջների կազմակերպման, ինչպես նաև տարբեր ոլորտներում համագործակցության ուղիները։ Հանդիպման արդյունքներով մասնակիցները վստահություն են հայտնել հարաբերությունների ամրապնդման և փոխշահավետ պայմաններով համագործակցությունը զարգացնելու հարցում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan