Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ) Առաջարկ Հայաստանին՝ նոր զարկը քո սրտին․ երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում (տեսանյութ) Բարոյական մահին հաջորդում է պարզ կազմաքանդումը
19
Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ձերբակալել են Սմբատ Լպուտյանին «Դիջեյ» Ավինյանը ձախողել է Երևանի կառավարումը․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը Իրավապահ համակարգի բոլոր ապօրինություններն ուղղված են իմ և իմ ընտանիքի դեմ. Սամվել Կարապետյանը՝ դատարանում «Հանգստացե՛ք», «Ոչ մի բան չշպրտեք». նոր կադրեր դատարանի մոտ տեղի ունեցած քաշքշոցից Ըստ բրիտանական Financial Times-ի` Իրանում ԱՄՆ-ն կպարտվի այնպես, ինչպես 1956-ին Մեծ Բրիտանիան պարտվեց Եգիպտոսի Սուեզի ճգնաժամում Ըստ ամերիկյան Politico-ի՝ Թրամփը ցանկացած գնով ձգտում է Իրանի հետ համաձայնության գալ Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ հակամարտությունը և կարող է նոր փոխզիջումների գնա. Politico «Ձեր սկզբունքային դիրքորոշումը արժանի է բարձր գնահատանքի» Պատերազմ Արցախում
Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ) «Թարմացնենք» թավշիստների տրամաբանությունը «Պետք է շան տեղ չդնել»․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի վերջին հայտարարության մասին Պայթյուն և հրդեհ Նուբարաշենի աղբավայրում. կար երկու տուժած, մեկն աղբավայրի տնօրենն է Փաշինյանի լաբիրինթոսային մղձավանջը Սմբատ Լպուտյանին մեղադրանք է առաջադրվել Անորակ ասֆալտ, թանկացումներ, խցանումներ, կոլլապս (տեսանյութ) Առաջարկ Հայաստանին՝ նոր զարկը քո սրտին․ երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում (տեսանյութ) Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Սեյրան Օհանյանը պարզ ասաց ու ապացուցեց, որ 44-օրյայի ժամանակ հարավային ուղղության պատասխանատուն ոչ թե Արցախի ՊԲ-ն է եղել, այլ Օնիկ Գասպարյանն ու Փաշինյանը Ընդդիմադիրներին տանում են բանակ Իշխանության պահպանումը ամեն գնով՝ քաղաքական ճնշումների նոր փուլ Ուղիղ ցուցո՞ւմ. ինչո՞ւ են խառնվել իշխանությունները. «Փաստ» Փորձում է խաբել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ» Թիվ 28 երթուղին սպասարկող ավտոբուսը Աշտարակի խճուղում բшխվել է կայանված «Mazda»-ին. կա վիրшվոր Ծննդատան աշխատակիցներին դռնեդուռ են գցում․ «Հրապարակ» «Շեֆ, Համոն... է-է-է՜, Եվրամիության էն կնիկը փողերը չի տալիս...»․ «Հրապարակ» Բարոյական մահին հաջորդում է պարզ կազմաքանդումը Վաղարշապատի ՔՊ-ական իշխանությունը լեթարգիական քնի մեջ է․ կանոնադրություն են խախտում Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանի թիվ 164 դպրոցում Ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ Ձերբակալել են Սմբատ Լպուտյանին Սեյրան Օհանյանի կոշտ խոսքը՝ Փաշինյանին․ «Փախել են Ձեր ղեկավարությամբ․ դե ասեք՝ ինչ եք պայմանավորվել» Ահազանգ․ Արաբկիրում կոյուղաջուր է հոսում (տեսանյութ) Նիկոլը շատ լավ գիտի, որ երեք առաջատար ընդդիմադիր ուժերի՝ «Ուժեղ Հայաստանի», ԲՀԿ-ի և «Հայաստան» դաշինքի համատեղ վարկանիշն այս պահին մոտ է 50 տոկոսին Տրանսպորտային աբսուրդ․ քաղաքացին չի կարողանում հասնել վալիդատորին, ուր մնաց՝ վճարի․ Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ) «Դիջեյ» Ավինյանը ձախողել է Երևանի կառավարումը․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը ՀԱՕԿ նախագահ Գ. Ծառուկյանը շնորհավորանքներ է ստանում հեղինակավոր մարզական կառույցներից (տեսանյութ) Երաշխավորված խաղաղությունը պատերազմի դուռը վերջնականապես փակելն է (տեսանյութ)

Ի՞նչ նպատակներ էին հետապնդում «Մայր Հայաստան» քաղաքական ուժի ներկայացուցիչների այցերը իրաքյան Քուրդիստան և Դոնբաս

Ինչպես հայտնի է, երկրին  «դրսում»  ճանաչում են այդ երկրի իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների մեսիջներով և քայլերով:

Դրանով էլ ձևավորվում է երկրի պատկերը դրսում:

Օրինակ, այսօրվա Ռուսաստանի կերպարը շաղկապված է Պուտինի կերպարի հետ:

