Պարեկները վաղվանից ստուգելու են ավտոբուս-տրոլեյբուսների վարորդների առողջական վիճակը
Դիտել նաև
Պարեկին 20 դրամով կաշառելու պահին ձերբակալվել է վարորդը
Հարյուրից ավելի պարեկ պարգևատրվել է
4 ժամից ավելի է ջրային պարեկները Սևանում փնտրում են ենթադրյալ ջրահեղձ եղած կոմպոզիտորին
Փաշինյանի կառավարությունը ոստիկանական պարեկների համար միշտ փող ունի
Ինչպես է պարեկն ապօրինաբար բռնություն կիրառում վարորդի նկատմամբ․ Տեսանյութ
ՆԳՆ հայտարարություն է տարածել․
«ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայությունը սեպտեմբերի 17-ից սկսած՝ կազմակերպելու է ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումներ: Մասնավորապես, հատուկ ուշադրություն է դարձվելու տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակին, կահավորվածությանը, ինչպես նաև վարորդների փաստաթղթերին և առողջական վիճակին:
Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներ շահագործող կազմակերպություններին հորդորում ենք տրանսպորտային միջոցները շահագործման բաց թողնել տեխնիկապես սարքին վիճակում՝ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի առկայության պայմաններում»: