Ամերիկյան ու ադրբեջանական կողմերը քննարկել են «խաղաղության» գործընթացը
Ամերիկյան ու ադրբեջանական կողմերը քննարկել են «խաղաղության» գործընթացը Ամերիկյան ու ադրբեջանական կողմերը քննարկել են «խաղաղության» գործընթացը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է անցկացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ամերիկյան ու ադրբեջանական կողմերը քննարկել են «խաղաղության» գործընթացը։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումների, Էնթոնի Բլինքենը կարևորել է Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատման անհրաժեշտությունը ու նշել է, թե ԱՄՆ կշարունակի ջանքեր ներդնել այդ ուղղությամբ։ Ալիևի հետ հեռախոսազրույցում ԱՄն պետքարտուղարը «ձեռքբերում» է որակել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների «սահմանազատման» գործընթացում զարգացումները, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը ստորագրելը։
Հիշեցնենք՝ օրեր առաջ էլ տեղի էր ունեցել Բլինքեն-Փաշինյան հեռախոսազրույց։ Ավելի վաղ էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե «սահմանազատման» արդյունքում Կիրանց գյուղը կիսած պատը «3-րդ հանրապետության ամենամեծ հաջողությունն է»։