Ուկրաինայինը՝  Զելենսկու հետ, Ադրբեջանինը՝ Ալիևի, Թուրքիայինը՝ Էրդողանի հետ և այդպես շարունակ:

Այդ լիդերները իրենց կերպարներով  փոխլրացնում են նաև իրենց երկրների կերպարները:

Իսկ երբ այդ կերպարները ավելի շատ բացասական ազդակ են փոխանցում, ապա դա ուղղակիորեն բացասաբար է ազդում նաև երկրի վրա:

Օրինակ, Սադդամ Հուսեյնի կերպարը բացասական ազդեց Իրաքի վրա, և այդ երկիրը փլուզվեց:

Գամսախուրդիան նույնպես բացասական ազդեց իր երկրի վրա, որի արդյունքում հենց իր կառավարման ընթացքում Վրաստանը դե-ֆակտո կորցրեց Աբխազիան և Հարավային Օսիան:

Սաակաշվիլին իր կերպարով սկզբնական փուլում դրական կերպար էր ստեղծել Վրաստանի համար, սակայն 2008-ից հետո, երբ նրա կերպարը փչացավ, այն ազդեց նաև իր երկրի վրա: Եվ, եթե 2012-ին իշխանափոխություն չլիներ, ապա դրանից Վրաստանը էլ ավելի կտուժեր:

Այսօր նույն Վրաստանի կերպարը  ընկալվում է երկու գործիչների կերպարներով. Իվանիշվիլու և Սաակաշվիլու: Մեկ ամիս անց  երկիրը պիտի վերջնական ընտրություն կատարի, թե որ ուղով պիտի զարգանա:

Հայաստանը 2018-ից հետո նոր կերպար ձեռք բերեց ի շնորհիվ Նիկոլ Փաշինյանի, ով կարողացավ  «ներքևից» վերցնել  իշխանությունը:

Սկզբնական փուլում, թե Փաշինյանը և թե Հայաստանը դրական կերպարներով էին հանդես գալիս «դրսի»  համար:

Սակայն 2020-ի պատերազմից հետո, երբ Հայաստանը պարտվեց, փլվեցին ոչ միայն Փաշինյանի, այլև Հայաստանի դրական կերպարները, և պարզ էր, որ երկիրը պիտի փոխեր իր ղեկավարին, որպեսզի հանդես գար նոր կերպարով: Քանզի, ինչպես նշեցինք, երկրի կերպարը սերտորեն շաղկապված է իր լիդերի կերպարի հետ:

Սակայն, ի դժբախտություն մեզ,  մենք այդպես էլ չկարողացանյք լուծել այդ խնդիրը, որի արդյունքում կորցրեցինք Արցախը: Քանզի պարտված լիդերը չէր կարող երկրին չպարտված ապագա  խոստանալ:

Զարմանալիորեն, սկսած 2020-ից Հայաստանը մինչ այսօր ներկայացված է մնացել պարտված լիդերի կերպարով, ինչը ոչ միայն ամոթալի է, այլև վտանգավոր՝ երկրի հետագայի համար:

Թե ինչու է այդպես ստացվել, դա առանձին խոսակցության թեմա է: Բացենք ընդամենը այս պատճառների  փակագծի մի մասը. այն վերնախավը, որը գործում է «մենք ենք, մեր սարերը»  հայտնի սկզբունքով, երբեք չի կարողանա դրսում ստանալ «այլնտրանքային»   կերպար: Քանզի, եթե դու հանդես ես գալիս այդ սկզբունքով, ապա  «դուրսն էլ» քո հանդեպ է հակադարձելու է.  «դուք էլ, ձեր սարերն էլ» մոտեցմամբ:

Եվ այդ շարքում առանձնացավ «Մայր Հայաստանի»  և նրա լիդերի կեցվածքը, որ փորձում են փոխել այդ գործելաոճը, ձգտելով  դուրս գալ այս  գավառական,   ոչ մի տեղ չտանող  ուղենիշից, հետապնդելով  նպատակ.  «դրսում» փոխել Հայաստանի կերպարը,  քանի որ առանց դրա, մենք ոչ հուսալի գործնկերներ կունենանք, ոչ էլ կունենանք ապագա և, Փաշինյանի խոստովանությամբ՝ կմնանք առանց դաշնակցի:

Իսկ 21-րդ դարում մնալ այդ կարգավիճակում, երբ կողքի՝ մեզ համար մեծ և վտանգավոր երկրները ծրագերով են հանդես գալիս, կործանարար է:

Սկզբում  «Մայր Հայաստանի  ներկայացուցիչները այցելեցին ճանաչողական նպատակով  իրաքյան Քուրդիստան, իսկ այս օրերին գտնվում են Դոնբասում:

Այս երկու այցելությունների նպատակը մեկն է. Հայաստանին ներկայացնել նոր կերպարով, այն կերպարով, որը թույլ կտա մեզ վերականգնել մեր հարաբերությունները մեր դաշնակիցների հետ և ապահով ապագա ունենալ:

Մնացածի մասին ավելի մանրամասն կխոսենք հետագայում:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան 
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>