«Վախի ընտրարշավ». ինչպես Փաշինյանը պահեց իշխանությունը՝ Հայաստանի պատմության ամենակեղտոտ ընտրություններում. ТАСС «Վերահաշվարկվելու են հետևյալ տեղամասերի արդյունքները»․ ԿԸՀ Ակնհայտ սուտ է Ալեքսանյանի ասածը
10
Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը՝ ԲՀԿ-ն, մնացել է իշխանության կոկորդում 2 ընտրատեղամասում քվեների վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի օգտին կավելանա 92 ձայն ԿԸՀ-ն տարբեր տեղամասերում վերահաշվարկ է սկսել «Իսկ հիմա ներկայացնեմ իրականությունը»․ Իվետա Տոնոյան ԵՄ վերնախավին չեն հետաքրքրո՞ւմ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ գնահատականները Հայաստանի ընտրությունների վերաբերյալ Ստացվել է 555 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմումներ. դիմել են «Բարգավաճ Հայաստան»-ը, «Միասնության թևեր»-ը և «Հայաստան»-ը. ԿԸՀ Նույնիսկ բրիտանական Guardian-ն է խոստովանում, որ Փաշինյանը բռնապետի հակումներով գործիչ է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ «Հայաստան» դաշինքի հետագա քայլերի մասին Իվետա Տոնոյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Դե, «տեր կանգնեք» ձեր անտեր «խաղաղությանը». Բաքուն թարմացնում է ախորժակը Պատերազմ Արցախում
Հեքիաթ պատմողներն այսօր բառիս բուն իմաստով բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայները կեղծելու վրա. Նարեկ Կարապետյան Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը՝ ԲՀԿ-ն, մնացել է իշխանության կոկորդում Ընտրությունների արդյունքներով Փաշինյանը չի ստացել սահմանադրական մեծամասնություն․ Stratfor Փաշինյան Նիկոլի իշխանությունը ապալեգիտիմացված է 23/17 տեղամասում «Ուժեղ Հայաստան»-ը ստացել է 105 ձայն, ԿԸՀ-ն արձանագրել է 10. Մամիկոն Ասլանյան 2 ընտրատեղամասում քվեների վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի օգտին կավելանա 92 ձայն «Վախի ընտրարշավ». ինչպես Փաշինյանը պահեց իշխանությունը՝ Հայաստանի պատմության ամենակեղտոտ ընտրություններում. ТАСС ԿԸՀ-ն տարբեր տեղամասերում վերահաշվարկ է սկսել «Դատարաններին կոնկրետ պատժաչափեր է պատվիրում»․ Րաֆֆի Ասլանյան Կրակոցներ՝ Աբովյան քաղաքում «Իսկ հիմա ներկայացնեմ իրականությունը»․ Իվետա Տոնոյան Արդյո՞ք Պուտինը պատրաստվում է շնորհավորել Փաշինյանին «Ընտրատեղամաս 35/65, ապահովում ենք ձայներ Նիկոլի համար, 7/24 ռեժիմով» «Վերահաշվարկվելու են հետևյալ տեղամասերի արդյունքները»․ ԿԸՀ ԵՄ վերնախավին չեն հետաքրքրո՞ւմ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ գնահատականները Հայաստանի ընտրությունների վերաբերյալ Ստացվել է 555 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմումներ. դիմել են «Բարգավաճ Հայաստան»-ը, «Միասնության թևեր»-ը և «Հայաստան»-ը. ԿԸՀ Ընտրախատումները ծավալուն են և տարաբնույթ են. Գոհար Մելոյանը թվեր է հրապարակել Հայաստանում ընդդիմությունից «գողացել» են ձայների առնվազն 20%-ը. Վիկտոր Վոդոլացկի Նույնիսկ բրիտանական Guardian-ն է խոստովանում, որ Փաշինյանը բռնապետի հակումներով գործիչ է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ «Հայաստան» դաշինքի հետագա քայլերի մասին Ակնհայտ սուտ է Ալեքսանյանի ասածը Ձայների վերահաշվարկի արդյունքում կիմանանք՝ ԲՀԿ-ն մտնո՞ւմ է ԱԺ, թե՞ ոչ, դրանից հետո հանդես կգանք հայտարարությամբ. Նարեկ Կարապետյան ԸԸՀ-ներում վերահաշվարկի նիստեր կիրականացվեն. ԿԸՀ Ինչո՞ւ է ընտրելու իրավունք ունեցողների թիվը նվազել. «Փաստ» Քվեարկության օրը և դրան նախորդած օրերին պաշտոնյաների կողմից ակնհայտ և համակարգված խախտումներ են թույլ տրվել. Վարդևանյան Իվետա Տոնոյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Ոչ լեգիտիմ. հայտարարված թվերի ու իրականության սուր բախումը. «Փաստ» Դե, «տեր կանգնեք» ձեր անտեր «խաղաղությանը». Բաքուն թարմացնում է ախորժակը Համար մեկ է տրվել ԺՀՄԻԳ-ի նախնական, հակաընդդիմադիր ու կանխակալ զեկույցը

Սկզբում պետք է փոխել հասարակության հոգեվիճակը, մթնոլորտը, որ հնարավոր լինի փոխել իշխանությունը

Վահե Հովհաննիսյանը գրում է. «Պարտությունը շատ դժվար բան է, այն ստեղծել է մինչև այս մեզ անծանոթ միջավայր։ 100 տարի է՝ հայ ժողովրդի մի քանի սերունդ պարտությունը չգիտեր՝ ինչ է։ Մենք մոռացել էինք պարտությունը։
Պարտության քաղաքացին, պարտության հասարակությունը
Պարտությունը ձևավորում է իր սպեցիֆիկ քաղաքացուն, իր սպեցիֆիկ հասարակությունը։ Սա նորմալ միջավայր չէ, և պայքարի ռազմավարությունը մշակելիս սա պետք է հաշվի առնել։ Այն, որ պարտությունից հետո Հայաստանում իշխանություն չի փոխվել, մեր ազգային ամոթն է։ Մյուս կողմից, մենք չենք ընդունում և խորությամբ չենք հասկանում նոր իրականությունը։ Պարտված քաղաքացին և պարտված հասարակությունը նշանակում է սոցիալական բազմաթիվ խեղված հարաբերություններ ու պատկերացումներ։ Մենք պետք է փորձենք ուսումնասիրել ու հասկանալ այս ամենը, որ ընդդիմադիր պայքարը բերի հաջողության։
Պարտության քաղաքացին
Պարտության պայմաններում դժվար է մարդ մնալ։ Բոլոր պետություններում է այդպես։ Բարոյական նորմեր խախտելը հեշտանում է, քանի որ այդ նորմերը դադարում են աշխատել, ու դրանք խախտողը դադարում է զգալ իր արածի նշանակությունն ու հետևանքը։
Արդարադատության նորանշանակ փոխնախարարի էպիզոդը ողբերգություն էր. այն կապ չուներ ո´չ գրքի, ո´չ նրա հեղինակի հետ։ Դա բոլոր հայտնի այլանդակ համակարգերի միքս էր՝ սկսած սովետական գուլագից՝ հրաժարվել ծնողներից, ընտանիքից, ընկերներից... Դա ֆաշիստական էպոխայից էր՝ այրել գրքերը։ Սա մեր «նոր նորմալությունն» է։
Միայն տոտալ պարտված հասարակության մեջ է հնարավոր «Մեծարգո»-ի ժանրը։ Իշխանության ղեկավարին, որը պարտվել է երկրի կեսը, իսկ մյուս կեսի ճակատագիրը դրել է անորոշության մեջ, ստիպում են դիմել «մեծարգո»-ով։
Ի՞նչ կարիք կա մարդկանց խեղելու։
Ցանկացած աշխատանքային դիմելաձև, օրինակ՝ պարոն վարչապետը, լրիվ բավարար էր։ Ոչ, պարտված երկրի պարտված քաղաքացուն խեղում են մինչև վերջ։
Մարդկային անկման և մարդկայնության խեղման բազմաթիվ մեխանիզմներ ունի իշխանությունը։ Ի՞նչ կարիք կա այդ ամենն անխնա կիրառելու՝ յուրայինների կամ այլոց հանդեպ։ Այդպես միայն ավելի եք ավերում այս հասարակությունը։
Հայաստանում նոր ու շատ վտանգավոր բարիկադավորում է ձևավորվում։ Հասարակության մի մաս դադարում է ընդհանուր հոգեբանական հայրենիք ունենալ «մեծարգոյական» շերտի հետ։ Սա շատ վտանգավոր միտում է, բայց նաև՝ հասկանալի։ Դատաիրավական համակարգում կատարվող սարսափներն արձանագրում ենք բոլորս, բայց դրանք իրականացնում են կոնկրետ մարդիկ՝ անուն-ազգանունով և երբեմն որոշակի կենսագրություն ունեցող ՀՀ քաղաքացիները։ Հրայր Թովմասյանին դատում են, որովհետև կարծիք ունի։ Կկոչվի դա հատուկ կարծիք, թե անհատական, էական չէ։ Այսօր քաղաքացին պետք է կարծիք չունենա։
Լուծումը
Մեծ է գայթակղությունը՝ բոլորին հատ-հատ մեղադրելու, բայց դրա արդյունավետությունը կասկածելի է։ Դրանից ավելի ագրեսիվանում է բարիկադավորումը՝ իրենց մեջ ու իշխանության շուրջ։ «Մեծարգոյականները» խզում են այլ միջավայրերի հետ իրենց սոցիալական կոմունիկացիաները՝ «մի խանգարեք մեզ լինել այդպիսին» լուռ կարգախոսով։
Հնարավոր չէր պատկերացնել, որ 21-րդ դարում մեր փոքր Հայաստանում հնարավոր էր ստանալ այսպիսի մեծ հրեշ։ Այս համակարգը՝ պարտության համակարգը, իր բազմաթիվ լծակներով կջարդի մեր պետությունը, կխեղի նորմալ մարդկանց։
Պարտության հասարակությունը
Մենք ունենք արխայիկ հասարակություն, որն էապես ծանրացել է պարտության բեռով։ Փողոցից եկած «временщик»-ները համոզում են, որ մենք անպատմություն զանգված եք, անունակ՝ որևէ լուրջ բանի։
Պարտության հասարակություններում հանրային թրիգերների որակները և ընդվզման ունակություններն այլ են։
Հայ մարզիկի հանդեպ անարդար մրցավարությունն ավելի բուռն ներհանրային արձագանք ծնեց, քան՝ պետականության փլուզման իրական վտանգը։
Չկառավարվող ներքին կյանքը՝ օր օրի այլանդակվող բարքերով, կոմունալ համակարգերի տապալումները, ամենօրյա ողբերգական վթարները, պոռթկում ու տագնապ չեն առաջացնում։
Պարտության հասարակության բարքերը, նպատակները, բարոյական նորմերը, ցանկությունները, կարողությունները էապես տարբերվում են ստանդարտ հասարակություններից։
Հետևաբար՝ ցանկացած շարժման, ցանկացած ընտրության, ցանկացած հանրային-քաղաքական փուլի պատրաստվելիս սա պետք է հասկանալ։ Չհասկանալ, նշանակում է ի սկզբանե պարտվել։ Հասարակությունից ակնկալիքը և հասարակության վիճակը իրար չեն բռնում։
Մենք զարմանում ենք, թե ինչպես կարող մեր հասարակությունն այսքան անտարբեր լինել Բաքվի բանտերում պահվող իր գերիների հանդեպ։ Բացատրությունը գուցե այն է, որ պարտության հասարակությունն ինքն իրեն զգում է նույնքան ջարդված, անհույս վիճակում, գերության պես մի միջավայրում։ Այդ պատճառով է նրա էմպատիայի զգացումն այդքան թույլ։ Կոպիտ ասած՝ «մեկը լիներ մեր մասին մտածեր»։
Դժվար է նույնիսկ պատկերացնել, թե ինչ է կատարվելու, երբ Բաքվում սկսվեն դատավարությունները ու մատուցվեն մեր անպատրաստ, կոտրված հասարակությանը, որի հետ ոչ ոք նախապես այս թեմայի շուրջ աշխատանք չի տանում։
Պետք չէ նեղանալ (առավել ևս վիրավորել) քաղաքացուն ու հասարակությանը, պետք է նրան հետ աշխատել՝ ինչպես ծնող, ինչպես ուսուցիչ։ Սկզբում պետք է փոխել հասարակության հոգեվիճակը, մթնոլորտը, որ հնարավոր լինի փոխել իշխանությունը։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>