Ես քաղաքական առաջնորդ լինելու հավակնություն չունեմ. Բագրատ Սրբազան
«Ես քաղաքական առաջնորդ լինելու հավակնություն չունեմ։ Ի սկզբանե ասել եմ այդ մասին»,-ԱԺ-ում ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների հետ հանդիպումից առաջ լրագրողներին ասաց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Բագրատ Սրբազանը նշեց. «Վարչապետի թեկնածու կամ ոչ, ինձ համար պայմանական է, կարևորը վերջնաարդյունքն է»։
«Կյանքում ամեն ինչ հնարավոր է, երբ կա նպատակին հասնելու համար ձգտում։ Ես բազմաթիվ անգամներ ասել եմ, որ հարցը ոչ թե հնարավորի մեջ է, այլ անհրաժեշտի, իսկ եթե անհրաժեշտ է, ապա հնարավոր է»,- ասաց Սրբազանը։
Մանրամասն՝ Yerevan.today-ի տեսանյութում։