Հրայր Թովմասյանի գործով այսօրվա դատական նիստը չկայացավ
Երևանի ընդհանուր իրավասության առաջի ատյանի դատարանում այսօր պետք է շարունակվեր արդարադատության նախկին նախարար, Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատավարությունը։ Թովմասյանն այսօր շարունակելու էր իր պաշտպանական ճառը։ Սակայն նրա ինքնազգացողությունը վատացավ, նիստն ընդհատվեց։ Այն կշարունակվի սեպտեմբերի 18-ին ժամը 09:00-ին։
Աղբյուր` Panorama.am